Սաուդյան Արաբիան Թուրքիայից ռազմական ավտոմեքենաներ կգնի
Սաուդյան Արաբիան Թուրքիայից ռազմական ավտոմեքենաներ կգնի: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը: Նշվում է, որ գործարքը կարժենա 2,5 մլրդ դոլար: հավանական է, որ արժեքը մեծանա մինչև 10 մլրդ դոլար: Հիշեցնենք՝ Եմենում վերջին ահաբեկչական ակտերի և բախումների հետ կապված՝ Սաուդյան Արաբիան մեծ ներդրումներ է անում ռազմական տեխնիկայի համար:
