Հստակեցումներ՝ «Պատիվ ունեմ» ծրագրով սովորողների համար

 

2018-2019 ուստարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացվել է 500 տեղ։ Այս ծրագրի մասնակիցը ունի բուհում անվճար սովորելու և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։

3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:
ԲՈւՀ-ում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո) անձիք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը: Բայց այստեղ կա մի շատ կարևոր խնդիր՝ պարզվում է՝ ուսումնառության դիմաց ՊՆ-ի կողմից բուհին վճարվող գումարն ավելի բարձր է, քան սովորական ուսանողների համար սահմանված վարձավճարի չափը։
Վերջին շրջանում «Պատիվ ունեմ» ծրագրով սովորող մի խումբ ուսանողներ երրորդ քննության վերահանձնման հնարավորություն չեն ստացել, քանի որ դա կարգով չի նախատեսվում և հեռացվել են բուհերից։ Նման ուսանողները, բնականաբար, բուհից դուրս մնալով ստիպված են մեկնել բանակ, զուգահեռաբար, պետք է վերադարձնեն նաև ուսման վարձը՝ ՊՆ-ի սահմանած չափով։ Այս նախադեպը դժգոհությունների տեղիք է տվել և «Պատիվ ունեմ» ծրագրով սովորող շատ ուսանողներ այժմ դիմումներ են ներկայացնում ԿԳՆ և ՊՆ՝ ծրագրից հրաժարավելու համար։
Այս բոլոր իրողություններից ելնելով՝ ՊՆ-ն որոշել է հստակեցումներ մտցնել «Պատիվ ունեմ» ծրագրով սովորողների համար՝ սահմանելով ՄՈԳ-ի ՝ միջին որակական գնահատականի շեմ։ Համապատասխան նախագիծն արդեն հրապարակվել է e-draft.am տեղեկատվական հարթակում։ Որոշման նախագծի համաձայն վերացվում է "Գնահատման և թեստավորման կենտրոնի" կողմից դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության թեստավորման համակարգը։ Այն փոխարինվում է քաղաքացու ուսումնառության շրջանակներում վերջինիս միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և/կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորների՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատմամբ։
Ըստ այդմ՝ ընտրված է համարվում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող այն քաղաքացին, ում միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը։
Տվյալ տարվա դիմորդ հանդիսանալու դեպքում ընտրված են համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ ընդունելությունը երկու քննություններով կազմակերպված, և ոչ պակաս, քան 45 միավորը՝ ընդունելությունը երեք քննություններով կազմակերպված լինելու դեպքում՝ մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը, համապատասխան միավորներ հավաքած քաղաքացիները:
Նկատենք սակայն, որ այս փոփոխությունից հետո «Պատիվ ունեմ» ծրագրով սովորողների թիվը կարող է կտրուկ նվազել, քանի որ ըստ էության, կատարվում է պայմանների խստացում։

Հայկ Դավթյան

դիտվել է 9268 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am