Նիկոլ Փաշինյանի չպլանավորած հարսանիքը

«2018 թվականին Հայաստանում վարչապետի 5 ընտրություն է տեղի ունեցել, 3 վարչապետ է փոխվել, տեղի է ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություն, Երևանի ավագանու ընտրություններ, ընդհանրապես տեղի է ունեցել հեղափոխություն: Այդ հեղափոխությունից հետո, ի հեճուկս շատերի, կառավարությանը հաջողվել է պահել կայունությունը, խուսափել տնտեսական ռեցեսիոն գործընթացներից, ապահովել տնտեսական աճ, ապահովել 3-րդ հանրապետության պատմության ամենաազատ ու թափանցիկ ընտրությունները: Այդ ընթացքում եղել է գյուղատնտեսության անկումը, ինչը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման հետ, ստվերային այգիների գոյության հետ, որը մենք բացահայտել ենք»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցադրման, թե զեկույցում որևէ անդրադարձ չկա գյուղատնտեսությունը զարգացնող տեխնոլոգիաների կիրառման մասին: 

«Կներեք, բայց նույնիսկ հարսանիքի պլանավորման համար տասն ամիսը երբեմն քիչ է լինում։ Սա գիտեմ նրանից, որ հիմա հրավիրատոմսեր եմ ստանում հարսանիքի մասնակցելու, որոնք նախատեսված են տարվա վերջում, մյուս տարվա սկզբին։ Գյուղատնտեսության հետ կապված մեր ներկայացրած գործողությունների շրջանակը չէի ասի, որ համապարփակ է, բայց տրամաբանություն ունի այդպիսին դառնալու»,- ասել է Փաշինյանը և խոստովանել, որ գյուղատնտեսության ոլորտում 7,6 տոկոս անկում է գրանցվել:
Փաստորեն Փաշինյանի չպլանավորված հարսանիքը՝ անցյալ տարվա հեղափոխությունը, ունեցել է բացասական հետևանքներ, և դա կոնկրետ արտացոլված է գյուղատնտեսության ոլորտում 7,6 տոկոս անկման տեսքով։ Հարսանիքն ավարտվեց, հետհարսանեկան արարողությունները՝ նույնպես․ ընտրություններում հեղափոխական թիմն ստացավ բարձր քվե, և այսօր, բացառությամբ Հայաստանի երրորդ հանրապետության գերագույն խորհրդի առաջին ընտրությունների, ունենք ավելի քան լեգիտիմ իշխանություն։
Բայց իշխանության քաղաքական խնդիրը ընտրություններում հաղթանակ ապահովելով չի կարող սահմանափակվել, պետք է լինի տնտեսության զարգացման հստակ տեսլական, կոնկրետ ծրագրեր, ներդրումներ և աշխատատեղեր, որոնք ապահովեն թռիչք։ Քաղաքական մեղրամիսը մոտենում է ավարտին, և դրանից հետո արդեն գալու է ծրագրեր ներկայացնելու ժամանակը։ Առանց տնտեսական հզոր ծրագրի՝ իշխանության քաղաքական ամուսնությունը մեղրամսից հետո կավարտվի՝ անպտուղ ու անժառանգ։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 9040 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am