Ինչպես են իշխանությունները թաղում բաժնետիրական կառավարման համակարգը

Հայաստանում ներդրումների խրախուսման մասին Նիկոլ Փաշինյանի խոսքն ու գործն իրար հակասում են: Մի կողմից խոսվում է ներդրումների խրախուսման մասին, բայց մյուս կողմից կատարվում են քայլեր, որոնց արդյունքում ոչ միայն ներդրումներ չեն կարող լինել, այլ դեռ մի բան էլ եղած ծրագրերը կսառեցվեն:

Երբ վտանգվում է մասնավոր սեփականությունը, կապիտալը ոչ թե վերածվում է ներդրման, աշխատատեղի ու բյուջեի եկամուտների, այլ պարզապես փախչում է:

Եթե հարցին մոտենանք ինստիտուցիոնալ կողմից, ապա ներդրումների ներգրավման լավագույն տարբերակը բորսայական համակարգի ու բաժնետիրական կառավարման արմատավորումն է: Այս ուղղությամբ մեզ մոտ միայն կենացներ են:

ԱԺ-ում երեկ քննարկվում էր բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հնչեցին տեսակետներ բաժնետիրական կառավարման և դրա ներդրման անհրաժեշտության մասին: Սակայն գործնականում ունենք լրիվ այլ պատկեր:

Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից բաժնետիրական կառավարման կուլտուրայի ներդրման ու զարգացման մասին խոսակցությունները փարիսեցիություն են ու դեմագոգիա, և ահա թե ինչու:

Բանն այն է, որ Փաշինյանի վարչապետությունից հետո հսկայական վնաս է հասցվել բաժնետիրական կառավարմանը և ներդրումային միջավայրին: Խոսքը, մասնավորապես, «Լիդիան Արմենիայի» հետ տեղի ունեցածի մասին է:

Ինչպես հայտնի է, Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիան» Հայաստանի միակ հանքարդյունաբերական ընկերությունն է, որի գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է, և այդ ընկերության բաժնետոմսերն ազատորեն գնվում ու վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում:

Ցուցակված լինել Տորոնտոյի ֆոնդային բորսայում նշանակում է համապատասխանել միջազգային ստանդարտներին, այդ թվում՝ բնապահպանական, աշխատել բաց և ունենալ միջազգային աուդիտի դրական եզրակացություն: Այս բոլորը «Լիդիանն» ապահովել է, բայց կատարած լինելով 400 միլիոն դոլարից ավելի ներդրում՝ այժմ չի գործում: Չգործելու արդյունքում 1000-ից ավելի աշխատող է կրճատվել, չեղարկվել են տասնյակ պայմանագրեր կապալառու կազմակերպությունների հետ, պետական բյուջե չի մտել տարեկան հաշվարկով ավելի քան 100 միլիոն դոլար, առաջացել են սոցիալական խնդիրներ և այլն:

Բաժնետիրական կառավարման կուլտուրայի ներդրման առումով «Լիդիանը» շատ լավ օրինակ էր: Աշխարհի բոլոր ծայրերի մարդիկ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, կարող էին (են) դառնալ «Լիդիանի» բաժնետեր, ինչը դրականորեն կազդեր մեր տնտեսության ու հատկապես ՀՀ ներդրումային իմիջի վրա: Սակայն հեղափոխական տեխնոլոգիաների (ճանապարհների փակում) կիրառումը ստիպեց դադարեցնել հանքի շահագործման աշխատանքները:

Հանքի աշխատանքների դադարեցումը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը թողեց «Լիդիանի» բաժնետոմսերի բորսայական գնի վրա: Այսպես, մինչև ճանապարհների փակումը մեկ բաժնետոմսի բորսայական գինը տատանվում էր 0,6 կանադական դոլարի սահմաններում և ուներ աճելու միտում: Այժմ «Լիդիանի» բաժնետոմսի բորսայական գինը 0,1 կանադական դոլար է: Այսինքն՝ գնային անկումը 6 անգամ է: Իսկ դա նշանակում է, որ նույնքան անգամ անկում է ապրել ՀՀ ներդրումային վարկանիշը: Եվ դա՝ Փաշինյանի կառավարության անգործության կամ կասկածելի գործունեության արդյունքում:

«Ժողովրդի վարչապետը» հայտարարել է, որ փորձագիտական աշխատանքներ են իրականացվելու՝ պարզելու համար, թե արդյոք հանքի շահագործումը վնասո՞ւմ է ջրային ռեսուրսներին ու հատկապես Սևանին: Միայն այդ փորձաքննությունից հետո կորոշեն թույլատրել կամ չթույլատրել հանքի շահագործումը:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչու է հատկապես «Լիդիանի» նկատմամբ այսպիսի խտրական վերաբերմունք ցույց տալիս կառավարությունը՝ նկատենք, որ փորձագիտական աշխատանքները դեռ չեն իրականացվում: Աշխատանքներ, որոնց համար պետբյուջեից հատկացվել է մոտ 400 հազար ԱՄՆ դոլար:

«Լիդիանն» արդեն նախազգուշացրել է, որ կարող է դիմել միջազգային արբիտրաժ, և գրեթե 100 տոկոսով կարելի է պնդել, որ դատը կշահի: Իսկ դա նշանակում է, որ հարկատուներիս վրա դա կարող է «նստել» 500 միլիոն դոլարից մինչև 2 միլիարդ դոլար:

Այսքանից հետո դժվար չէ պատկերացնելը, թե ինչպիսի վերաբերմունք կունենան պոտենցիալ ներդրողները Հայաստանի տնտեսության ու մեզանում ձևավորված խաղի կանոնների նկատմամբ: Դե, իսկ բաժնետիրական կառավարման մասին խոսակցություններն ընդամենը քմծիծաղ կարող են առաջացնել: Վատ օրինակը չի կարող դրական ազդակ դառնալ:

Բաց է մնում միայն մեկ հարց՝ ինչո՞ւ է կառավարությունն անգործություն ցուցաբերում, և այդ ի՞նչ ուժեր են, որ ազդում են Փաշինյանի վրա, ու նա չի կարողանում որոշում կայացնել:

Տեղին է հիշեցնելը, որ Սորոսի հայաստանյան գրասենյակը մրցանակներ է տրամադրել հանքի ճանապարհը փակողներին, իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, լայն ժպիտը դեմքին, նկարվել է այդ մրցանակը ստացողների հետ: Այդքանից հետո ներդրում ակնկալելը պարզապես անմեղսունակություն է:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am