Կոռուպցիոն ռիսկեր․ովքեր են Իմ Քայլի անանուն նվիրատուները

Վարչապետ Փաշինյան Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը: Ամիսներ շարունակ չեն դադարում հրապարակումները, որ պաշտոնյաներին՝ նախարարներ, մարզպետներ, հրապարակված է պարգեւատրել իրենց եւ այդ գումարները փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին:Ջրային կոմիտեի այլեւս նախկին ղեկավար Ինեսա Գաբայանը միայն հրապարակային խոստովանեց այդ մասին եւ մեկ ամիս հետո նա հրաժեշտ տվեց պաշտոնին: Եւ ահա, հրապարակվել է նվիրատուների ցանկը, որում աչք է զարնում անանուն նվիրատուների առատությունն ու գումարի չափը:

Բայց մինչ անդրադառնալն անանուն նվիրատուներին, նշենք, որ հայտնի նվիրատուների շարքում ամենախոշորը Գագիկ Ծառուկյանն է, ավելի ճիշտ՝ նրա կինը: Տիկին Ջավահիրը փոխանցել է հիմնադրամին 12 միլիոն դրամ: «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուներից է նաեւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նրա ընտանիքին պատկանող «Մեգասպորտ» ընկերությունը հիմնադրամին է նվիրաբերել ավելի քան 5 մլն 930 հազար դրամ: Հրապարակված անունների մի մասն էլ նախկին ու ներկա պաշտոնյաներ են։ Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հիմնադրամին նվիրատվություն է կատարել մի քանի անգամ՝ 100 հազար, 200 հազար, 252 հազար դրամի և այլ չափերո: 25 հազար դոլարի նվիրատվություն է կատարել »Հայաստան» համահայկան հիմնադրամի հոգեբարձունների խորհրդի անդամ Գաբրիել Չենբերջյանը, որը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի մտերիմներից է: 100 հազար դոլար է նվիրաբերել Արա Աբրահամյանը, ըստ ամենայնի խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահի մասին է։ Ցանկում շատ են անանուն նվիրատվությունները: Դրանք տատանվում են մի քանի միլիոն դրամից մինչեւ շուրջ կես միլիոն դոլար։ Մասնավորապես՝ երկու անանուն նիրատուներ փոխանցել են 500 եւ 400 հազար դոլար գումար, համապատասխանաբար զինծառայողների վերականգնողական կենտրոնի եւ Մեղրու մանկապարտեզի նորոգման համար։

Տարօրինակ ու կասկածելի է, որ նվիրատուների զգալի մասի անունները հրապարակված չեն։ Ովքեր եւ ինչու են մուծվել Հակոբյան Աննային, այս դեպքում կասկածների ու ենթադրությունների տեղիք է տալիս, քանզի հանրությունը կարող է ենթադրել, որ դա արվում է տարրական վախից, ոմանք այդպիսով <<փրկագին>> կարող էին տալ՝ խուսանավելով նախկինում կատարած ապօրինություններից, ոմանք ապահով աշխատելու երաշխավորագիր, ոմանք էլ դրա դիմաց ինչ-որ բան ստանալու ակնկալիքով: Կարող ենք նաեւ կասկածել, որ վարչապետի կնոջ հիմնադրամը այդպիսով կարող է բյուջեից փող դուրս բերելու խողովակ դառնալ։

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածն ունի հետեւյալ բովանդակությունը․ «Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, հիմնադրամն azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։ Այսինքն սա նշանակում է, որ պետք է թափանցիկ ձեւով տեղեկացնել նաեւ ֆինանսավորման աղբյուրները:

Անի Սահակյան

դիտվել է 6259 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am