Սարգսյանի ու Փաշինյանի միջև բախու՞մ է սպասվում

Ինչպես հայտնի է նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ՍԴ անդամի պաշտոնում ԱԺ-ին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Մինչդեռ այդ պաշտոնին առաջադրվել էր նաև հայտնի լևոնական փաստաբան Վահե Գրիգորյանը՝ այն նույն փաստաբանը, ով վերջին տարիներին ակտիվորեն զբաղված էր տեր-պետրոսյանական թիմի անդամների շահերի պաշտպանությամբ: Իսկ վերջին ժամանակահատվածում նրա անունը հնչեցվեց նաև հայտնի Վանեցյան-Խաչատրյան գաղտնալսման ընթացքում, որից պարզ երևում էր, որ սույն փաստաբանը ակտիվորեն ներգրավված էր նաև ՀՀ 2-րդ նախագահի դեմ ուղղված գործողությունների մեջ: Ինչևիցե, փաստ է այն, որ Արմեն Սարգսյանի որոշումը չառաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ծանր են տանում Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի ճամբարներում: Իսկ Արմեն Սարգսյանի նման որոշումը պայմանավորված էր իրականում այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը մինչ այսօր էլ չի թաքցնում իր քամահարական վերաբերմունքը նախագահի հանդեպ: Բանն այն է, որ առաջին անգամ, Արմեն Սարգսյանը հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունն էր առաջադրել այս պաշտոնում, սակայն այն ժամանակվա ՀՀԿ-ական մեծամասնությունը ԱԺ-ում, հասկանալի պատճառով, մերժեց այն: Սակայն ամենազավեշտալին այն էր, որ նույնիսկ այդ պարագայում Վահե Գրիգորյանը իր արհամարհանքն էր ցույց տալիս Արմեն Սարգսյանի նկատմամբ, կասկածի տակ դնելով իր լեգիտիմությունը: Քաղաքականը մի կողմ, սա ցույց էր տալիս այս անձնավորության մարդկային որակն ու անսահման ցինիզմը: Քանզի եթե դու լեգիտիմ չես համարում այդ պաշտոնում ընտրված մարդուն, ապա ինչպե՞ս ես համաձայնվում լինել նրա թեկնածուն: Դրանից հետո խոսել նրա մասնագիտական որակների մասին պարզապես լկտիություն է: Հասկանալի է, որ այս իրավիճակում ցանկացած իր ինքնասիրությունը հարգող մարդ չէր շարունակի փաստաբան Գրիգորյանի թեկնածությունը կրկին առաջադրել: Հենց այդպես էլ Արմեն Սարգսյանը վարվում է: Մանավանդ որ ԱԺ կանոկարգի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ եթե չի ընտրվում ՍԴ դատավոր, ապա իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու և, քանի որ խորհրդարանը մշտապես գործող մարմին է, իսկ նախորդ գումարման Ազգային ժողովում Վահե Գրիգորյանն արդեն չի ընտրվել, իրավասու մարմինը պետք է առաջադրի նոր թեկնածու։ Ճիշտ է, նախագահն կարող էր սպասել մինչև ապրիլի 1-ը և կրկին առաջարկեր իրեն լեգիտիմ չհամարող Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սակայն դրանից հետո, հասկանալի պատճառներով, նրա ճակատին կդաջվեր «անինքնասեր» մականունը: Սակայն քանի որ նախագահն որոշեց, որ իր սեփական արժանապատվությունը չպիտի ոտնահարվի, դրա արդյունքում առաջադրեց ՍԴ անդամի այլ թեկնածուի, ինչի պատճառով էլ դժգոհություն առաջացրեց նիկոլա-լևոնական շրջանակների մոտ:

Ավելին, Փաշինյանի թիմակիցները ակնարկում են, որ Արմեն Սարգսյանի թեկնածուին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը տապալելու է, ինչպես անցած տարվա հոկտեմբերին ԱԺ-ի ՀՀԿ խմբակցությունը տապալեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Ըստ ԱԺ կանոնակարգի, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվելու է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այսինքն՝ եկող շաբաթ։ Իսկ թե ինչպիսին կլինի փաշինյանականների որոշումը այս հարցում դեռ վերջնական հայտնի չէ: Պարզ է մեկ բան, որ Փաշինյանի կողմից հռչակված «սիրո և հանդուրժողականության» գաղափարից այլևս ոչինչ չի մնացել:

Արդեն հանրության մեծ մասի համար ակնհայտ է, որ Փաշինյանի ձեռքերով երկրում փորձ է կատարվում իրականացնել ՀՀՇ-ի վարկաբեկված մասի սողացող ռևանշը և երկրի կարևոր պաշտոններում, Փաշինյանը փորձում է վերադարձնել նախկիններին:

Ինչը կրկին անգամ ապացուցում է այն փաստը, որ նա փորձում է հենվել, ոչ թե իսկապես նոր և անաչառ մարդկանց վրա, այլ փորձված և փչացած կադրերի վրա, որպեսզի իր հենարանը ավելի վստահելի լինի:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

  zham.am 

դիտվել է 1666 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am