Զոռբայություն՝ ՀՀԿ-ական ձեւով

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը: Վերոնշյալ օրենքներում առաջարկվում է ամրագրել, որ եթե ՍԴ դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինը պետք է առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։

Փոփոխությամբ առաջարկվում է <<նոր թեկնածու>> տերմինից հրաժարվել, քանի որ դա հակասահմանադրական է։ Հարցի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը բացատրեց, եթե որևէ անձ մի անգամ չի ընտրվել խորհրդարանի կողմից որպես ՍԴ դատավոր, ապա չկա որևէ սահմանադրական արգելք, որ նույն անձին նույն սուբյեկտը չի կարող ներկայացնել նույն կամ այլ խորհրդարանի։ Զեյնալյանի խոսքով՝ չի կարող իրավաչափ համարվել, որ խորհրդարանի կողմից չընտրված նույն անձը կրկին չկարողանա առաջադրվել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ասաց, որ նախագիծն այն տեսքով չի ներկայացվել, որը որոշվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հանձնաժողովի նիստը անցել է բավական բուռն, ընդդիմադիր պատգամավորները պնդել են, որ մեկ անգամ ներկայացված և չընտրված թեկնածուն չի կարող ներկայացվել որպես թեկնածու, քանի որ դա կլինի անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ օրենքում նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է փաստաբան Վահե Գրիգորյանի գործոնով: Անցած խորհրդարանում նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրեց նրա թեկնածությունը, սակայն ԱԺ-ն բոյկոտեց, գործող օրենսդրության <<նոր թեկնածու>> դրույթը խանգարում է Գրիգորյանին կրկին առաջադրել:

«Տրամաբանական չէ, որ իքս պաշտոնում այնընդհատ նույն մարդուն են ներկայացնում, սա իրոք անարգանք է այդ կառույցի նկատմամբ, բայց չպետք է մոռանանք, որ խոսքը գնում է երկարատև գործընթացի մասին, խորհրդարանի գումարումեր են փոխվում, և առհասարակ նույն անձի առաջադրման արգելք որևէ նորմատիվ իրավական ակտում չեմ տեսել»,-կարծում է նաեւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Սակայն Տարոն Սիմոնյանը ուղղեց, որ թեկնածու ներկայացնող սուբյեկտին է վերաբերում, որ պետք է նոր թեկնածու ներկայացնի, նա ասաց, որ նախորդ իշխանության ժամանակ ներկայիս ընդդիմադիրները պայքարել են այդ եզրույթի ամրագրման համար, որպեսզի որեւէ սուբյեկտ անընդհատ չկարողանա նույն թեկնածուին ներկայացնի՝ նսեմացնելով պառլամենտարիզմի դերը, հիմա ուզում են հրաժարվել այդ եզրույթից:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քննարկումը տեղափոխեց առավել առարկայական դաշտ՝ հարցրեց՝ Վահե Գրիգորյանն այս գումարման խորհդարանում կարո՞ղ է ներկայացվել որպես ՍԴ դատավոր։ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց այդ հարցը հանրապետության նախագահին հղել, քանի որ նա է այն սուբյեկտը, որը ՍԴ դատավոր է առաջադրելու։Բագրատյանը շարունակեց՝ Վահե Գրիգորյանը չէ, այլ միստր իքսը, որը նախորդ խորհրդարանում չի ընտրվել, այս խորհրդարանում կարող է առաջադրվել, թե ոչ։Վարդանյանն արձագանքեց, որ եթե վերջինս բավարարում է ՍԴ դատավոր լինելու պահանջներրին, ապա տեսականորեն հնարավոր է։Ի վերջո հարցն առաջին ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության, և ընդունվեց միաձայն՝ 117 կողմ ձայնով։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության կներկայացվի այսօր։Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանը 30 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը որպես ՍԴ դատավոր։ Քննարկումից մի եզրակացություն կարելի է անել, որ Փաշինյանի թիմում հետ չեն մնալու նախորդ իշխանությունից եւ օգտագործելով խորհրդարանական մեծամասնությունը անելու են այն, ինչ իրենց է հարկավոր:Եւ ուրեմն կբոյկոտեն նախագահի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, որպեսզի նորից Վահե Գրիգորյանն առաջադրվի:

Անի Սահակյան

դիտվել է 1706 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am