Փաշինյանի հետքերով.հեղափոխականները հատում են թույլատրելիի սահմանը

Նիկոլ Փաշինյանը իշխանությունը վերցնելու առաջին օրերից հակառակ իր խոստումներին, որ քաղաքական հենտապնդումներ, վենդետաներ չեն լինելու, զբաղված է հասարակությունը երկփեղկելու, պառակտելու գործով: Ահավասիկ կենացները գնալով քաղցրանում են: Կառավարությունն արդեն որոշել է, որ եկող տարվանից Հայաստանում կնշվի Քաղաքացու օր՝ ի պատիվ թավշյա հեղափոխության հաղթանակի:

Հեղափոխություն իրականացրած ժողովուրդը, ըստ գործող իշխանավորների, արժանի է մի լավ քեֆ անելու այդ օրը, իսկ նրանք ովքեր չեն մասնացել հեղափոխությանը, հատկապես ՀՀԿ-ականներին Փաշինյանը խորուրդ է տալիս այդ օրը գնալ խաշ ուտել:

Համաձայնեք, սա արդեն վեր է հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանումից, սա տիպիկ բոլշեւիզմ է, որը Փաշինյանի ղեկավարությամբ նոր, ավելի դաժան դրսեւորումներ է ստանում: Մարդը հստակ օրակարգ չունի եւ իր բոլոր գործողությունները պտտվում են հեղափոխության առանցքի շուրջ: Կլոր, քառակուսի, տափակ, թավշյա, ով ինչ անուն կուզի տալ, հեղաոխությունը իշխանությունները դարձրել են գործիք ու շեփորահարում են այդ իրողությունը, իսկ մարդիկ, որոնք չեն քայլել, կամ պառկել ասֆալտներին, Փաշինյանի համար թշնամուն հավասարազոր մարդիկ են, նա միայն առաջին խմբի վաչապետն է: Դեռ չի հասցրել մեկ տարի պաշտոնավարել, արդեն ի պատիվ հեղափոխության տոն է հռչակում, այս տրամաբանության մեջ թերեւս առաջիկայում պետական տոնացույցում ընդգրկվի նաեւ Փաշինյանի ծննդյան օրը: Այնքան համեստություն էլ չկա, որ սպասեն որոշ ժամանակ, հետո անցնեն անձի պաշտամունքին:

Եթե Նազարբաեւը երեսուն տարվա ղեկավարումից հետո միայն որոշեց իր պետության մայրաքաղաքը իր անունով կնքել, ապա մեր Փաշինյանը մեկ տարին չբոլորած արդեն սկսել է: Կասկած չունենաք, որ տարիներ հետո ամեն ինչ կանվանափոխի իր եւ հեղփոխության անուններով: Իսկ եթե առաջնորդն այսքան առաջ է ընկել պատմությունից, որը պետք է ժամանակի քննությանը ենթարկեն հեղափոխությունն ու հեղափոխականներին, ապա ինչ սպասել նրա հոտից:

Հանրային վրդովմունք է կրկին բարձրացել Փաշինյանի թիմակից, Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի այն հայտարարության առիթով, որ Քաղաքացու օրն ու անկախության տոնը համեմատելի են:Շ Բայց միթե տեղին է այս վրդովմունքը, ի վերջո, ինչ էր ասում Սասուն Միքայելյանն ամիսներ առաջ, նա էլ պնդում էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան արցախյան, հիմա նույնը կրկնում է Թագուհի Ղազարյանը, քանի որ այսքան ուրախ կյանքը մեր Փաշինյան Նիկոլն է տվել:

Անի Սահակյան

դիտվել է 1836 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am