ԿԱԻ-ն փակելու խերը և տնօրենների մրցույթը

ԿԳ նախարարությունը e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։ 

Դրանով լուծվում է 2 խնդիր։ Առաջին՝ վերացվում է դպրոցների տնօրենների ընտրության գործընթացում տարիներ շարունակ զարմանալիորեն անտեսված իրավական հակասությունը, որի մասին վերջերս բարձրաձայնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոնեսյանը՝ պնդելով, թե մինչ այժմ տեղի ունեցած բոլոր մրցույթները անօրինական են, քանի որ դրանցում չի պահպանվել
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 13-րդ մասի պահանջը։ Նշված հոդվածով սահմանվում է, որ տնօրենի մրցույթի անցկացման ժամանակ կառավարման խորհուրդը պետք է ստուգի թեկնածուների գործնական հմտությունները և կրթության բնագավառի օրենսդրական իմացությունները՝ հիմք ընդունելով Կրթության և գիտության նախարարության հրապարակած հարցաշարերը։
Սակայն փաստացի այժմ կառավարման խորհուրդները տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթների ժամանակ առաջնորդվում են ԿԳ նախարարի հրամանով հաստատված տնօրենի ընտրության կարգով և ընտրությունը կատարում են՝ բացառապես գնահատելով թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագիրը։ Իրականում նման մոտեցման հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձինք։
Կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանի հավելվածով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման կարգ»-ի 4-րդ կետի համաձայն՝ հավաստագրման փուլերից են թեստավորումը և հարցազրույցը, որոնց հարցաշարերը մշակվում են կրթության և գիտության նախարարության կողմից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հավաստագրման գործընթացի ժամանակ տնօրենի հավակնորդը թեստավորման և հարցազրույցի միջոցով անցնում է կրթության բնագավառի օրենսդրության, կառավարչական գիտելիքների, մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետման ստուգում, հետևաբար տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհրդի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա հարցազրույց անցկացնելը, ըստ էության, իր բովանդակությամբ և ձևով կրկնում է հավաստագրման գործընթացի ժամանակ թեստավորման և հարցազրույցի բովանդակությունը և ձևը:
Կրկնակի ստուգման գործընթացը բացառելու նպատակով նպատակահարմար է, որ խորհրդի կողմից անցկացվող հարցազրույցի կարգավորումները սահմանվեն բուն հավաստագրման և ոչ թե թափուր տեղի մրցույթի անցկացման ժամանակ, իսկ բուն մրցույթի ժամանակ շեշտը կդրվի զարգացման ծրագրի վրա։ Ուստի առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն։

Ատեստավորումները կասեցվում են

Նույն նախագծով առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է մինչև 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր ատեստավորման և վերապատրաստման գործընթացը։ Որպես հիմնավորում՝ նշվում է հետևյալ իրողությունը․

«ԵՄ ծրագրով մինչև 2021 թվականը նախատեսվում է «բնագիտական առարկաների դասավանդման փորձնական ծրագրի» շրջանակներում վերամշակել ուսումնական համապատասխան պլաններ, առարկայական ծրագրեր, դասի պլաններ, գնահատման ձևեր և դասագրքեր STEM առարկաների մասով, իսկ համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախատեսված են հանրակրթական մյուս առարկայական ծրագրերի վերանայման աշխատանքներ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մինչև 2022 թվականը նպատակահարմար չէ իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ և ատեստավորումներ գործող ծրագրերի շրջանակներում, քանի որ նոր ծրագրերի հաստատումից հետո անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու նոր վերապատրաստումներ՝ նոր ծրագրերին համապատասխան, ինչը բացի բովանդակային խդիրներից կառաջացնի նաև տվյալ գործընթացի համար հատկացվող անարդյունավետ ֆինանսավորման խնդիր»:
Նման քայլի գնալու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև տեխնիկական մեկ այլ խնդրով․ վերապատրաստումներն ու ատեստացիան իրականացնում էր Կրթության ազգային ինստիտուտը, որն այժմ նախատեսվում է լուծարել և փոխարենը ստեղծել Կրթական հիմնադրամ, որը, սակայն, այլևս չի ունենա վերապատրաստումներ իրականացնելու գործառույթ։ ԿԱԻ-ի լուծարման դեպքում, եթե օրենքում պարտադիր ատեստավորման և վերապատրաստման պահանջը չհանվեր, կառաջանար իրավական կազուս, քանի որ գործող օրենքով բոլոր ուսուցիչները 5 տարին մեկ անգամ անցնում են պարտադիր ատեստացիա և վերապատրաստում։ Եթե այս կամ այն ուսուցչի նախորդ ատեստավորումից անցել է 5 տարի, և նա նոր ատեստավորում չի անցնում, ապա ավտոմատ կորցնում է աշխատանքը։ Այս փուլում, երբ ԿԱԻ-ն լուծարվում է, և պարզ չէ, թե դրա փոխարեն ինչ նոր կառույց է ստեղծվում, մյուս կողմից էլ՝ այսուհետ ինչ բովանդակություն է դրվելու վերապատրաստումների ներքո, վերապատրաստումներն իրապես դառնում են ինքնանպատակ։ Բայց միաժամանակ անհեթեթ է խոսել կրթության փոփոխություններից՝ առանց վերապատրաստումների լուրջ ծրագրի։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 17599 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am