Արայիկ Հարությունյանի «մելկի տրյուկները»

Իշխանություններն ամեն գնով փորձում են օղակը սեղմել ԵՊՀ-ի շուրջ,ավելի ճիշտ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի։ Պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե ապրիլի կեսերին հոգաբարձուների խորհրդի նոր նիստ կկազմակերպվի, որպեսզի ռեկտորի լիազորությունները վաղաժամ դադարեցվի, պաշտոնապես հերքվում է այդ տեղեկությունը, ինչը նշանակում է, որ իշխանությունները չեն կարողանում այս խորհրդում մեծամասնության ձայների վրա ազդեցություն ունենալ, ինչը շատ բնական է։ Քանի որ այն, ինչ կատարվում է ԵՊՀ ռեկտորի շուրջ, անգամ մանր վրեժխնդրություն չէ, իհարկե, բոլորիս է հայտնի, որ Նիկոլ Փաշինյանը փոքրիկ վրիժառու է, բայց կյանքը ցույց տվեց, որ Արամ Սիմոնյանը այնքան խոցելի չէ, որպեսզի Փաշինյանը բռնել-փակելու, ազատազրկելու օպերացիան արդյունք տա։ Ինչպես հայտնի է հեղափոխությունից անմիջապես հետո նոր իշխանություններն ի դեմս ՊՎԾ-ի լծվեցին ԵՊՀ-ում ստուգումների, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանն անգամ ժամանակից առաջ ընկավ եւ խախտելով անմեղության կանխավարկածը ֆեյսբուքյան իր էջում մի շարք մեղադրական հայտարարություններ արեց, մասնավորապես, ԵՊՀ ռեկտորին մեղադրելով 800 միլիոն չարաշահումների մեջ։ Արամ Սիմոնյանն էլ ի պատասխան բարձրաձայնեց, որ գործընթացը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտմամբ, ծառայությունից իրավունք չունեին հրապարակել փաստաթուղթը առանց ԵՊՀ-ից կարծիք ստանալու:
«Նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ: Միայն վարչապետը իրավունք ունի՝ ստուգման արդյունքները իրեն ներկայացնելուց հետո որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն: Մինչդեռ այս պարոնը, որը ղեկավարում է վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չնախատեսված՝ վարչապետի գործառույթներ», - հայտարարեց ԵՊՀ ռեկտորը, ապա նաեւ դիմեց բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, իսկ օրերս մենք տեսանք հանձնաժողովի որոշումը առ այն, որ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Եւ ահա, իրավական արշավի ժամանակ ըստ էության պարզ դարձավ, որ չեն կարող Սիմոնյանի դեմ գործ հարուցել , քանի որ չկան համապատասխան հիմնավորումներ, անցան քաղաքական շանտաժի։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ «նման ռեկտորները» նոր Հայաստանում այլևս անելիք չունեն: Հետաքրքիր է, թե ով է տվել Փաշինյանին այդ իրավունքը՝ որոշելու, թե ով կարող է ապրել Հայաստանում, ով ոչ։ Փաշինյանի ջղաձգումներից պարզ է դառնում, որ խնդիրը գուցե անգամ Արամ Սիմոնյանն էլ չէ, այլ կառույցն ընդհանրապես, քանի որ այդպիսով նա փորձ է անում կոտրել մտածող մարդկանց, ինտելեկտուալ բարձր մակարդակ կրողների ողնաշարը՝ ի դեմս ԵՊՀ-ի, ասելով, որ ինքն է որոշելու այսուհետ՝ ով մնա Հայաստանում, ով գնա, ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի ինքնուրույնության, անկախության նշույլներ դրսեւորել։ Ի դեպ, համալսարանում երանությամբ են հիշում, որ անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ այսպիսի բռնապետական ու հակաժողովրդական մթնոլորտ չկար ու ԵՊՀ-ում դասավանդող շատ ու շատ քաղաքական գործիչներ կարողանում էին ազատ արտահայտել իրենց կարծիքը։ Ավելին, ներվում էր անգամ ներկայիս ԿԳ նախարար , նախկին դասախոս Արայիկ Հարությունյանի բազում բացակայություններն ու անփույթ աշխատանքը։ Հիմա միգուցե Հարությունյանը Արամ Սիմոնյանի արած «լավությունների» պատասխանն է տալիս եւ իրեն պահում ամենավերջին ապերախտի պես։

Անի Սահակյան

դիտվել է 3661 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am