Սասուն Խաչատրյանի գրասենյակը պարտավոր է քրեական գործ հարուցել Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է 1997-ին ներկայացված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվել 1996-ին ՀՀ-ում մարդու իրավունքներին ու մասնավորապես 1996-ի նախագահական ընտրություններին, դրան հաջորդած իշխանական վայրագություններին և այլնին:

Պետքարտուղարությունն արձանագրել է ոստիկանությունում մարդկանց նկատմամբ բռնությունները: Ընդդիմադիրներին ծեծելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումերի մասին ևս հստակ գնահատական կա: Ի դեպ, ոստիկանությունում տեղի ունեցած բռնություններին հաջորդել է ինքնասպանություն: Այս ամենը կոծկվել է: Բայց եթե հայտարարվում է, որ մենք նոր Հայաստանում ենք ապրում ու հին ապօրինությունները պետք է իրավական գնահատականի արժանանան, ապա պետք է սահմանադրական կարգի տապալման փաստով քրեական գործ հարուցվի ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ: Կան բազմաթիվ վկայություններ, հսկայական քանակի փաստեր այս թեմայով:

Կան նաև տերպետրոսյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանի ու Կարապետ Ռուբինյանի խոստովանությունները, որ ընտրակեծիքներ են եղել:

Ի վերջո, կա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը, ըստ որի՝ նա Վազգեն Մանուկյանին համարում է ընտրակեղծիքների զոհ:

Եթե ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը քրեական գործ է հարուցում «Վիկիլիքսի» հրապարակումների, Շիրխանյան Սիլվայի Վահանի տխրահռչակ ու անհիմն բաց նամակի ու Սիլվա Համբարձումյանի մերկապարանոց հայտարարությունների հիման վրա և գործ կարում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2008-ի մարտի 1-ի պահով ու նյութեր նախապատրաստում 1998-ի նախագահական ընտրությունների թեմայով, ապա պարտավոր է 1996-ի նախագահական ընտրությունների հետ կապված քրեական գործ հարուցել ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի և տեղեկատվական դաշտում հեղեղված փաստերի հիման վրա: Այլապես ևս մեկ անգամ կհաստատվի այն տեսակետը, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ են այս իշխանությունները սևեռված և իրենց գործը ոչ թե արդարությունն է, այլ քաղաքական վենդետտան:

Կհաստատվի նաև այն տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակն է ու որևէ պարագայում չի գնա իր ուսուցչի դեմ: Այսինքն՝ առկա է ընտրովի «արդարադատություն» և քաղաքական հետապնդում:

Եթե քննում են 2008-ը և անհիմն կալանավորում Քոչարյանին, ապա ծիծաղելի է ընտրակեղծիքների հիմնադրման տարեթվերը՝ 1995-ը և հատկապես 1996-ը շրջանցելը:

ՀՔԾ-ն պետք է ցույց տա, թե արդյոք ինքը քաղաքական հետապնդումներ իրականացնո՞ղ, թե՞ օրինականություն պաշտպանող մարմին է: «Կռուտիտի» տեղ չկա: 1996-ին տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալման փաստը պետք է իրավական գնահատականի արժանանա:

Կորյուն Մանուկյան

7or.am

 

դիտվել է 1455 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am