Դատավորներին չես զանգում,միկրոֆոնով ես հրահանգներ տալիս,տղա ջան.Դավիթ Շահնազարյանը՝Մարտի 1-ի գործի մասին

Հարցազրույց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ

-Գուցե՞ Նիկոլ Փաշինյանը ի շահ մեզ հիասթափեցրել է իրենց:

-Ու՞մ:

-Համանախագահող երկրներին և Ադրբեջանին,իրենք ակնկալել են,որ ինչ-որ պիտի ստանան,չեն ստանա:

-Էլի կրկնեմ,որ Հայստանի արտգործնախարարը ոգևորված է,Մերկելը չոգևորվի՞, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ,Թրամփը չոգևորվե՞ն:Մերկելն ասաց՝խոսքից գործի պետք է անցնել: Մնացականյանը ի վիճակի չէ բանակցելու,նա չի տիրապետում խնդրին ընդհանրապես:Ասում են խաղաղ բանակցություններ չենք վարել,Մնացականյանն ինքն է ասել խաղաղ բանակություններ ենք վարում, խաղաղություն,կարգավիճակ ,անվտանգություն,այդ ամենը շփոթում էր իրար հետ:Սա չափազանց նուրբ խաղ է :Նախորդ իշխանություններին տարիներ պետք եղան,որ փոքր քայլերով հասնեն այն բանին,որ Հայաստանն ու միջազգային հանրությունը մի կողմում են,Ադրբեջանը մի կողմում:Հիմա մենք ենք մենակ մնացել:Այս նվերն է,որը մատուցվել է Ալիևին:Ալիևը հրադադարը կպահպանի, կամրացնի ամեն ինչ,բայց վճռական պահի կանի այն, ինչ որ պատրաստվում է անել և ինչից խուսափել չենք կարող,բայց այս անգամ միջազգային հանրությունը մեր կողքին չի լինի,ինչպես 2016 թվականի ապրիլին էր:Նոր արտահայտություն կա,որ երբեք չի եղել:Գրած է,որ եռանախագահողները նաև կշփվեն,հաշվի կառնեն շահագրգիռ ,հակամարտությունից տուժած կողմերի կարծիքները և կհանդիպեն նրանց:Նկատի ունեն,Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքներին:Եթե առաջ շահագրգիռ,հիմա ասում են տուժած: Տեսեք ինչ է ստացվում:Հակամարտությունը ՝Հայաստանն ու Ադրբեջանը,նրանք էլ հակամարտությունից տուժած ,այն էլ ուղղակիորեն տուժած կողմերը:Այս արտահայտությունը առաջին անգամ է հայտնվել:Այդ գործելաճի պատասխանը սա է:Տիտանական ջանքեր են անհրաժեշտ և բազմակողմանի աշխատանք,որպեսզի հնարավոր լինի մի փոքր նույնիսկ այս ամենը մեղմել՝միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի կողմում են,մյուս կողմում՝մենք:Սկսում են այնտեղից,որ Փաշինյանն ու Ալիևը վերելակում ստեղծել են այնպիսի մթնոլորտ,դա էլ է նշված,որտեղ կարելի է անցնել արդյունավետ բանակցությունների:Սերժ Սարգսյանն ինչ էչ ասում:Ասում էր՝մինչև այս միջոցառումները չարվեն ,բովանդակային բանակցություններ չեն լինի:

-Դուք նկատի ունե՞ք Սանկտ -Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

-2016 թվականից հետո բոլոր հանդիպումներում:Մթնոլորտը պետք է ստեղծի:Միջազգային հանրությունը ասում էր ՝այո դա այդպես է: Ընդ որում,Միացյալ նախանգները պաշտպանել էր տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը: Հիմա այդ երկուսը ասում են՝մենք վերելակում ստեղծել ենք այդ մթնոլորտը,եկենք խոսենք տարածքներ հանձնելուց,մյուս բաներից:ԱԳ նախարաության արձագանքը տեսա՞ք այս հայտարարության մասին,կարող եք ասե՞լ ինչ էր գրված ,ոչինչ չեք հիշի,որովհետև ոչինչ չկար գրված;

-Վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանում է,և ասում է,որ որևէ արտառոց բան չկա:

-Եթե դա իրենք են սովորական են համարում, ես ավելի շատ դրանից եմ մտահոգված,որ նույնիսկ սրանից հետո իրենք իրավիճակը չեն հասկացել: Այս հայտարարությունը իհարկե ուղղված է Փաշինյան –Ալիև առաջիկա հանդիպմանը ,բայց սա առաջին հերթին ուղղված է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի այցին:Մարտի 5-ին նա Ադրբեջանում էր ,հիմա էլ Հայաստան է այցելում:Դա լրջագույն այց է լինելու:Եթե այդ այցին նույնպես շարունակելու են իրենց հանրահավաքային մոտեցումները,ապա իրավիճակը ավելի կսրվի:Պետք է հասկանալ,որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իրենց հրապարակի հեղափոխական ամբոխը չէ,դադարեցրեք հեղափոխականությունը տանել արտաքին քաղաքականություն:Ինչ է ՝ ամբողջ աշխարհը պետք է փոխի վերաբերմունքը,ադապտացվի՞:

-Լեգիտիմ ընտրված իշխանություն է,դեմոկրատական,սա առավելություն չի տալիս՞:

-Դե թող կարողանան օգտագործել: Ամբողջ աշխարհը,նաև Բրյուսելը,առաջին անգամ,որ ինքը Բրյուսելում նման բան ասել է,որ ես լեգիտիմ իշխանություն եմ,իրեն պատասխանել են,որ մենք միշտ աշխատել ենք Հայաստանի լեգիտիմ իշխանության հետ:Նախորդ իշխանության ոչ լեգիտիմությունը ինչո՞ւմ էր կայանում:

-Ընտրության արդյունքները կասկածի տակ են դրվել,այս ընտրությունները ընդդիմությունը կասկածի տակ չի դրել:

-Նախորդ ընտրությունները ,անկախ դրանից ,որ մենք շատ լավ գիտենք ինչ է կատարվել, արդյուքները ընդունվել են բոլորի կողմից,թե Նիկոլ Փաշինյանի դաշինքնի,թե այն ուժերի ,որոնք խորհրդարանում են եղել,թե այն ուժերի,որոնք խորհրդարան չեն անցել:

-2008 –ին էլ Փաշինյանը ինչ-որ մի ուժի կողմն էր,որոնք բացարձակ չէին ընդունվել:
-Ես խոսում եմ 2017 թվականի ընտրությունների մասին: Այս վերջին՝2018-ի ընտրություններին,հիշում եք,ինչ գնահատական եմ տվել,ասել եմ՝ ես չեմ ընդունում:

-Դուք չեք ընդունում,բայց այն ուժը,որի հետ մասնակցեցիք,չվիճարկեց արդյունքները:

-Վիճարկել՝ դա չի նշանակում ,որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմ չի,բայց արդյուքները կեղծվել են:

-Ամփոփելով ասենք,որ շատ քիչ մարդիկ կան,որ տիրապետում են Արցախի խնդրին,նոր իշխանությունների մեջ կային մարդիկ,որ ասացին՝ մենք պատրաստ ենք այս հարցը քննարկել Սերժ Սարգսյանի հետ,դրա անհրաժեշտությունը կա՞:Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում երկու կարևոր բան էր առանձնացրել,որ հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի սպասումներ է առաջացրել,ինչպես Ադրբեջանում,այնպես էլ համանախագահողների մոտ, և այդ առումով կարծում եմ,որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկը դուրեկան չի լինի:Ինչ եք կարծում,այս հարցում պետք է կլոր սեղանի շուրջ նստե՞ն,աջակցե՛ն:

-Արտգործնախարարը չի տիրապետում այս հարցին:Իրենք ամեն ինչ գիտեն,իրենց ոչ մի խորհուրդ պետք է չէ,հնարավորին չափ ինֆորմացիաներ մամուլի միջոցով են հարցնում:Այս իշխանությունը ունի զրո պատասխանատվություն:

-Զինանդադարը հաստատվել է ,սահմանին կրակոցներ չկան,մի դեպք կար,որ թաքցրեցին…

-Ինչի է Ալիևին ձեռնտու սա,որ շինություններ սարքի,որ Նախիջևանում հազարավոր հեկտարներ վերցնի կոմունիկացիաներ սարքի ,օրակարգից հանի շփման գծի միջոցառումների ձեր ասած Սանկտ Պետերբուրգի ,Ժնևի և Վիեննայի պայմանվորվածությունները, սրա համար է իրեն դա պետք :Մեծագույն արդյունքների է հասել,ասում ենք ինչի են սպասումների հասել,Քոչարյանն էլ իր հարցազրույցում ասաց,բա ,եթե Մնացականյանը ոգևորված է, միջազգային հանրությունը չոգևորվի՞,եթե Փարիզից հետո բոլորը սկսեցին շնորհավորել ու ողջունել :

-Դուք ուրախ չեք,որ հիմա Փաշինյանը հետ է քաշվել…

-Չի քաշվել…

-Դե այս հայտարարությունը նաև դրա արգասիքն է,որ տեսեք հետ է քաշվել,դրա համար ենք մենք հայտարարում:

-Հենց դա եմ ասում,այդ քայլերի արդյունքում մենք հայտնվել ենք մեկուսացման մեջ ,իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանի հետ է:Սրա վտանգը չեք տեսնու՞մ:Մի օրինակ բերեմ.Փաշինյանը ինչ է ասում,ասում է ՝մենք Ղարաբաղի անունից չենք բանակցում,ասում է՝ մենք միայն Հայաստանի կառավարության անունից ենք խոսում:Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասում է,որ պետք լինի կհարձակվենք:Ոնց՞ հասկանանք սա,ոնց կարելի Ադրբեջանին նման նվեր մատուցել:

-Այսինքն Հայաստանը Արցախի երաշխավո՞րն է ..

-Հիշատակվում է,որ մենք Ղարաբաղի անունից չենք խոսում,Պնախարարն ասում է ՝պետք լինի կհարձակվենք:Հայաստա՞նն է հարձակվելու տղա ջան,էս ինչ տղայական վերաբերմունք է ,տղայական պարծենկոտություն է,սա պետական այրի կեցվա՞ծք է :

-Այդ անշնորհք կեցվածքը Ադրբեջանի կողմից էլ կա,Ալիևն էլ օրը մեջ Երևան է ասում կգրավեմ:

-Մենք էլ իրեն օգնում ենք ,որ դա լինի,նման կեցվածքով հավասարվում ենք իրեն,այդ մասին էլ կա նշված, ուղղակիորեն ակնարկ է արվում Տոնոյանի այդ հայտարարությանը:

-Հանդիպումից առաջ ի՞նչ քայլեր են պետք :

-Վաղը Լայչակն է գալու,այս ձեր ասած հանդիպումից առաջ ավելի կարևոր է նրա հետ հանդիպումը:Պետք է հասկանան,որ հեղափոխականությունը չի կարելի տանել բանակցային սեղան,պետք է հասկանան ,որ մեծագույն կորուստեր են ունեցել,իրենք բազմաթիվ փրկօղակներ են նետել Ալիևին,արդեն նա շատ կանգուն կանգնած է,Մինսկի խումբը ,որ միշտ քննադատել է ,այսօր նա կողքին է, եթե իրեն թվում է,որ այս բոլոր կորուստները շատ ավելի քիչ են ,քան ռազմական լուրջ անհաջողոջթյունները,ինքը չարաչար սխալվում է:Նման անպատասխանատու իշխանություն Հայսատանի պատմության մեջ չի եղել, մենք ենք պատասխան տալու,ՀՀ-ն ու Արցախն են պատասխան տալու նման թեթևամիտ քաղաքականության համար:

-Մարտի 1-ի հետ կապված ձեր տպավորությունը,ասում եմ մի մարդու, քանի որ շատ է մեջբերվում, կարծեմ դուք և Խաչատուր Սուքիասյանը,ժողովրդին ասել եք գնացեք այս ուղղությամբ:

-Խաչատուր Սուքիասյանը այնտեղ չի եղել,ես համենայնդեսպս նրան չեմ տեսել:Կրկնեմ այն ,ինչ բազմիցս ասել եմ.Մարտի 1-ի քննությունը դարձել է լրիվ քաղաքական քննություն,իրավական բաղադրիչ գոյություն չունի ,Մարտի 1-ի քննությունը լրիվ ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը,ինչը պարզ է դառնում գաղտնալսումից, և եթե իրենք համարում են,որ Մարտի 1-ի քննությունը սրանով ավարտել են,իրենք խորապես սխալվում են:Սա խայտառակ քննություն է:

-Սա նշանակո՞ւմ է,որ մի ծանր բեռ Սերժ Սարգսյանը թողել է այս 10 տարկիների ընթացքում և այդ ձեր ասած անպատասխանատու քայլերն են,որ փոխանցվել են Նիկոլ Փաշինյանին:

-Ես միշտ մեղադրել եմ նախորդ իշխանություններին,որ այն ժամանակ նորմալ քննություն չի անցկացվել,այնպիսի քննություն ,որ հասարակությունը հավատար դրան,հիմա նույնն է կատարվում ամբողջովին քաղաքական նպատակներով:Եթե նախկինում պարզապես փորձում էր քննություն անել,բայց հասարակությունը վստահություն չունեցավ, այս քննությունը շատ ավելի քաղաքականացված է:

-Պատասխանատվությունը կիսու՞մ են Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:

-Որ պատասխանատվությունը՞:

-Այն ,որ դուք ասացիք չհասավ նրան,որ հանրային վստահություն ունենա քննությունը:

-Իհարկե կիսում եմ,բայց Նիկոլ Փաշինյանն էլի ավելի վատ բան է արել, նա օգտագործել է քաղաքական նպատակներով ,հայտարարել է,որ Մարտի 1-ը բացահայտված է,բայց ոչ մի բան էլ բացահայտված չի,Նիկոլ Փաշինյանը ինքը նշանակել է մեղավորներ և եթե կարծում է,թե սա Հայաստանի վարկը ավելացնելու է,սա Հայսատանի վարկը ավելի նվազեցնելու է,որովհետև այդ գաղնալսումները փակված թեմա է,մամուլու արդեն այդ մասին չեն խոսու՞մ չէ:Այդ գաղնալսումներն ապացուցում են,որ Հայստանում ընդհանրապես որևէ արդարադատություն գոյություն չունի:Ինչ արդարադատություն,հիշում եք,որ ասում էր՝Հայստանում այնպիսի մի դատավոր կա՞,որ ինձ ասի ՝ոչ:Ասում է՝ Հայստանում մենք դատավորներին չենք զանգում,չես զանգում միկրոֆոնով ես հրահանգներ տալիս տղա ջան,ինչ տարբերություն:

Առաջին հատվածն՝այստեղ 

Հարցազրույցը Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am