ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հիմնական զեկուցող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Սերգեյ Բագրատյանը վարչապետի ելույթը որակեց որպես քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու լավագույն ճանապարհ: «Դուք նշում եք, թե հաճախ մոռանում ենք` ինչ է կատարվել երկրում: Այո, ճշմարիտ է, բայց ասեմ, որ այս դահլիճում որևէ մեկը չի մոռանում, հեղափոխությունն այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել պետք չէ:
Սա ասում եմ, քանի որ երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր կենսաթոշակների մասին հարցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքիր միտք է արտահայտել: Նա ասաց` կոչ եմ անում, հորդորում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեն նախագծին, դա ինձ համար անհասկանալի էր: Հնարավորություն չեղավ խոսել այդ մասին: Պարո´ն Միրզոյան, չեմ կարծում, թե Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կնոպկայի տեղը չգիտենք, կամ դժվարանում ենք այդ կոճակը սեղմել»,- հեգնեց Բագրատյանը:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը