Վարչապետի խորհրդանշական սինքրոնը Ալիեւի հետ հանդիպմանն ընդառաջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում ներկայացնելով կառավարության 2018-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը, միաժամանակ հայտարարեց նաեւ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հաստատվածության մասին: Փաշինյանն իհարկե նշեց, որ հանդիպումը չունի կոնկրետ օրակարգ, ինչն այլ կերպ նշանակում է, որ մասնակից կողմերից յուրաքանչյուրը փորձելու է առաջ տանել իր օրակարգը եւ քննարկումները լինելու են այդ հարաբերակցությամբ:

Այդ իմաստով հատկանշական է, որ Վիեննայի հանդիպման հաստատված լինելու մասին Հայաստանի վարչապետը հայտարարում է կառավարության գործունեության ծրագրի հաշվետվությանը զուգահեռ, դրա ընթացքում, թեկուզ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս, որը ուղիղ առնչություն չուներ ծրագրի հաշվետվության հետ:


Տնտեսական վիճակի, հեռանկարների եւ փիլիսոփայության մասին ելույթի եւ Վիեննայի հանդիպման հաստատման այդ սինքրոն դրվագը խորհրդանշական է: Բանն այն է, որ Հայաստանի կառավարության գործունեությունն ու ծրագրի իրականացման արդյունավետությունն ուղիղ առնչություն ունեն արցախյան գործընթացի հետ, թե այսպես ասած բանակցային, թե ընդհանրապես Արցախի հարցի հետ:

Խոսքը տվյալ դեպքում տնտեսական այն ռեֆորմների մասին է, որոնք բացի շատ կոնկրետ չափելի ցուցանիշների կարճաժամկետ կամ միջնաժամկետ ապահովման էֆեկտից կամ նպատակից զատ, պարունակում են նաեւ երկարաժամկետ իմաստ՝ արդեն ինստիտուցիոնալ մեխանիզմի տրամաբանությամբ:

Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո պետք է անցում կատարի քաղաքական մրցակցությամբ զարգացման տրամաբանություն եւ այստեղ էական է, թե տնտեսական ռեֆորմները, բացի չափելի արդյունքից՝ մրցակցության տրամաբանության մեջ, որպեսզի ներկայումս կառավարող ուժին բերի առավելություն մրցակիցների նկատմամբ, պետք է պարունակեն նաեւ ռազմավարական արդյունք՝ ձեւավորվող ինստիտուցիոնալ հիմքերի տեսքով, որոնք տնտեսական աճը խորքային առումով կառկախեն քաղաքական մրցակցությունից եւ մրցակցությունն ազդեցություն կունենա լոկ աճի տոկոսների առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am