Բա չիմացա՞ք՝ Հայաստանը Սինգապուր է դարձել

Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը վերածել է հանրահավաքի: Նա միտինգային ելույթ է ունենում հիմա ոչ թե նախկին իշխանության դեմ, այլ հանուն իր իշխանության: Հայտարարում է, որ տնտեսական ակտիվության զգալի աճ է նկատվել անցած տասն ամիսներին, որ մենաշնորհային շուկան է կոտրվում մեծ տեմպերով եւ շաքարավազի շուկայում 75 նոր ներկրող է հայտնվել, աչքալուսանք է տալիս, թե շինարարական բում է սպասվում, ավելին հիպոտեկային շուկայում մեծ շարժ է նկատվում, եւ մարդիկ իրենց գումարները ներդնում են բնակարան ձեռք բերելու, եւ ոչ թե արտագաղթելու համար, որ այլեւս բիզնեսին օրթախներ, բիզնես խլող պաշտոնյաներ չկան, Հայաստանում ժողովրդավարություն է հաստատվել եւ դա անշրջելի իրողություն է:

Մի խոսքով՝ կարելի է կարծել, որ Հայաստանը դարձել է Սինգապուր, բայց ՀՀ շարքային ու հպարտ քաղաքացիներիս վրա խաբար չկա: Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին վճռական են տրամադրված այս քննարկմանը ու կառավարության ղեկավարին սուր հարցեր են ուղղում:
Սերգեյ Բագրատյանը վարչապետի ելույթը որակեց որպես քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու լավագույն ճանապարհ: «Դուք նշում եք, թե հաճախ մոռանում ենք` ինչ է կատարվել երկրում: Այո, ճշմարիտ է, բայց ասեմ, որ այս դահլիճում որևէ մեկը չի մոռանում, հեղափոխությունն այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել պետք չէ»,- ասաց Բագրատյանը և հստակեցրեց, որ սա ասում է, քանի որ երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր կենսաթոշակների մասին հարցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքիր միտք է արտահայտել:
«Նա ասաց` կոչ եմ անում, հորդորում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեն նախագծին, դա ինձ համար անհասկանալի էր: Հնարավորություն չեղավ խոսել այդ մասին: Պարո´ն Միրզոյան, չեմ կարծում, թե Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կնոպկայի տեղը չգիտենք, կամ դժվարանում ենք այդ կոճակը սեղմել»,- հեգնեց Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով` տնտեսական զարգացման տեսլականը իրենց հասկանալի է: Նրա խոսքով` միգուցե շատ դեպքերում տարակարծիք են իշխանության հետ, բայց գաղափարը իրենք ընդունում են: «Ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք` ընդդիմություն, և ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, ինչքան էլ դա դժվար է ընկալվում պարոն Միրզոյանի կողմից»,- ասաց նա ու նկատեց, որ եթե շաքարավազի շուկայում 95 տոկոս մենաշնորհը դարձել է 75, դա դեռ չի նշանակում, թե մենաշնորհ չկա, 70 տոկոսն էլ է մենաշնորհ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ մտահոգված էր արտաքին պարտքով: Նա արտաքին պարտքի խնդիրն անվանեց դառը դրվագ և հետաքրքրվեց, թե ինչպես են չեզոքացվելու վտանգները: Ուրիխանյանը հիշեցրեց, որ այս տարի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է լինելու 400 միլիոն դոլար, 2020 թվականին Հայաստանը պետք է 800 միլիլոն դոլարի պարտք սպասարկի, մինչդեռ պետական բյուջեն շուրջ 3 միլիարդ 55 միլիոն դոլար է: Ուրիխանյանը հետաքրքրվեց արդյոք Հայաստանին սպառնում է դեֆոլտի վտանգը:
Նիկոլ Փաշինյանը զարմանք հայտնեց, թե ինչու է Ուրիախանյանը հարցը թախծոտ ձայնով տալիս: Փաշինյանը նշեց, որ նշված սպառնալիքները չեն կարող սպառնալ Հայաստանին, քանի որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով ու բյուջետային պլանավորմամբ այդ ամենը հաշվի է առնված: Արտաքին պարտքի սպասարկումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված, ասել է Փաշինյանը:

«Ազգային ժողովի և Բաղրամյանի դարպասները բացվել են, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, և կառավարության նիստերը բաց են անցկացվում. արդյոք այս երեք կոմպոնենտները բավարա՞ր են երջանիկ քաղաքացի ունենալու համար: Որո՞նք են այն 3 առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը 2019թ. կտրվածքով երջանիկ քաղաքացի ունենալու համար»,- վարչապետին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Ըստ վարչապետի՝ երջանկության կարևորագույն բաղադրիչը աշխատանքն է. «Աշխատանքը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և հարգանքը իր նկատմամբ: Երջանկության մեր բանաձևն է՝ ազատությունը և տնտեսական գործունեության, կրթության, առողջապահության հնարավորությունը:Փաշինյանի հետ հարցուպատասխանը շարունակվում է, կարծում ենք առաջիկա ժամերին նա նոր հորիզոններ կբացի մեր՝ անտեղյակ քաղաքացիներիս համար՝ լուսավորելով, որ այլեւս ապրում ենք, ազատ ու դեմոկևատական Սինգապուրում, կներեք՝ Հայաստանում:

Անի Սահակյան

դիտվել է 2184 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am