Փաշինյանն ասում է՝դավադրություն չկա,ես հայտարարում եմ,որ սա դավադրություն է.Դավիթ Շահնազարյան

Հարցազրույց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ/Մաս 1-ին/

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը բավականին աժիոտաժ է առաջացրել, մի շարք ուշագրավ հարցեր կան:Մի փոքր հետ գնանք,նոր գանք այս հայատարաությանը:Սկսենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից,որ արեց իշխանության գալուց անմիջապես հետո,այն մասին,որ իր մոտեցումները Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված էականորեն տարբերվելու են նախորդ իշխանությունների մոտեցումներից, և հստակ պնդում էր,որ պետք է բանակցային կողմ դառնա նաև Ստեփանակերտը՝բերելով մի շարք հիմնավորումներ:Տեսանք,թե ինչ տեղի ունեցավ ,այս ամենը դեպի ու՞ր է տանում:Այս հարցից սկսեցի,քանի որ ոչ համանախագահող երկրները,ոչ էլ Բաքուն, դժվար թե այս հարցում համակարծիք լինեին:Ինչի՞ վրա էր հույսը դրել Փաշինյանը և պնդելով ՝ ի՞նչ շահեցինք և ինչ կորցրեցինք:

-Ինձ համար անսպասելի որևէ բան չկար, ավելին,ես նախօրոք ասել էի ,որ փաստաթողթի վրա եռանախագահներն աշխատում են:Ինձ համար այս օրերին շատ անսպասելի էր իշխանությունների նման արձագանքը այս հայատարությանը,որ ինչ է եղել,սովորական հայտարարություն է:Բանակցային կողմ դառնալու հետ կապված,ասեմ,որ այս 11 ամսվա Փաշինյանի քաղաքականությունը,վառ օրինակ է ինչպես կարելի է շատ պահանջվող,մեզ համար կարևորագույն գաղափարը վարկաբեկել և այն ամբողջությամբ փչացնել:Պետք է հասկանանք ,թե ինչպես է դա արվում:Եթե իրենց թվում էր,թե բանակցությունների սեղանին ինչ-որ անհիմն փաստարկներ անելով պիտի հասնեն,այն բանին,որ եռանագահահողները և Ալիևը ասեն ,որ այս անգամ չէ,հաջորդ անգամ այնպես կանես,որ Բակո Սահակյանն էլ հետդ գա,դա առնվազն միամտություն էր:Հիշո՞ւմ եք,երբ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի Դավոսյան հանդիպումից հետո Փաշինյանն ասաց,որ իրենք քննարկում են բանակցային գործընթացը՝պատմությունը: Զարմանալի է,որ ինքը Ալիևից էր ուզում ծանոթանալ բանակցային գործընթացի պատմությանը, ինքը պետք է ուսումնասիրած լիներ,թե ինչպես եղավ,որ հայկական կողմին հաջողվեց Արցախը դարձնել բանակցային լիարժեք կողմ:Դա կատարվեց 1994 թվականին,բայց ինչ ճանապարհ է անցել,ինչպես է արվել,այդ հարցով Ալիևը իրեն որևէ բան չէր կարող պատմել,քանի որ այդ տարիներին Ալիևը Ստամբուլի կազինոներում պլեյբոյ էր ,դրանով էր զբացված:Այս իշխանությունը ,ոչ միայն Արցախի ,այլ նաև այլ հարցերում,դեռ ոչ մի բան չի արել,ասում է՝կանեմ: Նույնիսկ Բրյուսել իր այցելությունը իր համար դաս չեղավ, նա նույնիսկ դրանից հետո չհասկացավ,որ չէր կարելի այդպիսի հարց այլ տեղ բարձրացնել:Դիվանագիտության մեջ ընդհանրապես ոչ չեն ասում, բայց իրեն այնտեղ ուղղակի ասացին՝ոչ:Եթե որ դիվանագիտության մեջ ասում են այո,նշանակում է կարող է լինել,երբ ասում են այդ մասին կմտածենք,կարող ենք ասել դա ոչ է: Բայց ,երբ ոչ է ,երբ ասում են ոչ ,պետք է ձևաչափը պահպանվի,այստեղ արդեն պետք է հասկանալ,թե ինչ է դա նշանակում:Ընդհանրապես Բրյուսել ինչու էր գնացել.երկու օրակարգային հարց կար,մեկը՝գումարներ ձեռք բերելու,երկրորդը ձևաչափի համար,որպեսզի Արցախը դառնա բանակցային կողմ:Երկրորդը բացարձակապես սխալ հարցադրում էր, առաջինը դա այլ լսարան է և այն ունկնդիրները չէին,որ այդ հարցը պետք է լուծեին կամ կարծիք հայտնեին,երկրորդ՝կարևորագույն հարցեր կային,որոնք պետք է Բրյուսելում փորձեր լուծել:Հայաստանի հետ Եվրամիության համապարփակ պայմանագիրը ,որ ստորագրվել է,այնտեղ հենց նախաբանում ամրագրված են երեք սկզբունքներ՝տարածքային ամբողջականություն ,ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, ինչպես նաև ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքները: Այդ երեք սկզբունքները եղել է հայկական դիվանագիտության լրջագույն ձեռբերումը ՝սկսած 2007 թվականից :Նման  փաստաթուղթ հիմա Բրյուսելը պատրաստում է Ադրբեջանի հետ, բայց այդ երեք սկզբունքները այդ փաստաթղթում արդեն չկան:Ես այս մասին ամիսներ առաջ մամուլով բարձրաձայնել եմ և իրենց հրապարակային ուղերձ եմ հղել,որ զբաղվեք սրանով:Նրանք էլ պետք է խոսեն,որ սա Եվրամիության կողմից կրկնակի ստանդարտների կիառում է,չի կարելի Հայաստանի հետ ստորագրել փաստաթուղթ,որտեղ այս սկզբունքներն են,Ադրբեջանի հետ այս սկզբունքները չնշել կամ ուրիշ բան անել:Սա պետք է լիներ կարևորագույն հարցը,որ ինքը Բրյուսելում պետք է լուծեր,մանրավանդ ,որ ինքը հանդես է եկել Եվրապառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում,որտեղ խորհրդարանականներն են,ավելի ազատ են,նա այստեղ պետք է այդ ամենը աներ:Իմ աղբյուրները այդ հանձնաժողովի ելույթից հետո ասացին,որ ձեր ղեկավարությունը չի հասկանո՞ւմ,որ նման մոտեցումներով ավելի է մեծացնում պատերազմի վտանգը:Արցախը բերելու համար բազմակողմանի գործընթացեր պետք արվեն,համապատասխան կառույցներ պետք է լինեն,որ կողքից կարողանանա այդ ամենն անել և հարցը հասունացնել :Ոչ թե հայտարարություններ անել և ստանալ՝ոչ:Եթե գիտես մի բան պետք է ասես, և ոչ պատասխանը ստանաս ,այդ հարցը չպետք է բարձրացնես:

-Ի տարբերություն նախորդ իշխանությունների,Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական դեմք ունի, լեգիտիմ ընտրված իշխանություն է:

-Դեմոկրատական դեմքը և դեմոկրատական էությունը խիստ տարբեր բաներ են:

-Առաջին փուլում կարծես թե փոխընբռում կար,Հայաստան-Ադրբեջան-համանախագահներ,թեպետ դրան անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում:

-Եթե ամեն ինչ Ադրբեջանին ձեռնտու է,իհարկե փոխըմբռնում կլինի:Դրան ավելացավ երկու մեզ ձեռնտու սկզբունք՝ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները և դրանից հետո ստեղծվեց մի իրավիճակ ,հատկապես Կազանից հետ,որ Ադրբեջանը շատ վատ վիճակում էր գնում բանակցություններին:Երբևէ կհիշեք նման բան,որ Ադրբեջանը ողջունած լինի Մինսկի խմբի որևէ հայտարարություն կամ քայլ:Չի եղել:Առաջին անգամ վերջին 10-12 տարիների ընթացքում,Ադրբեջանը ողջունեց:Տեսեք՝ ինչ էր կատարվում:Առաջինը ասաց ՝այս երկու սկզբունքները ողջունեցին,որը լուրջ ձեռբերում է եղել,դրանից հետ բանակցությունները գնում էին ստեղծելու այնպիսի պայմաններ,որոնք հնարավորություններ կտան անցնել արդյունավետ կամ բավանդակային պայմանների:Սա ամենավատ օրակարգն էր Ադրբեջանի համար,որովհետև Ադրբեջանն ասում էր՝ մենք կուզենք կխախտենք,կուզենք չենք խախտի հրադադարի ռեժիմը:Հիշո՞ւմ եք դիպուկահարներին հրաժարվում էր ետ տանել և արդյուքնում միջազգային հանության հետ Հայաստանը մի դիրքորոշում ուներ,Ադրբեջանը այլ:Հիշու՞մ եք արտգործանախարար Նալբանյանը բազմիցս հայտարարել է,որ Ադրբեջանը ոչ թե մեզ է մերժում,այլ միջազգային հանրությանն է մերժում:Եվ այդպես էլ կար:Սրա արձանագրումը դարձավ 2015 թ դեկտեմբերին Վիեննայում բարձր մակարդակով հանդիպումը,որտեղ արդեն արձանագրվեցին,որ օրակարգը պայմաններ ստեղծելն է, դրա համար անհրաժեշտ է չփման գծի երկայնքնով անցկացնել երեք միջոցառում՝սարքավորումների տեղադրում՝Ադրբեջան –Լեռնային Ղարաբաղ շփման գծի երկայնքով,երկրորդը՝հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծում և երրորդը՝ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում:Սա էր գուցե,որ Ադրբեջանը լրիվ այլ դաշտում էր խաղում,սա էլ պատճառներից մեկը ,որ նա փորձեց սեղանը շուռ տալ և ապրիլին հրահրեց այդ քառօրյա պատերազմը: Դրանից հետո բանակցություններում նրա վիճակը ավելի վատացավ,որովհետև ընդհանրապես որևէ այլ հարց չէր քննարկվում,այսինքն բավանդակային բանակցություններ չեղան:Սա տևեց այնքան ժամանակ,մինչև Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության,հայտարարեց,որ ես հեծանիվ եմ հայտնագործել, և հայտնի վերելակային այսպես կոչված պայմանավորավածությունները:Վերելակում Փաշինյանը մեծ փրկօղակ նետեց Ալիևին:Որպեսզի այս ամեն ինչից դուրս գա,վերելակում Ալիևն ասաց՝ զինադադար պահպանենք,Փաշինյանն էլ ասաց՝հենց հիմա ես էլ կզանգեմ պաշտպանության նախարարին:Դրա պատասխանը պետք է պարզ լիներ.արի ոչ այստեղ,մի քանի օր հետո ԵԱՀԿ համանախագհների հետ հանդիպենք և շփման գծի վերաբերյալ ինչ-որ պայմանավորվել եք դուք պարոն Ալիև,Վիեննայում,Սանկ-Պետերբուրգում,Ժնևում,թղթին հանձնենք:Ի՞նչ ստացվեց:Ստացվեց այն,որ հիմա դրանց կարիքը արդեն չկա ,որովհետև այս երկուսի պայմանավորվածությամբ արդեն ստեղծվել են այդ պայմանները և այդ մասին համանախագոհողները նշել են ամսի 9 –ի իրենց հայտարարության մեջ:

-Գրված է հետևյալը.այն սկզբունքները,որոնք պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

-Բացատրեմ այդ 2009-2012-ը ինչ է նշանակում.այդ մադրիդյան փաստաթուղթը շատ լրագրողներ,քաղաքական գործիչներ շփոթում են .կա մադրիդյան փաստաթուղթ ,որն ունի երեք սկզբունքներ .դա 2007-ից սկսած մեծագույն ձեռքբերում էր,այն Փաշինյանը նույնպես մերժում էր:Այդ հարցը և տվել են իրեն,և արտգործնախարար Մնացականյանին, իրենք անընդհատ փախչում էին այդ հարցից,դա նույնպես մերժում են: Միակ դրական բանը ,որ այս փաստաթղթում կա,այն է,որ երեք հելսինկյան սկզբունքները նորից այստեղ նշված են:

-Ինչի՞ հետ կապված դժգոհություն ունի ադրբեջանական կողմը:Բայց մինչև դրան անդրադառնալը,այդ տարընթերցման հետ կապված վերջակետ չդրեց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը՝Գերմանիայում տարածքների հետ կապված շատ կտրուկ արտահայտվելով:

-Ի՞նչ է նշանակում վերջակետ դրեց:Իշխանությունը ասում է,որ Վիեննայի,Սանկտ-Պետրերբուգի պայմանավորվածությունները մեր օրակարգում կա:Ինձ չի հետաքրքրում ՝ինչ կա ձեր օրակարգում:Չնայած հետաքրքրում է,որովհետև դուք չէք էլ ասում ձեր օրակարգը,բայց կարևորը ,թե ինչ է բանակցային սեղանին,ինչին տարիների ընթացքում հասել էինք ,այժմ գոյություն չունի:

-Բարձր ամբիոնից հայտարարեցին:

-Այնտեղ ուրիշ բաներ էլ ասացին,տիկին Մերկելն իրեն ասաց ՝ժամանակն է խոսքից անցնեք գործին:

-Մենք այնքան ժամանակ չենք պատասխանի հարցին փոխզիջումներին պատրաստ եք ,թե ոչ,քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին:

-Հետո ինչ:Հիմա իրեն ասել են ՝տղա ջան,սա ենք քննարկում,և տեքստում էլ կա գրված,որ իրար հակասող հայտարարություններ չպետք է լինեն,ուղղակիորեն դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանին:Ի՞նչ է նշանակում օրակարգում կա:Մինչև հիմա,այն ինչ եղել է օրակարգում,ձեռնտու է եղել մեզ՝միջագային հանրության հետ միասին:Հիմա դերերը փոխվել են:

-Նաև ադրբեջանական կողմը չի գոհացել,ճիշտ է արձագանքեցին,բայց նրանք հույս ունեին ,որ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները մոռացության կմատնվեն և կառաջադրեն խնդրի կարգավորման մի նոր՝փուլային տարբերակ:

-Անկեղծ ասած միակ դրական պահը,որ երեք սկզբունքները պահպանվել են:Եթե դա էլ լիներ,Ադրբեջանը պետք է համարեր ամեն ինչ վերջացած, բայց այստեղ փառք Աստծո,որ եռանախագահողները այդ պահը հայտարարության մեջ նշել են,թեև ասում են,որ Հայաստանը դրա կողմնակիցը չէր:Այն, որ ասացիք ինչու է միջազգային հանրությունը ոգևորված, այդ ոգևորությունը գալիս էր Հայաստանի արտգոծնախարարից,հիշենք նրա հայտարարությունը Միլանի հանդիպումից հետո:Նրա ելույթը.<<Մենք որգևորված ենք,որ Ադրբեջանի արտգործանախարարի հետ կարողացանք համաձայնել եռանախագահողների և երկու արտգործնախարարների հայտարարության տեքստի վրա>>:Այդ տեքստը ադրբեջանական տեքստ էր:Եթե արտգործնախարարն ասում է՝ ոգևորված եմ, միջազգային հանրությունը չոգևորվի՞:ԻնչիԽ վրա էր ոգևորված,որ ադրբեջանական սցանարով անընդհատ հայատարարություններ են գնում:

-Զուգահեռ նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց,որ ոչ մի թիզ հող,դրա շարունակությունը եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների:

-Դրանից հետո ԱԱԾ ղեկավարը կարծեմ հայտարարեց,որ ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետն ու արտգործնախարարը իրավունք ունեն խոսել:Թողենք, դա այդպես չէ:Խորհրդարանական երկրում խորհրդարանը մի մարմին է ,և պատասխանատու է ամեն ինչի համար :Այդ բանակցային գործընթացի համար նույնիսկ առողջապահության և աշխատանքի նախարարներն են պատասխանատու:Այլ հարց է մտահոգիչ:Ազատամարտիկները,նույնիսկ հանրային գործիչները կարող են հող բառակապակցությունն օգտագործել,բայց պետական պաշտոնյային հարիր չէ:Առաջինը ՝դա մտնում է ադրբեջանական քաղաքական լեկսիկայի տարածք, խորը մտահոգություն ունեմ,որ ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը,որին համարում եմ լավ դիվանագետ, շատ արդյունավետ բանակցում էր Եվրամիության հետ, պատրաստ չէ մասնագիտական առումով այս հարցով բանակեցելու:Գոնե հիմա հասկանում են՝ ի՞նչ են արել,ինչքան վնաս են տվել Արցախի հարցին:Այսքանից հետո գոնե պատկերացնո՞ւմ են՝ ինչ պետք է անեն:

-Ինչի՞ է պատրաստ Ադրբեջանը,ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը :

-Օդի տատանումները քաղաքականություն չեն:Սերժ Սարգսյանը հստակ ասում էր՝իմ բանաձևը հետևյալն է.տարածքներ կարգավիճակի դիմաց:

-Ով է ասել ,որ այդ հարցի առաջարկող սուբյեկտը առաջինը մենք ենք,ինչու որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում,նրանք փոխզիջումների պատրաստ են,թե ոչ:Դրա համար ես մի քանի անգամ հրապարակային ասել եմ,Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:

-Իսկ ով է այս խոսքերը լուրջ ընդունում:Սա ծայրահեղ պոպուլիզմ է:

-Բարձր ամբիոնից է ասել:

-Մեկ այլ բարձր ամբիոնից էլ,ՄԱԿ-ի ամբիոնից,իր ելույթի կեսը խոսում էր իր հեղափոխությունից:Ով է դա լուրջ ընդունում:Իշխանությունները ամեն տեղ լուրջ ընկալվելու կարիք ունեն: Մարտի 9-ի եռանախագահողների հայտարարության տողատակերում դա գրված է:

-Այսինքն ողջունում են Եվրոպան,Ամերիկան,բայց դեռ լուրջ ընկալելու խնդիր կա:

-Իհարկե լուրջ ընկալում չկա,ոնց կարող է լուրջ լինել:Սրանք պոպուլիզմ են ՝ուղղված ներքին լսարանին,արդյոևւնքը այդ նույն պոպուլիզմի,ինչ խոսել են Բրյուսելում,այլ տեղ ,չնայած արտգործնախարարը լրիվ ուրիշ բաներ է քննարկել, դրա պատասխանը սա էր՝ տղաներ,իջեք գետնին,սրա շուրջ ենք բանակցելու:Այն, ինչ կար,ձեր բանակցային օրակարգը նախորդ իշխանության ժամանակ,որը տարիներով ստեղծել եք,չկա,դուք դա դուրս եք մղել,կարող եք փորձել վերականգնել:Պետք է հստակ հասկանալ,ունենալ տակտիկա,ռազմավարություն,մարտավարություն,ամեն հանդիպումից ,բանակցություններից առաջ խնդիրներ դնել և լուծել:Ոնց կարելի է հասկանալ նման հայտարարությունը.մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ հանդիպել,բայց օրակարգ չկա:Ի՞նչ է սա նշանակում,ինչո՞ւ ես գնում հանդիպման:

-Հիմա իրենք հանդիպումից առաջ ձևավորեցին օրակարգ:

-Դրանից հետո ինքը գնաց ,ասաց՝գնում եմ այնտեղ ասեմ, ձևաչափի փոփոխություն,պատասխանը ստացավ:Ոնց կարող է պետական գործիչը իրեն թույլ տալ ասել ՝գնում եմ,բայց օրակարգը չկա:Երբ տղան աղջկա հետ հանդիպման է գնում,օրակարգ կա:Լավ կլինի նման օրակարգով գնան:Ասա՝ ես ունեմ իմ օրակարգը:Անընդհատ թաքցրել են՝ինչ են խոսել,բանակցել: Ինքը հայտարարում է,թե դավադրություն չկա,ես հայտարարում եմ,որ սա դավադրություն է:

-Ո՞ւմ կողմից:

-Նիկոլ Փաշինյանի կողմից:Մինչև հիմա մեր հանրությունը չգիտի՝ինչ են խոսել և ինչ են խոսելու:Անընդհատ չի կարելի այդպես անհեթեթ հայտարություններ անել:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 681 անգամ
Լրահոս
«Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am