Պուտինի գաղտնի երեք սցենարները

Bloomberg ամերիկյան հանդեսի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը քննարկում է նրա իշխանությունը երկարաձգելու հնարավորությունները: Պուտինի նախագահության թվով արդեն 4-րդ ժամկետը կսպառվի 2024-ին: «Երկու ժամկետ առաջ» նրա իշխանության շարունակումը լուծվել է փոխատեղման տարբերակով, քանի որ Սահմանադրությամբ բացառվում է երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը: Պուտինը ստանձնել է վարչապետի պաշտոնը, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ և «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության լիակատար աջակցությամբ, ընտրվել է նախագահ: 2008-12թթ. փոխատեղումը կրկնելու հնարավորությունը տեսականորեն հիմա էլ կա, սակայն վերլուծաբանների շրջանում ենթադրում են, որ այս անգամ Կրեմլը չի ցանկանա նույն հնարքը կիրառել: Ուստի Պուտինի շրջապատն աշխատում է նոր հնարավորությունների վրա: Դրանցից մեկը կլինի Ռուսաստանի և Բելառուսի միավորմամբ միութենական նոր պետության ստեղծումը: Նման պարագայում, ըստ «Ազատության», Պուտինը կարող է դառնալ այլևս նոր երկրի ղեկավար և այդպիսով չխախտել Ռուսաստանի Սահմանադրությունը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է մերժել այդ հնարավորությունը, եթե զգա, որ ինքն անձամբ դրանից ոչ մի քաղաքական շահ չունի: Նա էլ է, ի վերջո, մտահոգված քաղաքական ապագայով և փորձում է լուծումներ գտնել: Մեկ այլ տարբերակի հիմքում կան Ղազախստանում տեղի ունեցածի որոշ տարրեր: Ղազախական տարբերակը գայթակղիչ է, բայց կան բարդություններ: Ռուսաստանում կարող են ստեղծել մի նոր ատյան՝ Պետական խորհուրդ, որին կփոխանցվեն հսկայական լծակներ: Անդրեյ Կոլյադինը, ով նախկինում Կրեմլի պաշտոնյա էր, իսկ այսօր Կրեմլի քաղաքական խորհրդականներից է, Bloomberg-ի փոխանցմամբ, ասել է, թե Նազարբաևի սցենարը հետաքրքիր է: «Դա կարող է ընդունելի լինել քաղաքական վերնախավի համար, քանի որ էլիտային անհրաժեշտ է գերագույն անաչառ մրցավար, ով կարող է հսկել և ազդել իշխանափոխության գործընթացի վրա»,- ասել է Կոլյադինը: Պուտինը կարող է դառնալ այդ խորհրդի ղեկավարը: Նազարբաևը հրաժարվել է նախագահի պաշտոնից, սակայն մնացել է Անվտանգության խորհրդի նախագահ և ունի «ազգի լիդերի» տիտղոսը: Բայց Պուտինի պարագայում ղազախական տարբերակի պատճենը կարող է չաշխատել: Ռուսական քաղաքական-տնտեսական համակարգը շատ ավելի բարդ է ղազախականի համեմատությամբ: Հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ թեժ մրցակցության մեջ են, իսկ «մրցավարը» գուցեև չի կարողանա բացարձակ չեզոք և հավասար հսկողության տակ պահել բոլորին, ինչը կհանգեցնի առճակատումների: «Պուտինը չի կարող հավերժ իշխել, նա մահկանացու է, և եթե չապահովի հանդարտ, կառավարելի իշխանափոխություն, շատ վատ վիճակ կստեղծվի, ու բոլորն իրար կոկորդ կկրծեն»,- ասել է սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան: Պուտինը նաև չի կարող իր իշխանության մի մասն անուղղակի եղանակով փոխանցել զավակներին, ինչպես դա արել է Նազարբաևը, որի հրաժարականից հետո Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը դարձել է նախագահ, իսկ Սենատի նախագահ է դարձել Նազարբաևի դուստրը՝ Դարիգան: Պուտինը բազմիցս է ընդգծել, որ իր դուստրերը քաղաքական ասպարեզի հետ կապ չունեն: «Պուտինը կարող է նախանձել Նազարբաևին, նրա դեպքում այդ տարբերակը չի աշխատի»,- ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով մոսկվացի փորձագետ Արկադի Դուբնովը: Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ չի ցանկանում հանուն իշխանության փոխել Սահմանադրությունը, մինչդեռ խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նկատել է տվել, որ այս տարվա դեկտեմբերին հնարավոր է բարեփոխել մայր օրենքը: Եվ վերջապես կա երրորդ՝ առավել դասական տարբերակը, ըստ որի՝ քաղաքական-պատմական ժառանգությունը պահպանելու համար Պուտինը կփորձի գտնել, դաստիարակել և բարձրագույն պաշտոնի նախապատրաստել փոխարինողին: Կրեմլը դեռ հրաժարվում է հայտնել, թե որ տարբերակներին է նախապատվություն տալիս: Ինքը Պուտինը մի առիթով կեսկատակ ասել է.- «Դուք ինչ է, կարծում եք ես մինչև 100 տարեկան այստե՞ղ եմ մնալու, իհարկե ոչ»: Պուտինն, ակնհայտորեն, շարունակում է պահել ինտրիգը, և դեռ երկար կպահի: Երեք տարբերակներից որևէ մեկի մասին բարձրաձայնելով՝ նա, ինչ-որ առումով, կկորցնի հետաքրքրությունը: Ավելին՝ թիմի ներսում կմեծանա լարումը, որի մասին վաղուց են խոսում: Հետևաբար, նրան մնում է պահել ու պահել իր ապագայի մասին մեծ ինտրիգը... Մետաքսյա Շալունց

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am