Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է` ինչ որ պետք է անելու համար

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կխոսենք այն մասին, թե ինչպես Փաշինյանի շաբաթօրյակային «Օվերտոնի պատուհանը» փակվեց Մեղրու զորամասում տեղի ունեցող զարգացումներով, նկատառենք` Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստումը շատ երկար տեւեց: Պատճառն անորոշությունն է:

Զրո հեռանկարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում. կողմերի, հատկապես հայկական կողմի մոտեցումները տեղ չեն թողնում ավելին ակնկալելու: Ընդ որում, հայաստանյան կողմին չերեւացող խաղարկումով օժանդակում է Ռուսաստանը` ընդդեմ ԱՄՆ-ի, որը շատ է շտապում Ղարաբաղյան հարցում:

ՈՒ հենց այդ փութանքի արդյունքներից մեկն էլ, թերեւս, Մեղրու գնդում տեղի ունեցածն էր: Հիշեցնենք` գնդի հարյուր (որոշ տվյալներով` մի քանի հարյուր) զինվորներ ընդվզել են սպայական կազմի դեմ, չեն ենթարկվել սպայի հրամանին, լքել են զորամասը:

Հիշենք` սա Մեղրին է, այն Մեղրին, որը, ըստ Պոլ Գոբլի հավերժական ծրագրի, պետք է փոխանակվի Լաչինի հետ, որպեսզի Թուրքիան (Նախիջեւանը) ու Ադրբեջանն անմիջական կապ ունենան: Բայց այս մեգա-ծրագիրն ամենեւին Թուրքիայի «սիրուն աչքերի» համար չէ, այլ ԱՄՆ-ի տարածաշրջանային «տիրապետման», Իրանը հսկողության տակ պահելու:

Այո, իզուր չէր պարոն Բոլթոնը եկել Հայաստան եւ հիշեցնում Նիկոլ Փաշինյանին ոչ միայն հեղափոխությունն «ինչպես անելու», «ուժեղ» մանդատի, այլեւ Իրանի շուրջ իրենց ստեղծելիք աղեղի ու պատժամիջոցների մասին: Պնդում ենք` Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է` ինչ որ պետք է անելու համար:

Հաջորդ զուգահեռն անցկացնենք. Մեղրու գնդի զարգացումներին գրեթե համընթաց ասպարեզ մտավ ոչ անհայտ Վահան Շիրխանյանը (սա առանձին, երկար խոսակցության թեմա է. բավարարվենք առայժմ մեկ բաղադրիչով) եւ «հիշեցրեց»` Քոչարյանը «համաձայնել» էր Մեղրին «տալուն» Լաչինի փոխարեն:

Այո, սա եւս ուրույն «Օվերտոնի պատուհան» էր. թվում էր` Շիրխանյանի ասածները հիմնականում Հոկտեմբերի 27-ին են վերաբերում, սակայն, 25-րդ կադրի սկզբունքով, այս միտքն էր նախ եւ առաջ շրջանառվում:

«Շրջանառման» գերնպատակը, մինչ բուն զարգացումներ, բանակը նշանառության տակ պահելն է, դեռ նախորդ տարվա ապրիլյան հանրահավաքների օրերին գումարտակներից մեկը նույն տեխնոլոգրիայով ոտքի հանելն ու միտինգավոր դարձնելը, հեղափոխությունը հաղթանակի «տանելը» Վազգենի հիշատակի խաթարմամբ, նույն բանակի քայքայմամբ, բարոյալքմամբ:

Իսկ սա մեկ նպատակ է հետապնդում, ինչի մասին բազմիցս ենք ասել. «մենթալ պլանի» փոփոխումից հետո ցանկացած խնդրի լուծում զուտ տեխնիկայի հարց է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am