Փաշինյանի «արգելանքը» մնում է անլուծելի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես հայտնի է, թափուր է անցած տարվա նոյեմբերից․ Հայաստանը վաղաժամ հետ կանչեց 2017-ի ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, որին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված:
Հայաստանի իշխանությունները պնդում են, որ այդ պաշտոնը պետք է Հայաստանինը լինի մինչև 2020 թվականը, և որ հարցը պետք է լուծվի փոխհամաձայնությամբ: Ինչպես երևում է, փոխհամաձայնություն չկա մինչ օրս, խնդիրը շարունակում է անլուծելի մնալ:
Ժամանակ առ ժամանակ, կառույցի անդամ որևէ երկրի ներկայացուցիչ խոսում է ձևավորված իրավիճակի անթույլատրելիության մասին, սակայն խոշոր հաշվով, պարզ է, որ քարտուղարի պաշտոնակատարը կատարում է պարտականություններ և անլուծելի խնդիրներ կառույցի ներսում այդ պատճառով չեն կարող առաջանալ:
Սակայն, քաղաքական առումով, իհարկե, Հայաստանի «արգելանքը» կազմակերպության վարկանիշի վրա է բացասաբար ազդում, ու թերևս այս պատճառով է, որ անդամ պետությունները ժամանակ առ ժամանակ խոսում է ձևավորված մթնոլորտի մասին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Ղըրղզստանը պահանջում է դաշինքի նոր գլխավոր քարտուղարի շուտափույթ նշանակում։ Բիշքեկը միևնույն ժամանակ հավելում է, որ այդուհանդերձ կազմակերպության գործունեության վրա գլխավոր քարտուղարի բացակայությունը չի անդրադառնում։ Այդ մասին հայտարարել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովը: «Մենք, որպես նախագահող կողմ, ցանկանում ենք, որ գլխավոր քարտուղարը նշանակվի որքան հնարավոր է արագ, որպեսզի կազմակերպությունը լիարժեք գործի։ Այսօրվա դրությամբ գլխավոր քարտուղարի պարտականությունը կատարում է կազմակերպության ղեկավարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, նա բավականին փորձառու և լուրջ մարդ է և գլխավոր քարտուղարի բացակայությունը կազմակերպության գործունեության վրա որևէ ազդեցություն չի թողնում», - «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ընդգծել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախագահող Ղըրղզստանը ցանկանում է, որ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարը որքան հնարավոր է շուտ նշանակվի։ Երեկվա ճեպազրույցում ասել է Ղըրղզստանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Դանիյար Սըդըկովը՝ միաժամանակ նշելով, որ գլխավոր քարտուղարի բացակայությունը կազմակերպության գործունեության վրա ազդեցություն չի թողնում։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուի շուրջ կողմերը բանակցություններ են վարում, կազմակերպության շրջանակում բոլոր մասնակիցները միմյանց հետ ակտիվորեն համագործակցում են: - «Պլանավորվում է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը աշնանը անցկացնել Բիշքեքում», - ասել է Սըդըկովը, հավելելով, որ գագաթնաժողովը տեղի կունենա, եթե նույնիսկ մինչև աշուն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցում կողմերը չգան ընդհանուր որոշման:
Ղըրղզստանը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնել է անցած աշնանը Ղազախստանում կայացած գագաթնաժողովում։ Հենց այդ գագաթնաժողովից սկսած նոր գլխավոր քարտուղարի հարցում հակասություններ սկսվեցին Հայաստանի և Բելառուսի, ու նաև վերջինիս պաշտպանող Ղազախստանի միջև: Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները, ասել էր, թե Հայաստանից հետո նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
Անցյալ տարվա նոյեմբերին, հիշեցնենք, դաշինքի նախագահությունը Ղազախստանից փոխանցվեց Ղըրղզստանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3892 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am