Ինչո՞ւ է Լավրովը մերժել հանդիպումը

168.ժամը  գրում է.

Վիեննայում արդեն այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Եվ մինչ հայաստանյան հասարակական-քաղաքական հանրությունը քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից դաշտ նետված թեման՝ նրանց ապառիկ վերցրած ու չվերցրած կենցաղային տեխնիկայի՝ լվացքի մեքենայի և հեռուստացույցի հարցը, լուրջ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական հարթությունում: Օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ: Ակնհայտ է, որ իշխանությունները ամեն կերպ փորձում են հանրության ուշադրությունը կեղծ օրակարգով, թեթևսոլիկ և դեդեկտիվ ժանրերի թեմաներով շեղել ինչ-ինչ գործընթացներից:

Եվ ահա, երեկ և այսօր, Փաշինյան-Ալիև կարևոր հանդիպումից մեկ օր առաջ Ռուսաստանի պետական երեք հեռուստաընկերություններ՝ Россия 24 , НТВ, ТВЦ, միաժամանակ ռեպորտաժներ են պատրաստում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին, և ամենադիտվող՝ փրայմ-թայմ՝ լուրերի թողարկումների բաժնում ցուցադրում օրը մի քանի անգամ: Ռեպորտաժները բովանդակային իմաստով նույն տրամադրություններն ու մոտեցումներն ունեն. Ռոբերտ Քոչարյանը ներկայացված է որպես քաղբանտարկյալ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ որպես «անկարգությունների կազմակերպիչ»:

Ի՞նչ է տեղի ունենում:

Մարտի 22-ին ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գաղտնի կերպով, առանց պաշտոնական որևէ հաղորդագրության, մեկ օրով մեկնում է Մոսկվա, որտեղ, 168.am-ի ջանքերով, պարզվում է Վիեննայի հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքների նպատակով հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ: Հանդիպման մանրամասներ դարձյալ չեն հաղորդվում:
Ի դեպ, ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե մարտի 20-22-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովը եղել է Ժնևում և Սան Մարինոյում: Մեր տեղեկություներով, սակայն, Ս. Լավրովը մարտի 22-ին արդեն Մոսկվայում էր: Ինչո՞ւ էր այս հանգամանքը մեզ համար կարևոր: Ըստ մեր հավաստի նույն աղբյուրների՝ Զոհրաբ Մնացականյանը այդ օրը հանդիպում է խնդրել Սերգեյ Լավրովի հետ, սակայն մերժվել է այն: Այդ իսկ պատճառով միայն հանդիպում է տեղի ունեցել Իգոր Պոպովի հետ: Ինչ խոսք, համանախագահների հետ մշտապես աշխատանքային հանդիպումներ եղել և լինում են տարբեր ձևաչափերով, սակայն չի եղել դեպք, որ ՀՀ արտգործնախարարը մեկնի որևէ երկիր համանախագահներից որևէ մեկին հատուկ հանդիպելու նպատակով: Համանախագահներն իրենք են անձամբ այցելում և Հայաստան, և Արցախ, և Ադրբեջան՝ համապատասխան հանդիպումներն ունենալու նպատակով:

Մի տեղեկություն էլ, որը դարձյալ կարևոր նշանակություն ունի հարցի գլոբալ ընկալումների համատեքստում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը կողմ է քվեարկել էներգակիրների մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին աջակցելու և այդ երկրների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ օրինագծին: Օրինագծի հեղինակների կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է «օգնեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը այդ երկրների վրա, նվազեցնելով այդ երկրների կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից: Ռուսաստանը էներգակիրները հաճախ օգտագործում է այդ պետությունների վրա ազդելու համար, համարում են ամերիկացի կոնգրեսականները: Ըստ օրինագծի, Պետդեպարտամենտը և համապատասխան ստորաբաժանումները պետք է «օժանդակեն էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կառավարությունների ջանքերին»: Մի կողմից, դա պետք է լինի «դիվանագիտական և քաղաքական աջակցություն», իսկ մյուս կողմից, ֆինանսական աջակցություն որոշակի էներգետիկ նախագծերի համար: Այդ նպատակով օրինագծով առաջարկվում է «1 մլրդ դոլարից ոչ ավելի գումար հատկացնել էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը նպաստող նախագծերին, այդ թվում նաև մասնավոր նախագծեր աջակցելու համար»: Խոսքը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ նավթ և գազ փոխադրող համակարգերի մասին է:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի թղթակցի ՝ Մոսկվայում համարում են, որ այս օրինագիծը ուղղված է նախ և առաջ «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» նախագծերի դեմ: «Հյուսիսային հոսք 2» նախագիծը նախատեսում է տարեկան հաշվարկով ռուսական ծովափից մինչև Բալթիկ ծով 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու գազամուղի շինարարություն: Շինարարության արժեքը գնահատվում է 9.5 միլիարդ եվրո, խողովակաշարի մեկնարկը պետք է լինի այս տարվա վերջին: Տրանսկասպյան գազատար նախագծով նախատեսվում է թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով հասցնել Ադրբեջան, այնուհետև Վրաստանի և Թուրքիայի տարածքներով՝ Հունաստան:

Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի և Արցախի, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Փաշինյան-Ալիև այսօրվա կարևոր հանդիպումից առաջ: Ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացվում, և փոխարենը իշխանությունները ջանասիրաբար անլուրջ և էժանագին մանիպուլյացիաներով փորձում են շեղել հանրության ուշադրությունը: Ինչի՞ց են փորձում շեղել և ինչի՞ց է զայրացել Ռուսաստանը, որ դիմել է նման հարձակողական քայլերի: Ինչպես է Հայաստանը պատրաստվում դիմակայել լայնածավալ այս մարտահրավերներին:

Հիշեցնենք նաև, որ այս օրերին՝ մարտի 27-ից ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում:

դիտվել է 4617 անգամ
Լրահոս
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ ավիաբազային ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածների մասին Նեթանյահուն բացատրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը Դատախազությունն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում. Լևոն Մկրտչյան «Սարսափելի է. ռումբերն Իրանում պայթում են. Իրանի խորքում ինչ կա թաքնված, դե կտեսնեք»․ պահեստազորի սպա (video) Օօօօօ, հրաշք, տեսա՞ք՝ Փաշինյանը մի զանգով ինչ հարց լուծեց․ Գառնիկ Դանիելյանը ծաղրեց (video) Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներին Իշխանությունը հակադաշնակցական թույնի հերթական դոզան հրապարակ նետեց․ Գեղամ Մանուկյան Պահքի շրջան է, մի՛ ստեք, ճիշտն ասեք․ Արթուր Խաչատրյանը՝ Ջրային կոմիտեի նախագահին (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան Ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս 2 զինվորական ծառայողի զոհվելու մասին Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում. «Հրապարակ» ԱՄՆ-ն և Իսրայելը կփորձեն Իրանը բաժան-բաժան անել Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի բանկերից մեկի գլխավոր գրասենյակում Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը Մասյացոտնի թեմում միասնական ժամերգությանը կմիանան նաև Արագածոտնի թեմի հոգևորականները Պուշկինի փողոցում վիճաբանություն է եղել․ եղբայրները տեղափոխվել են ոստիկանություն,17-ամյա պատանին՝ ԲԿ Առաջի նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ բռնագանձել 2 բնակարան Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել․ «Իրավունք» Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում. «Հրապարակ» Իրանի ռազմավարական խորքը թույլ է տալու երկարաժամկետ դիմադրություն կազմակերպել․ իրանագետ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն․ «Հրապարակ» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Վարդենյաց լեռնանցքը փակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am