Առաջին բանակցությունները՝ պատերազմից կես քայլ առաջ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունները պաշտոնապես հաստատեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը կկայանա Ավստրիայի մայրաքաղաքում՝ մարտի 29-ին:

Այցից առաջ մարտի 27-ին խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, Նիկոլ Փաշինյանը պնդել է՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ իր դիրքորոշումը չի փոխվել, և հայկական կողմը Վիեննա է մեկնում հենց այդ օրակարգով: «Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում՝ ԱԽ համատեղ նիստում, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և ըստ էության, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Ստեփանակերտում՝ Հայաստանի ու Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Փաշինյանը պնդել էր՝ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցություններում, օրեր առաջ էլ, իր ասուլիսում ընդգծել՝ դա ոչ թե ձևաչափի փոփոխություն է, այլ՝ նախկինում գործող ֆորմատի վերականգնում:
Բաքուն, սակայն, կտրականապես մերժել էր այս առաջարկը: Ակնհայտ այս տարաձայնությունների ֆոնին Փաշինյանն այսօր պնդել է՝ առաջիկա հանդիպումից առայժմ միայն մտքերի փոխանակում է ակնկալում: «Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ մեր քննարկումներում ես ասել եմ իմ դիրքորոշումը. կարծում եմ, որ սկզբնական փուլում առնվազն էդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան, պետք է լինի հարցերի շուրջ, և մենք մտքեր փոխանակենք տարբեր, մեզ հուզող հարցերի շուրջ», - ասել է Փաշինյանը:

Փաստացի, Փաշինյանը նախօրոք շեշտում է, որ մարտի 29-ին կայանալիք Ալիևի հետ հանդիպմանը որևէ համաձայնության շուրջ ակնկալիք չունենան իրենից: Սա նշանակում է, որ Փաշինյանն, այսպես ասած՝ ի սկզբանե, գիտե բանակցությունների ելքը:
Մինչ Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են բանակցություններին, շփման գծում վերջին օրերին լարվածություն է նկատում: Ադրբեջանից հաղորդեցին, թե նախօրեին «հակամարտ գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը սադրանքների են դիմել, ադրբեջանցի մեկ զինվոր զոհվել է»։ Այսօր, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Ադրբեջանի սահմանային ծառայության ղեկավար, գեներալ Էլչին Գուլիևը հրահանգել է ամրապնդել Հայաստանի հետ սահմանի պաշտպանական դիրքերը՝ հնարավոր սադրանքները կանխելու համար։

Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հաղորդել է, որ մարտի 26-ին Բերդավան գյուղի մերձակայքում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ «Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան», նշվում էր հաղորդագրությունում:

Այսպես, Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են հանդիպել արդեն իսկ լարված մթնոլորտում: Այդ մթնոլորտը կարող է էլ ավելի թեժանալ՝ արդեն Վիեննայի հանդիպումից հետո, երբ պարզվի, որ Ալիևի ակնկալած զիջումները հայկական կողմն ամենևին էլ պատրաստ չէ իրագործել:

Թամար Բագրատունի

դիտվել է 3545 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am