ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին:
2018-ի մայիսի 9-ին՝Ստեփանակերտում, Փաշինյանը միտինգային հպարտ տրամադրությամբ հայտարարեց, թե իր առաջնային խնդիրներից է համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Դրան հաջորդեցին Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպումներ և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 3 հանդիպում:
Բայց ո՛չ Բակո Սահակյանը, ո՛չ էլ Մասիս Մայիլյանը այդպես էլ չմասնակցեցին այդ հանդիպումներին: Ակնհայտ էր, որ Փաշինյանն այս հայտարարությամբ ևս տուրք էր տալիս ականջահաճո հայտարարություններին, եթե ոչ պոպուլիզմի:
Դեռ 2019-ի փետրվարի 7-ին լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել եմ, որ եթե Բակո Սահակյանը չմասնակցի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ուրեմն Փաշինյանը հերթական սուտ խոստումն է տվել: Հանդիպումը կայացավ, բայց Արցախի իշխանությունը այդպես էլ չմասնակցեց դրան:
Հ.Գ. Փաստորեն, այստեղ ևս Փաշինյանը չի կարողանում իրականություն դարձնել իր տված խոստումը: Ինչպես տեսնում ենք՝ նրա խոսքը գործ չէ»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը