Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել, գրում է Shamshyan.com-ը։
Մոտենալով կնոջը, ոստիկանւթյան ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի: Տեղում պարզվել է, որ կինը մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մայրն է, ով հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հակառակ դեպքում սպառնացել է ինքնահրկիզվել:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանի բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին: Իրավիճակի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետը մոտեցել է նրանց, այնուհետև բարձրացել է մարզպետի աշխատասենյակ՝ տեղում ծանոթանալու, թե ինչն է եղել պատճառը, որ կինը փորձել է դիմել այդ քայլին:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը