Շունչները պահած՝ սպասում են հաշտեցման

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, վերջապես, խաղաղության հնարավորություն է ստեղծվել, գրում է The Washington Post-ի վերլուծականը, փաստելով՝ տասնամյակներ շարունակված անարդյունք բանակցություններից հետո՝ հիմա տեղում մի էական փոփոխություն է արձանագրվել, որը կարող է տանել դեպի կարգավորում: «Մեկ տարի առաջ Հայաստանում ցուցարարները պաշտոնանկ արեցին վարչապետին՝ ճանապարհ հարթելով դեկտեմբերին կայացած ազատ ընտրությունների համար: Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը կարող է հակամարտության երկու կողմերում էլ փոխել առաջնորդների հավակնությունները», - պնդում է վերլուծականը՝ մանրամասնելով․ - «Գիտական վերջին հետազոտությունները փաստում են, որ երբ տարածաշրջանը առավել ժողովրդավար է դառնում, հակամարտության կարգավորման հեռանկարը աճում է, ագրեսիայի միտումը՝ նվազում: Ժողովրդավար հասարակությունները հարևանների հետ խաղաղ շփումների կողմնակից են, ձգտում են առաջ տանել համագործակցությունն ու փոխզիջումները, ինչը թուլացնում է աջակցությունը խնդրի ռազմական կարգավորմանը»: Վերլուծականը միաժամանակ փաստում է՝ տարածաշրջանի ժողովրդավարացումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: «Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ համաձայնության ավելի հավանական է հասնել, եթե բոլոր կողմերն են ներգրավված բանակցություններում: Հիմա հրատապը հակամարտությունից տուժած բոլոր խմբերի՝ շփման գծի մոտ ապրող գյուղական համայնքների, կանանց, փախստականների ու հենց Լեռնային Ղարաբաղի ներգրավումն է կարգավորման գործընթացում», - պնդում է The Washington Post-ի հոդվածը` փաստելով, որ բոլոր այս խմբերը տարիներ շարունակ դուրս են թողնվել բանակցություններից: «Անշուշտ, երբ զինվորականները շարունակում են վերահսկել սահմանները և տարածաշրջանում անվտանգության երաշխիքներ չկան, կողմերի միջև շփումների կոչը անիրատեսական կարող է թվալ», - փաստում է The Washington Post-ի վերլուծությունը` ներկայացնելով, թե ինչ կարելի է անել այդ ուղղությամբ հաջողության հասնելու համար․ - «Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Լեռնային Ղարաբաղը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիական խմբերը պետք է ներգրավվեն տարածաշրջանում առավել ընդարձակ անվտանգություն ապահովող համաձայնագրերի ու ինստիտուտների կայացմանը: Դրանք կարող են լինել տարածաշրջանով մեկ գործող կանոններ, պայմանագրեր ու դաշնագրեր, որոնք թույլ կտան համայնքների առաջնորդներին համագործակցել միմյանց հետ՝ ընդհանուր խնդիրների, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, գյուղական աղքատության դեմ պայքարի, առևտրային ուղիների վերականգնման, ջրի փոխանակման կամ մշակութային ժառանգության պահպանման շուրջ»: «Կողմերի միջև նման կապերի ստեղծումը կօգնի դիվանագիտությանը կարճատև փոխզիջումների փոխարեն կենտրոնանալ առավել տևական, ողջ տարածաշրջանին վերաբերող հանապազօրյա խնդիրների վրա: Նման բազմակողմ երկխոսությունը կարող է նաև նվազեցնել թշնամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև և հնարավորություն տալ, որ միջազգային միջնորդներն ու երկու կողմերի առաջնորդները առավել նպաստավոր պայմաններում դիմեն հանրությանը՝ փոխզիջման հարցով», - ասված է հոդվածում: Խոսելով հակամարտող բոլոր կողմերի ներգավվածությամբ բանակցություններն առաջ տանելու առավելությունների մասին, The Washington Post-ի վերլուծականը փաստում է. - «Եթե այս քայլերը չձեռնարկվեն, սահմանագծի երկու կողմերի միջև շփումները կմնան հատուկենտ, խաղաղության շուրջ համաձայնագրերն էլ կարճատև կյանք կունենան»: Հոդվածը հրապարակվել է The Washington Post-ի վերլուծական բաժնում, այն հեղինակել է Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների գծով պրոֆեսոր, հակամարտությունների կարգավորման մասին մի շարք աշխատությունների հեղինակ Աննա Օհանյանը: Միջազգային հեղինակավոր կայքերի էջում, թերևս, առաջիկայում հաճախ կհանդիպենք նմանօրինակ «լավատեսական» հոդվածների: Հայաստանն ու Ադրբեջանն անցել են միմյանց կոշտ դիրքորոշումներ ցուցադրելուն, իսկ ահա միջազգային հանրություն դեռևս իներցիայի մեջ՝ շարունակում է ակնկալել կարգավորման ուղղությամբ նշանակալի քայլեր: Այս առումով՝ տարածաշրջանը դիտարկվում է միասնական, և խաղաղության հասնելու ճանապարհին մեծ նշանակություն է տրվում՝ «ժողովրդավարություն ձգտող» հասարակություններին, որոնք, ենթադրաբար, պետք է ցանկանան խաղաղություն հաստատել: Բայց արդյոք վերքերն անցե՞լ են, և օրինակ Ադրբեջանում պատրա՞ստ են Հայաստանի ու Արցախի հետ խաղաղության՝ դատելով այդ երկրում հայատյացության աստիճանից... Թամար Բագրատունի

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am