Մոսկվայից Փաշինյանին սթափեցնում են, շուտով կթելադրեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է ԼՂ հակամարտության կարգավորմանը Արցախի ներկայացուցիչներին ներգրավելու մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, դեմ է արտահայտվում գործող ձևաչափի փոփոխությանը։ ՌԴ պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Ադալբի Շխագոշևի կարծիքով՝ դեռ վաղաժամ է խոսել բանակցային գործընթացին Արցախին ներգրավելու մասին։

«Արցախին բանակցային գործընթացում ներառելն անժամանակ է։ Այդպիսի տարբերակը բացառել չի կարելի, բայց տվյալ պահին Հայաստանի կողմից դա շատ կտրուկ առաջարկ է։ Նախ՝ Փաշինյանը և Ալիևը Երևան-Բաքու բանակցությունների մի շարք փուլեր պետք է անցկացնեն և փորձեն տարբերակներ մշակել Ղարաբաղի մասնակցությամբ բանակցությունների վերաբերյալ»,-ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հետ հարցազրույցում ասել է Շխագոշևը։

«Անհրաժեշտ է խոսել։ Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք չունեն։ Ամեն ինչ կախված է բանակցություններ վարելուց և շփման կետ գտնելու կարողությունից»,-ասել է խորհրդարանականը։ Շխագոշևը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և Մոսկվան նպատակ ունի զարգացնել համագործակցությունը երկու կողմերի հետ միասին։
Հիշեցնենք, օրերս էլ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նշել էր. «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։ Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, մենք կողջունենք այդ որոշումը»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 9-ին տարածեց հայտարարություն, որտեղ հստակ նշված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին այս հարցում», - հավելել էր Զախարովան:
Ճիշտ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաև ԵՄ-ն որոշ հայտարարություններով արդեն ակնարկել են, որ գործող ձևաչափը չպետք է փոխել, սակայն Մոսկվան կարող է դառնալ, ավելի ճիշտ ստանձնել Հայաստանին «սթափեցնողի» դերը:

Նկատենք, որ անցած օրերին զրուցել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները ու թեև, պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ Արցախի թեման չի քննարկվել, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ոչ պաշտոնական զրույցներում այդ թեման չի քննարկվում:
Երբ Ադրբեջանի իշխանություններն են բողոքում Հայաստանի դիրքորոշումից, դա ինչ-որ առումով, անակնկալ չէ, բայց ինչ է նշանակում Ռուսաստանից՝ «Հայաստանի կողմից դա շատ կտրուկ առաջարկ է» գնահատականը: Չէ՞ որ Արցախը դեռ 90-ականներին եղել է բանակցությունների կողմ, անգամ զինադադարի համաձայնագրի փաստաթուղթ է ստորագրել, և առհասարակ, համարվում է բանակցային կողմ:
Միթե դա չգիտի ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետության՝ Ռուսաստանի ներկայացուցիչը: Բնականաբար, գիտեն, բայց նրանք, թերևս, ստանձնում են պատասխանատվություն՝ Բաքվի «ջրաղացին» ջուր լցնելու հարցում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 844 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am