«Չամադանով փողերի» հետքերով

Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամփոփելով այս տարվա առաջին երեք ամիսների գործունեությունը՝ եկել են այն եզրակացության, որ 2019 թ. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով կամ մոտ 90 մլն դոլարով:
«Այսինքն` պետական եկամուտները կլինեն 40 մլրդ դրամով ավելի, քան նախատեսված է ԱԺ կողմից ընդունված բյուջեով։ Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ մենք բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները գերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով»,–հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ գումարները մտադիր են ծախսել տարբեր ուղղություններով։ Առաջին հերթին, ըստ Փաշինյանի, մտադիր են 2019–ի հուլիսի 1–ից 10 տոկոսով բարձրացնել ԶՈւ, իսկ սեպտեմբերի 1–ից` ուսուցիչների աշխատավարձը. խոսքը մոտ 38 000 ուսուցչի մասին է։ Բացի այդ, վարչապետի խոսքով, ծրագրավորում են իրականացնել 303 կմ ավտոճանապարհների նորոգումներ, ինչի մեջ դեռ ներառված չէ Հյուսիս–Հարավի կառուցումը։
10 մլրդ նախատեսվում է տրամադրել սուբվենցիոն ծրագրերին. սրանք ծրագրեր են, որ իրականացնում են ՏԻՄ–երի և պետության համաֆինանսավորմամբ.
երբ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի մի մասը կառավարությունն է ֆինանսավորում, մյուսը` համայնքը։ Ի դեպ, ըստ Փաշինյանի` նախորդ տարի ևս կառավարությունը պատրաստ էր այդքան գումար տրամադրել, սակայն պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն դրան, քանի որ չկային այդքան ծրագրեր:
Հարց է առաջանում, թե ինչի արդյունքում է այդքան գումար հավաքագրվել:
Ըստ վարչապետի`սա առաջին հերթին ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունք է, երկրորդը` քաղաքացիները սկսել են ակտիվորեն ՀԴՄ–ներ պահանջել, թերևս անսալով Փաշինյանի կոչին: Պաշտոնական տվյալներով 2018–ի մայիսից մինչ այսօր 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել` համեմատած նախորդ ժամանակաշրջանի հետ։

Անշուշտ դրական է, որ դեռ առաջին եռամսյակը չավարտված կառավարությունը հայտարարում է բյուջեի գերակատարման մասին. սովորաբար տարվա առաջին եռամսյակը հավաքագրումների տեսանկյունից ավելի ռիսկային է լինում, որովհետև տնտեսական տարին նոր է սկսված լինում և բիզնես ակտիվությունն էլ, որոշ ոլորոտներում սեզոնային գործոններով պայմանավորված, թույլ է լինում:
Եթե ստվերային գործունեության դեմ պայքարում իսկապես ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվել, այդ դեպքում հարց է առաջանում` եթե հավելյալ հավաքագրման հնարավորությունն իրատեսական էր, ինչու բյուջեի մուտքային մասը ավելի մեծ կանխատեսմամբ չէր կազմվել:
Սա երկու բան կարող է նշանակել` բյուջեն լցնելու ինչ-որ հավելյալ մեթոդներ, ամեն դեպքում սկսել է կիրառվել:
Անցյալ տարվա մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու հարցն էր քննարկվում ԱԺ-ում, նա բաց տեքստով հայտարարեցմ որ «չամադանով փող են տարել Բաղրամյան 26»: Գուցե հիմա այդ չամադանները տանում են ՊԵԿ, այնտեղից էլ բյուջե:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1766 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am