Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա

168 ժամ թերթը գրում է. Եվ այսպես, կարծես թե հստակեցվում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 29-ը մարտի։ Թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ, և ինչի շուրջ են բանակցելու կողմերը, չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է առնվազն ԱԳՆ ղեկավարների մակարդակով։


Օրեր առաջ տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց, որի բովանդակության մասին ոչինչ չէր ասվում։

Պարզվում է, սակայն, որ հեռախոսազրույցից բացի՝ տեղի է ունեցել նաև Մնացականյանի այցը Մոսկվա, որի մասին տեղեկությունը թաքցվում է հանրությունից։ Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ Մնացականյանի այցը տեղի է ունեցել մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում։

«168 Ժամը» այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցում ուղարկեց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանում խնդրելով այն մասին, թե Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ նպատակով է բացակայել երկրից։ Մենք խնդրել էինք պարզաբանել՝ գործուղմա՞ն է եղել, թե՞ ոչ, ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զ. Մնացականյանը, և ինչո՞ւ այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան՝ գրել է.


«Ի պատասխան հարցման՝ նշեմ, որ մարտի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գտնվել է Երևանում, մարտի 22-ին բացակայել է Երևանից: Այս իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

Այս պատասխանը, ըստ էության, հաստատում է մեր տեղեկությունը, որ Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում։ Ի դեպ, ինքնաթիռում նրան ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։

Այսպիսով, նախարարը մեկօրյա այց է ունեցել Մոսկվա, որտեղից վերադարձել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Ենթադրվում է, որ տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հանդիպում՝ վերոնշյալ Ալիև-Փաշինյան հանդիպման նախաշեմին։ Ուրեմն ի՞նչ է նշանակում ԱԳՆ պատասխանը, թե «նախարարի՝ երկրից բացակայելու իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

Եթե նախարարը գործուղման է, ապա նա գործուղման է մեկնել պետական բյուջեի հաշվին, հետևաբար՝ հարկատուներս իրավունք ունենք իմանալ, թե ո՞ւր և ի՞նչ նպատակով է մեկնել նախարարը։ Իսկ եթե գործուղման չի եղել և աշխատանքային օրով երկրից մեկնել է, նշանակում է՝ իր հաշվին արձակուրդ պետք է վերցրած լիներ։

Արձանագրենք, որ ԱԳՆ պատասխանն ավելի քան զարմանալի, եթե չասենք՝ տարօրինակ է, քանզի երկրից նախարարի բացակայելն այն դեպքում, երբ գործուղման մասին վարչապետի հրաման չկա, որովհետև Կառավարության կայքում այդ մասին որևէ հաղորդագրություն չկա, սովորական երևույթ չէ։ Այս պատասխանն ավելի շատ նոր հարցեր է առաջացնում, քան տալիս է նախկին հարցերի պատասխանը։

Օրենքի խախտմա՞մբ է նախարարը բացակայել երկրից, թե՞ այնուամենայնիվ, գործուղման է մեկնել Մոսկվա՝ իր պաշտոնակցի հետ հանդիպելու և Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստելու համար։ Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, թե հատկապես ի՞նչ հարց կամ հարցեր են քննարկվել Մոսկվայում, որոնք թաքցնելու անհրաժեշտություն է առաջացել։

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am