Կենսաթոշակների բարձրացումից շատերը հիասթափվելու են

 

ԱԺ-ն քննարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է նվազագույն յենսաթոշակ սահմանել 25 հազար 500 դրամը՝ նախկին 18 հազարի փոխարեն։ Այսինքն՝ կսահմանվի նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ՝ ծայրահեղ աղքատության շեմը։ Այսօր Հայաստանում կա 18 հազար կենսաթոշակառու, որոնք ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, և նրանց կենսաթոշակը կվճարվի կառավարության առաջարկած նվազագույն չափով: Այսպիսով, Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ:
Պետական բյուջեում սա կբերի ծախսերի ավելացման` շուրջ 800 մլն դրամով։ 2019 թվականի բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված են և օրենքն ընդունվելուց հետո անմիջապես կկատարվի վերահաշվարկ և օրենքին կտրվի հետադարձ ուժ: Այսինքն` կհաշվարկվեն և կվճարվեն նաև 2019 թվականի անցած ամիսների գումարները։ 2019 թվականի հունիսի 1-ից կառավարությունը մտադիր է ավելացնել նաև նպաստները։ Ինչպես հայտնեց Սմբատ Սաիյանը, այս նախաձեռնությունը ևս արդեն շրջանառում է կառավարությունում և առաջիկայում կընդունվի կառավարության նիստում։
Որոշման նախագծի համաձայն` Հայաստանում նպաստները ևս կավելանան նույն սկզբունքով։ 25 500 դրամից ցածր բոլոր նպաստները կհասցվեն այդ նվազագույն չափին։ Նախաձեռնությունը կտարածվի շուրջ 64 000 նպաստառուի վրա։
Կառավարությունը հայտարարել է, որ այս ռեֆորմի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության իսպառ բացառում է։ Բայց սա հիմնավորված պնդում չէ, որովհետև այս բարձրացումը
սոցիալական պաշտպանվածության հարց չի լուծում հետևյալ պատճառով։ Եթե նախկինում ծայրահեղ աղքատ մարդը 18 000 դրամ թոշակ, ապա որպես կանոն նրան տրվում էր նաև առնվազն 15 000 դրամ սոցիալական անապահովության նպաստ։ Արդյունքում նրա եկամուտը ամսվա կտրվածքով կազմում էր 33 000 դրամ։ Կենսաթոշակի բարձրացման պարագայում զրկվում է նպաստից, ճիշտ այն նույն հիմանվորմամբ, որը հիմք էր ընդունվել կենսաթոշակի բարձրացման ժամանակ․ 25 հազար դրամ թոշակ ստացողն այլևս ծայրահեղ աղքատ չէ։ Հիմա հարց է առաջանում՝ այս բարձրացումը լուծում է սոցիալական խնդիր, թե՞ հակառակը։
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 497 394 թոշակառու կա, որոնցից միայն 18 հազար թոշական է բարձրանալու։ Հայաստանում վերջին անգամ կենսաթոշակներն ավելացել են 2015թ.–ի հունվարի 1-ին` 2000 դրամով։ Այդ օրվանից հիմնական կենսաթոշակը Հայաստանում կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավելի յուրաքանչյուր տարվա համար` 500 դրամ: Նոր նախագծի ընդունուոմիվ հետո 12-13 տարի աշխատանքային ստաժ ունեցողների թոշակը փաստացի կհավասարվի որևէ տեղ չաշխատած մարդու թոշակին, ինչը արդարացի մոտեցում չէ։ Սոցիալական էֆեկտ ստանալու համար, կառավարությունը թերևս պետք է հիմնական թոշակի չափը սահմաներ նվազագույն պարենային զամբյուղի չափով՝ այսինքն 25 հազար 500 դրամ, իսկ դրա վրա գումարվեր արդեն ստաժի հաշվարկը։ Բայց կառավարությունը նման ռիսկի չի գնում՝ հասկանալի է փող չկա, իսկ դա նշանակում է, որ երկրումն սոցիալական իրավիճակ չի փոխվելու։ Դրան գումարած հիասթափության մեծ ալիք է բարձրանալու, քանի մնացած 479 հազար թոշակառուները հույսով սպասում են, որ իրենց թոշակն էլ գոնե մի քիչ կբարձրանա։

Հայկ Դավթյան

դիտվել է 4635 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am