Պատերազմի բռնկման արանքում. Ալիևն այդ «նվերը» չպետք է ստանա

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հաղորդում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մարտի 29-ին», - միաժամանակ երեկ հայտնեց ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրները:

Այն փաստը, որ մարտի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գտնվելու են Վիեննայում, հաստատում է նաև այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի պաշտոնական կայքը: Դրա համաձայն մարտի 29-ին` ժամը 15-ի սահմաններում Ավստրիայի նախագահը Վիեննայի կենտրոնում գտնվող «Հոֆբուրգ» պալատում ընդունելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դրանից երեք ժամ անց Վան Դեր Բելենը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին», - տեղեկացնում է Ավստրիայի նախագահի կայքը:

Առայժմ, պաշտոնական Երևանն ու Բաքուն չեն հաստատել մարտի 29-ին հանդիպելու մասին տեղեկությունները, սակայն ըստ ամենայնի այդ հանդիպումը կկայանա:
Կարելի է ասել, երկար դիվանագիտական փոխհրաձգությունից հետո, տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև մի նոր հանդիպում: Վերելակային էյֆորիայից հետո եկել է ավելի սառը դատելու ժամանակը: Կողմերը միմյանց այս ընթացքում մեղադրեցին, Փաշինյանը հնչեցրեց Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու հարցը, Ալիևը մի քանի անգամ դա մերժեց: Վերջակետը դրեցին համանախագահները, որոնք նշեցին, որ այս պահին նպատակահարմար չէ ձևաչափի փոփոխությունը:
Իրականում, բավական բարդ ու լուրջ պահ է. բանակցությունների շարունակականությունը դադարեցնելուց ու պատերազմի բռնկումից, այսպես ասած՝ մազ է մնացել:

Ամբողջ խնդիրն այն է, որ Ալիևը կձգտի ամեն ինչ բարդել հայկական կողմի վրա, որպեսզի պատերազմ սանձազերծելու քարտ-բլանշ ստանա: Այդ հնարավորությունը կլինի մեծ նվեր Ալիևին:

Ուրեմն, ամեն ինչ պետք է անել, որպեսզի Ալիևն այդ նվերը չստանա:

Թամար Բագրատունի

դիտվել է 4382 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am