Երբ աչքերը մամայինն են, ձայնը՝ ուսանողինը, իսկ մանդատը՝ Նիկոլինը

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ չես տխրի։ Կրկեսի չվերակառուցված շենքի պակասն էլ չես զգա։ Ամեն մեկը մի «հորքուրի գանձ» է։ Մեջները եթե մի քանի նորմալը կա, ապա միևնույն է՝ տարրալուծվում է քայլարածների բազմության մեջ։

Սրանք շարիկովներ են։ Գործնականում չեն տարբերվում Գյումրիից դեպի Երևան քայլող Չալո անունով շնից։

Եթե Նիկոլ Փաշինյանն այդ շանը մտցներ «Իմ քայլի» ցուցակ, ապա նույն հաջողությամբ Չալոն կդառնար պատգամավոր, ինչպես որ պատգամավոր դարձան շատերը։ Օրինակ՝ այն աղջիկը, ով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարում էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը բերեր ծրագիր, որի մեջ գրված լիներ ընդամենը երկու տող՝ «ամեն ինչ շատ–շատ լավ է լինելու», ինքը կողմ կքվեարկեր այդ ծրագրին։ Կամ այն մյուսը, որ կրկեսի ծաղրածուի պես էր իրեն պահում «TV 5»–ի եթերում։

Դրանցից մեկն էլ այն օրը դեմքի լուրջ, հեղափոխական ու թավշա արտահայտությամբ և դարի բացահայտում արածի խրոխտ կեցվածքով ԱԺ ամբիոնից պատմում էր, թե ինչպես է ուսանողի վախվորած ձայնով զանգահարել ու ճշտել, թե ինչ արժե կուրսային գրելը։ Փաստորեն, այս քայլարածական պատգամավորի համար ուսանողի ձայնը լինում է վախվորած։ Ինքը երևի այդպիսին է եղել ուսանող ժամանակ։

Ու խնդիրն այն է, որ «Իմ քայլում» բոլորն են վախվորած ուսանող հիշեցնում։ Ինչպես գովազդային վահանակի վրայի աչոնիկն է ասում՝ դրանց աչքերը մամայինն են, ձայնը՝ վախվորած ուսանողինը, իսկ մանդատը՝ Նիկոլ Փաշինյանինը։ Եթե վերջինս Չալոյին դներ ցուցակ, ապա Չալոն կդառնար պատգամավոր։ Չալոյի դեպքում էլ աչքերը կլինեին մամայինը, մանդատը՝ Նիկոլինը։ Իսկ ահա ձայնը կլիներ ոչ թե վախվորած ուսանողի նման, այլ կհնչեր կատաղած հեղափոխականի պես։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1029 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am