Որպես «յախշի»` համազգեստ է կրել, որի գրպանը հանած է եղել. մանրամասներ «Մեղրիի գնդի» դեպքից. armeniasputnik.am

Զինծառայողը նոր էր «կուբախտից» դուրս եկել, նրա հանդեպ կարգապահական տույժեր են կիրառվել։ Տեսնելով, որ այդ ամենը նրան չեն ուղղում` այլ զորամաս տեղափոխելու որոշում են կայացրել։

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը սերտ կապ ունի Մեղրիի աղմկահարույց զորամասի հետ, զինվորներից շատերին անձամբ է ճանաչում ու հեռու է այն կարծիքից, որ զորամասը լքած 200-250 զինվորներն էլ կարգազանց են։ Զաքարյանցն այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Վերջերս Մեղրիի զորամասը լքել էին 200-250 զինվորներ` այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով զինծառայողներից մեկին` Կ. Մուսայելյանին այլ զորամաս տեղափոխելու հրամանատարության որոշման դեմ։ Զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել է առաջնագիծ. մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Առաջնագիծ, մասնավորապես` Արցախ տեղափոխված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա էին կազմակերպել` նշելով, որ դեմ են տեղափոխմանը։

«Ես աշխատանքի բերումով և ոչ միայն այդ պատճառով սերտ կապ ունեմ այդ զորամասի հետ։ Համոզված եմ, որ զորամասը լքած զինծառայողների 95 տոկոսից ավելին նորմալ տղաներ են, կարգին ընտանիքներից։ Նրանք 18-20 տարեկան են, ու այդ պահին գործել է «տարիքը», ընկերության ֆակտորը։ Տղաները նաև «հանրային կարծիքի» ճնշման տակ են գործել. գուցե ընկերության մասին իրենց պատկերացումների ուղղությամբ քիչ աշխատանք է տարվել»,–ասաց Զաքարյանը

Երբ քաղաքապետն իմացել է, որ զինծառայողները լքել են զորամասը, այցելել է զորամաս, զրուցել նրանց հետ, համոզել, որ դադարեցնեն անհնազանդության գործողությունները։ Նրա խոսքով`իր համար անընդունելի է զինծառայողների քայլը, քանի որ մեր երկրի իրավիճակից ելնելով գոնե չպետք է այդպես վարվեին։ «Զինծառայողներին ես խորհուրդ տվեցի զանգել իրենց ավագ եղբայրներին, ընտանիքներին ու կարծիք հարցնել իրենց պահվածքի վերաբերյալ»,–ասաց Զաքարյանը։

Նա, անդրադառնալով զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով արդեն նախկին տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գասպարյանի` զինծառայող Մուսայելյանի համազգեստը պատռելու լուրերին, նշեց, որ խնդիրն այն է, որ զինծառայողը փորձել է տարբերվել մյուսներից։ Ըստ Զաքարյանի` Մուսայելյանը տնից մի համազգեստ է ուզել, որի գրպանները հանած են եղել կտորի վրայից. իբրև թե՝ «յախշիները» այդպես են անում։ Մեղրիի քաղաքապետի հավաստմամբ` զինծառայողին մի քանի անգամ զգուշացվել է, որ չի կարելի նման համազգեստ կրել, սակայն երբ երևույթը կրկնվել է, ոչնչացվել է այդ զգեստը։


«Այդ զինծառայողը նոր էր «կուբախտից» դուրս եկել, նրա հանդեպ կարգապահական տույժեր են կիրառվել։ Իսկ Արմեն Գասպարյանի մասին, որ այդքան խոսում են, այսքան տարի իր հետ շփումից ելնելով, տեսնելով նրա տարած աշխատանքը` կարող եմ վստահ ասել, որ նա իմ հանդիպած լավագույն սպաներից է»,– ասաց Զաքարյանը։

Հարցին, թե, այնուամենայնիվ, վերջինս չի՞ կարծում, որ սպայական կազմում թերացողներ հաստատ եղել են, եթե զորամասում, ինչպես ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էր հայտարարել, արտոնյալ կարգավիճակ ունեցող զինծառայող է եղել, Մեղրիի քաղաքապետը հայտարարեց, որ իրականում խնդիրը խորքային է։ Ըստ նրա` այս ամենը մի քանի ամսվա ու մի երկու տարվա հետևանք չէ. ինչ–որ տեղ վակուում է առաջացած եղել, որը լցվել է «կեղտով»։

«Բացի այդ, ծնողներից մեկը, որը բողոքում էր իր տղայի` առաջնագիծ տեղափոխելու դեմ, մի երկու շաբաթ առաջ հեռուստահաղորդումներից մեկով նկարահանվելով, օգնություն էր խնդրում, իսկ հետո 13 000 դրամ է տվել, տղայի համար արտոնյալ համազգեստ կարել տվել ու ուղարկել զորամաս։ Կարծում եմ` բանակն ուժեղ է այնքանով, ինչքանով հրամանները չեն քննարկվում, և եթե ասել են չի կարելի նման համազգեստ կրել, տարբերվել մյուսներից, ուրեմն ենթարկվել էր պետք»,– ասաց Մեղրիի քաղաքապետը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զորամասը լքելու դեպքի հետ կապված Գորիսի կայազորի դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի կողմից երկու քրեական գործ է հարուցվել: «Մեկը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), մյուսը ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)»,- ասաց Խաչատրյանը: Նա տեղեկացրեց նաև, որ գործն ուղարկվել է նախաքննության։

Ի դեպ, «Մեղրիի գնդի» հրամանատարը 3-4 ամիս է` ինչ փոխվել է, և Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` նոր հրամանատարությունը փորձել է պայքարել այդ զինծառայողի արտոնյալ կարգավիճակի դեմ` կարգապահական մեկուսարաններ ուղարկելով, նկատողություններ անելով։ Սակայն այդ ամենն էլ չի ազդել զինծառայողի վրա, ինչի համար էլ որոշել են նրան տեղափոխել այլ զորամաս։

Հովհաննիսյանը տեղեկացրել էր նաև, որ այժմ դեպքի վերաբերյալ քննություն է տարվում, քանի որ լուրեր կան, որ արտոնյալ կարգավիճակ ունեցող այդ զինծառայողը հանցավոր աշխարհից որոշակի հովանավորներ ունի։

 

դիտվել է 7368 անգամ
Լրահոս
«Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am