Փակածս վարկը ապառիկով լվացքի մեքենայիդ վնաս չէ

Այսօր Հայաստանում կա մեկ մարդ, ով ամեն ամիս ստանում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ աշխատավարձ, բայց լվացքի մեքենայի ապառիկը մինչև հիմա չի փակել։

Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդու մասին է, ով պաշտոնապես չի համարվում աղքատ և պետական բյուջեից 1 միլիոն 256 հազար 660 դրամ աշխատավարձ է ստանում։

Այս մեկ մարդուն աշխատավարձ տալու, նրա բնակության, սննդի, հագուստի, բազմազան այցերի, շոուների համար պետությունը ծախսում է տարեկան միլիոնավոր դրամներ:

Ասեմ, որ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի՛ հայրենակիցներ, մեր վերը հիշատակված մեկ անձը պե՞տք է զրկվի իր աշխատավարձից/պաշտոնից, թե՞ ոչ:

Արդյոք նա իր գլխում հաղթահարե՞լ է աղքատությունը։ Եվ ո՞վ է ավելի ազնիվ՝ այն մեկ մա՞րդը, ով ամեն ամիս պետբյուջեից ստանում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ աշխատավարձ, ով իր դստեր ծննդյան տարեդարձի համար ծախսում է ավելի քան 1 մլն դրամ, ում ընտանիքի անդամները բացառապես իրենց ընտանեկան բյուջեի հաշվին մեկնում են արտերկիր, գիշերում բարձրակարգ հյուրանոցներում, գնումներ կատարում թանկարժեք խանութներից, բայց լվացքի մեքենայի ապառիկը մինչև հիմա չեն փակել, թե՞ այն 11 հազար 281 նպաստառուն, ովքեր ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ են փակում, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-40 հազար դրամ են ստանում որպես սոցիալական աջակցություն, և որոնց նպաստից վերը հիշատակված այն մեկ մարդը ցանկանում է զրկել։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 567 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am