«Ութ ամիս առաջ, 2018 թվականի հուլիսի 28-ին, Հայաստանում ձերբակալվեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հենց սկզբից ենթադրվում էր, որ նրա կալանավորումը և սահմանադրական կարգի տապալման մեղադրանքները Երևանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի վրեժն են: Փաշինյանը ակտիվ մասնակից է եղել այն անկարգություններին, որոնց Քոչարյանը վերջ էր տվել բավականին կոշտ միջոցներով: Ժամանակի ընթացքում կասկածները հաստատվեցին փաստերով:
Յութուբում տեղադրվեց Փաշինյանի և երկրի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի, ինչպես նաև հատուկ ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցի ձայանգրությունը: Ձայնագրությունից երևում էր, որ որ Փաշինյանն է Ռոբերտ Քոչարյանի գործով հրաման տվել: Նախկին նախագահի ձերբակալությունից անմիջապես հետո հատուկ հայտարարություն է արվել ոչ միայն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, այլև Հայաստանի և օտարերկրյա իրավապաշտպանների կողմից: Բայց Երևանում, այս ամենը ուշադրության չի արժանացել:
Քոչարյանների ընտանիքի դեմ պաշտոնական լրատվամիջոցներում քարոզչություն է ընթանում, նախկին նախագահի ընտանիքի անդամների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, և սպառնում են նրանց, ովքեր փորձում են պաշտպանել կալանավորված Քոչարյանին:
Ռոբերտ Քոչարյանը համապատասխանում է ԵԽԽՎ 1900 բանաձևի հիմնական պահանջներին`ճանաչվելու որպես քաղբանտարկյալ: Նա ձերբակալվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված երաշխիքների խախտմամբ: Նա քաղաքական նկատառումներով ձերբակալված է, անկախ կոնկրետ հանցագործությունից: Նա, ի վերջո, ձերբակալվեց, ակնհայտ անարդար դատավճռով: «Դեմոկրատ» Փաշինյանը ձեռք է բերել իր սեփական քաղբանտարկյալը»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը