Փաշինյանը պինդ կպահի՞ Սերժ Սարգսյանի «հագուստը»

Արդեն Ազգային ժողով է ուղարկվել կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, որը վերջին ամիսներին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նախագծի համաձայն 17 նախարարությունների փոխարեն կունենանք 12-ը, որոշները կլուծարվեն, մյուսները կմիավորմեն, կվերակազմավորվեն եւ այլն։ Իշխանությունները հիմնավորում են, որ պետք է գնալ պետական ռեսուրսների խնայողության, օպտիմալացման ճանապարհով, սակայն պարզվում է ընդամենը մի քանի տասնյակ աշխատող է կրճատվելու։ Կառավարության ներկայացրած նախագծում այլ փոփոխություններ չեն նախատեսվում, մասնավորապես նախկինում Փաշինյանն ու իր թիմակիցները քննադատում էին սուպերվարչապետական համակարգը եւ հայտարարում, որ Սահմանադրությունն ու դրանից բխող բոլոր օրենքները մի կոստյում է, որ կարվել է «Սերժ Սարգսյանի հագով»։
Ուշագրավ է, որ կառավարության նախագծին զուգահեռ նախագիծ են մշակել նաեւ Լուսավոր Հայաստան կուսակցությունում․
«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններ չլինեն, բոլորը լինեն կառավարության կառուցվածքի մեջ, այսինքն` չլինի սուպերվարչապետական համակարգ»,-այս մասին Աժ-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ներկայացնելով կառավարման իրենց նախագիծը, որով, ըստ նրանց՝ կթոթափվի սուպերվարչապետական համակարգը: Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց նախագծով պետք է լինի 14 նախարարություն, մասնավորապես գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարությունները պետք է առանձին գոյություն ունենան։: Նախագծով ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ-ին և ոստիկանությանը տալ նախարարությունների կարգավիճակ:
Ոստիկանությունը միանա ԱԻՆ-ին՝ դառնալով Ներքին գործերի նախարարություն: Մշակույթի նախարարությունը չպետք է միանա ԿԳՆ-ին, այլ պետք է պահպանվի և կատարի ԱԳՆ-ին հավասար աշխատանք, և դա ոչ թե 3 միլիոն հայերի հետ, այլ աշխարհասփյուռ 12 միլիոն հայերի:
Գյուղնախարարությունը ևս պետք է պահպանվի, քանի որ Հայաստանը, լինելով գյուղատնտեսական երկիր, չի կարող գյուղնախարարություն չունենալ: Ըստ ԼՀԿ-ականների՝ Սփյուռքի նախարարության փակվելու մասին լուրերին խիստ բացասաբար են արձագանքում սփյուռքում, ճիշտ կլինի՝ փոխարենը մշակել սփյուռքի հետ պատշաճ աշխատելու մեթոդ:
ԱԱԾ-ն և ոստիկանությունը, այժմ համարվելով ապաքաղաքական կառույց` ստանալով նախարարությունների կարգավիճակ, չեն քաղաքականացվի՞ հարցին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ցանկացած անկախ մարմին չի քաղաքականացվի, եթե այն լինի պատշաճ քաղաքական, խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության տակ: Այդ կառույցների քաղաքականացման վտանգն այսօր է, այլ ոչ մեր առաջարկած տարբերակով»,-ընդգծեց Մարուքյանը:
Ի դեպ, նա հայտարարեց, որ ուժայինների մասին իկրենց առաջարկը դեռեւս քննարկվել եւ հավանության է արժանացել Ելք խմբակցությունում, երբ Փաշինյանը խմբակցության ղեկավար էր, նա անձամբ ստորագրել է առաջարկների ձեւաթուղթը, որը ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել է քննարկումների ժամանակ։ Սակայն Մարուքյանը չի կարող հայտնել՝ հիմա վարչապետի համար այդ մոտեցումները ընդունելի են, թե ոչ։ Մարուքյանը ողջ ասուլիսի ընթացքում կարմիր գծի պես տարավ այն ակնարկները, որ Փաշինյանը պարզապես պարտավոր է հրաժարվել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումից, մինչդեռ պարզ է, որ վերջինս չի գնա այդ քայլին եւ այս հարցից էլ «կռուտիտի» տարբերակ կմտածի, ինչպես շատուշատ հարցերի դեպքում, երբ ընդդիմադիր կարգավիճակում մեկ բան էր մտածում, իշխանության եկավ՝ բոլորովին հակառակ կարծիք ունեցավ։

Անի Սահակյան

 

դիտվել է 1499 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am