Ստվերիդ չափն ասա

Հայաստանում չհաշվառվող տնտեսությունը կամ ստվերը վերջին տարիներին 25%-ից նվազել է 22%-ի․ սա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գնահատականն է։ ՊԵԿ-ն այժմ զբաղված է ոլորտային, հասցեական ստվերի ծավալների գնահատմամբ: Մասնավորապես հարկունակ ստվերի գնահատման տեղեկատվական համակարգեր են ներդրվում, որպեսզի կարողանան կրճատել ստվերային տնտեսության ծավալները։

Ազգային Ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ստվերից դուրս գալու ժամանակ կարող են լինել հարկային բեռի ավելացմամբ պայմանավորված որոշակի գնաճի տեմպեր։
«Բայց դրանք, չեմ կարծում, որ երկարաժամկետ էֆեկտներ են ունենալու»,- համոզմունք է հայտնել ՊԵԿ նախագահը։

Լրագրողներն հարցրել են՝ Սամվել Ալեքսանյանի ձեռնարկություններում ստվեր կա՞, թե՞ ոչ։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո՝ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» մոտ 5 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է վճարել, քան նոխորդ տարի։
Դավիթ Անանյանի պարզաբանմամբ՝ 2018 թվականին ընդհանուր հանրագումարով Ալեքսանյանին պատկանող ընկերությունները 2017-ի համեմատ ավելացրել են իրենց վճարած հարկերը, ուղղակի գործարարը նաև ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, սեգմենտավորել է իր բիզնեսը. «Եթե մի տնտեսվարող սուբյեկտով բազմաթիվ ոլորտներում գործունեություն էր իրականացնում, հիմա բիզնեսը տարանջատել է ըստ ոլորտների: Դրա արդյունքում ավելի թափանցիկ են լինում և ավելի շատ հարկեր են վճարում»,- Ալեքսանյանի հարկատվության մասին նման բացատրություն է տվել ՊԵԿ նախագահը: Հարկահավաքությունը սակայն թվերի և փաստերի վրա հիմնված մասնագիտություն է․ ամեն դեպքում ի՞նչ նոր ոլորտային բիզնեսներ է գրանցել Ալեքսանյանը, որ դրանց մասին տեղյակ է միայն ՊԵԿ-ը։

Ամենակարևորը՝ տարանջատումից հետո Ալեքսանյանը որքա՞ն ընդհանուր հարկ է վճարել պետությանը ։ Այս հարցը կոնկրետ պատասխան չունի, փոխարենը կա հավաստիացում, որ ավել է վճարել և վերջ։
Անցած տարի ՊԵԿ-ն իրականացրել է 1336 համալիր ստուգումներ, որը 268-ով կամ 16.2%-ով պակաս է 2017թ. համեմատ, սակայն ստուգումներով արձանագրված լրացուցիչ պարտավորությունները կազմել են 32.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ դրամի փոխարեն: «Այսինքն՝ 16.2%-ով պակաս ստուգում անելով, 87.5%-ով ավելի հավելյալ պարտավորություններ ենք արձանագրել»,- ասել է ՊԵԿ նախագահը:
Ըստ նրա՝ փաստաթղթաշրջանառության պարտադիր լինելու վերաբերյալ անցած տարվա երկրորդ կեսին ոլորտային քննարկումներ են արվել։
Անանյանը ստվերի դեմ պայքարի հարցում կարևորել է նաև նոր ՀԴՄ սարքավորումների կիրառումը, և նշել, որ անցած տարվա հունիսից սկսած 65 մլն ավել ՀԴՄ է խփվել՝ ամսական 6.5-7 մլն հատ:

ՀԴՄ-ները, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության կարևոր գործիք։ Հիմա փաստերեն դրան գումարվում է նաև ստվերի կրճատումը։ Բայց եթե ստվերի կրճատման արդյուքնում Սամվել Ալեքսանյանը սկսում է ավելի քիչ հարկեր վճարել, մնում է հասկանալ, որ իրավիճակ է փոխվել։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1867 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am