Անանուն փողերի տոկոսը

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախը փողն է։ Դրա մուտքն ու ելքը։

Փողի հանդեպ նրա հակվածությունը պաթոլոգիկ է։ Դա երևի մանկուց է գալիս։ Պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ խոսում է այն մասին, որ սոցիալապես վատ է ապրել, ուսման վարձ վճարելու փող չի ունեցել, հիմա էլ վարկի տակ է։ Փաշինյանի թիմակից Ցոլակյան Ֆելիքսի ասած՝ աղքատը ինչքան էլ հարստանա, վրայից միշտ աղքատի հոտ է գալու։

Հիմա Փաշինյանն ակնհայտորեն հարստացել է, բայց նրա հոգեբանության մեջ դեռ կա ապառիկով ապրանք գնելու հակվածությունը (աղքատությունը պետք է գլխում հաղթահարել), ինչպես որ մարդ դարձած Շարիկովի մոտ էր մնացել կատուներ բռնելու «խասիաթը»։

Փողի հանդեպ թուլությունը, բացի հոգեբանականից, ունի նաև քաղաքական նշանակություն, բայց այդ մասին մեկ այլ առիթով կխոսենք։ Հիմա արժե անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից տնօրինվող հիմնադրամների ու այդ հիմնադրամների հաշիվների վրա հայտնված հսկայական միջոցների մասին։ Միջոցներ, որոնց մեծ մասն անանուն աղբյուրներից են։

Ինչո՞ւ են անանուն նվիրատվությունները

Դեռ չէր չորացել «թավշյա հեղափոխության» արձանագրած արդյունքների «թանաքը», Նիկոլ Փաշինյանը միտումնավոր վարկաբեկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Հիմնադրամ, որը եզակի կառույց էր ու երեք նախագահների օրոք չէր ենթարկվել քաղաքական մանիպուլյացիայի։

«Հայաստանի» վարկաբեկմանը զուգահեռ՝ ստեղծվեցին զրո վերահսկողության տակ գործող հիմնադրամները՝ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաքը»։ Որպեսզի փողն այնտեղ հավաքվի։ Երկուսն էլ գլխավորում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։

Չենք ուզում կասկածի տակ դնել նրա բարի նպատակներն ու հիմնադրամների առաքելությունը, սակայն կան հարցեր, որոնց արժե անդրադառնալ։

Օրերս գործարկվեց «Իմ քայլը» հիմնադրամի կայքէջը, որից պարզ դարձավ, որ Հակոբյանի տնօրինության տակ են անցել միլիոնավոր դոլարներ։ Ընդ որում՝ նվիրատուների ցանկում բազմաթիվ են անանուն նվիրատվությունները։ Ու որքան մեծ է գումարի չափը, ու որքան կլոր է թիվը, այնքան անանուն է նվիրատվություն անողը։

Օրինակ՝ մեկը «Իմ քայլին» նվիրել է 500.000 դոլար` Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար։ Հետաքրքիր է, թե այդ ի՞նչ մանկապարտեզ է, որ նման հսկայական գումարով պետք է վերանորոգվի, այն էլ՝ անանուն բարերարի միջոցներով։ Կես միլիոն դոլարով կարելի է Երևանի Մարզահամերգային համալիրը վերանորոգել։ Բայց դե, որ «Իմ քայլում» որոշել են այդքան գումար ծախսել Մեղրիի մանկապարտեզում, ուրեմն մի բան գիտեն։ Ամոթ է նույնիսկ կասկածելը։

Ի դեպ, «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերած անանուն բարերարների քսակները համախառն դատարկվել են 900.000 դոլարի և 77.513.000 դրամի չափով։ Հսկայական գումարներ են պտտվում նաև «Ժպիտների քաղաքում»։ Կրկնենք՝ զրո վերահսկողությամբ։

Չմոռանամ ասել, որ եթե «Ժպիտիների քաղաքի» պահով գումարներ նվիրողների անունները կային ու դրա շուրջ աղմուկ բարձրացավ, ապա «Իմ քայլում» դա հաշվի առան ու մեծ գումարներ տվողների անվան դիմաց գրեցին «անանուն»։

Ահա այսպիսի սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է տիրում մեր երկրում։ Մարդիկ հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում ու չեն էլ ուզում, որ իրենց անունը գրվի։ Եթե նման բան արվեր նախկինում, ապա ...

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Մի ուշագրավ հանգամանք։ «Իմ քայլին» գումար է նվիրաբերել Վահագն Թևոսյանը։ Ենթադրվում է, որ նա ԱԺ «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլենց «Հայկական ժամանակ» թերթի նախկին աշխատակից և Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկեր Վահագն Թևոսյանն է։

Ուշագրավն այդ նվիրաբերության մեջ այն է, որ նա նվիրաբերել է մի քանի անգամ։ Սկզբում նշված է, որ նա նվիրաբերել է 252.206 դրամ։ Հետո նույն Վահագնը արդեն կլոր գումարներ է մուտք անում Աննայի հիմնադրամ՝ 200–հազարական դրամների չափով։ Մեկ անգամ էլ՝ կլոր 100 հազար դրամի չափով։

Թե ինչով է պայմանավորված նույն մարդու կողմից հիմնադրամին պարբերաբար տրվող գումարների պատմությունը և այդ գումարների կլորությունը, կարելի է կռահել։

Վահագն Թևոսյանի պես էլի կան մարդիկ, որոնց անունով կլոր գումարներ են մուտք արվել հիմնադրամ։

Մի խոսքով, փողի հարցը լուրջ է դրված այս իշխանության մոտ։ Նրանք աշխատում են գերթափանցիկ։ Դե, իսկ ինչպես հիշում եք, կոռուպցիան արդեն վերացել է մեզանում, և օլիգարխներ չկան։ Նախկին օլիգարխները հիմա դարձել են Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամներին գումարներ նվիրաբերող սեփականատերեր։ Երբեմն՝ անանուն սեփականատերեր։

7or.am

դիտվել է 1029 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am