Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակելու ուղիղ երկխոսությունը. Մինսկի խմբի հայտարարությունը

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումն ընթացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Վիեննայում առաջին անգամ հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի եւ Էնդրյու Շոֆերի հովանու ներքո:


Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումն ընթացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում, եւ հնարավորություն է ընձեռել երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Նրանք փոխանակել են կարծիքներ գործընթացի կարգավորման մի շարք կարեւոր հարցերի եւ գաղափարների շուրջ:

Երկու առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող իրավիճակի ձևավորման եւ հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարեւորությունը հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ բանակցությունների գործընթացում:

Վերհիշելով Դուշանբեում կայացած զրույցը՝ առաջնորդները վերահաստատել են հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ուղիղ հաղորդակցության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը: Նրանք նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել մշակել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:

Վարչապետն ու նախագահը հանձնարարել են նախարարներին առաջիկայում կրկին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանք նաեւ համաձայնել են շարունակել ուղղակի երկխոսությունը:

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am