Ստախոսը՝հեղափոխության պատուհաս

Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի կադրերից Գարիկ Սարգսյանը, նույն ինքը՝ Արարատի մարզպետը, պատուհաս է դառնում հեղափոխական իշխանության գլխին: Նշանակման առաջին օրվանից նա հաճախակի է հայտնվում սկանդալների մեջ ու չի կարելի ասել, թե միշտ ջրից չոր է դուրս գալիս, ճիշտ հակառակը՝ բոլոր պատմություններում <<ապացուցվում>> է նրա մեղքը, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ազատվում այդ գլխացավանքից թերեւս մի պատճառով, որ Գարիկ Սարգսյանը իշխանաբեր առաջ ծիծեռնակն է, նա ՀՀԿ-ի մենաշնորհը կոտրեց ու Նոր Կյանքի գյուղապետ ընտրվեց թավշյա հեղափոխությունից մեկ տարի առաջ: Հավանաբար այս փաստից էլ ոգեւորված Գարիկ Սարգսյանը աջ ու ձախ թուրը կտրում է՝ վստահ լինելով, որ մնալու է անպատիժ: Սակայն իր բոլոր կամայականություններով հանդերձ պարզվում է՝ երիտասարդ այս պաշտոնյան անուղելի ստախոս է: Արդեն հրապարակային մի քանի հայտարարություններով նա ապացուցել է այդ փաստը: Օրինակ տարեվերջյան պարգեւատրումների առիթով նա կտրականապես հերքում էր, թե ստացել է աշխատավարձի 105 տոկոսի չափով պարգեւավճար, պնդում էր, թե ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում, մինչեւ, որ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն անվանական չնախատեց այդ մասին: Մարզպետը անկաշկանդ փորձեց ստել նաեւ օրերս մի քանի տեսախցիկների եւ վարչապետի առջեւ: Երբ Փաշինյանը անակնկալ այց էր կատարել Արարատի մարզ եւ նրան մոտեցավ Ավշար գյուղում մի քանի օր դասադուլ հայտարարած դպրոցի կոլեկտիվի ներկայացուցիչ՝ Փաշինյանին տեղեկացնելու իրենց դպրոցի իրավիճակը ու հայտնելու, որ մի քանի օր է դասադուլ է, մարզպետը առանց երկնչելու պատասխանեց, թե մեկ օր է դասադուլ է, այնինչ լրատվականները, մի քանի օր ուղիղ եթեր էին մտնում դպրոցից, որի մասին, կարծում ենք՝ տեղյակ էր նաեւ Փաշինյանը: Մարզպետի սուտը բռնվել է նաեւ մեկ այլ դրվագով: Նա դեռեւս թավշյա հեղափոխության օրերին հարթակից հայտարարեց, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը զանգվածային ցույցերի օրերին Ոսկետափ համայնքում կնոջ է հարվածել․«Այդ կինը տղամարդ կին է , նա նախաձեռնում է ճանապարհ փակել հենց իր խանութի դիմաց, և ռեյտինգային համակարգով ընտրված Արայիկ Գրիգորյանը, ով շատ հայտնի է որպես Ավշարի Արայիկ, իր հաստավզերի հետ գալիս է ճանապարհը բացելու , այդ կինը չի զիջում, և հարվածում են այդ կնոջը», - բառացիորեն ասել էր Սարգսյանը։ Մեջբերմանը Hraparak.am-ի հետ զրույցում արձագանքել է Սուսաննա Սահակյանը, որի անունը հնչեցրել է մարզպետը։ Սահակյանը հերքում է․ Գրիգորյանը իրեն չի հարվածել, իսկ հարկայինից իրեն չեն տուգանել․ « Թեկուզ ինքը հայտարարել է այդ հանրահավաքին, հիմա ես եկել եմ, որ այդ լուրը հերքեմ։ 10 ամիս է, ես ճնշումների մեջ եմ, ամեն օր մեր խանութում այս խոսակցությունը , բոլորը որ լսել են, բոլորը կարեկցանքի խոսքերով են գալիս, թե իբր ինձ խփել են, տուգանել են, նման ոչ մի բան չի եղել»։ Կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է պահանջել Գարիկ Սարգսյանից դեռեւս ամիսներ առաջ, որպեսզի հերքի իր հայտարարությունը, սակայն, Գարիկ Սարգսյանը հրաժարվել է.<<Ես ասացի՝ Գարիկ Սարգսյանին ասեք, թող գա, թող գա ինձ պատասխան տա, ինքը ինձ ճանաչո՞ւմ է, իմ բերանից ինչո՞ւ է նա խոսք ասել ։ Ասել եմ, որ կարող եմ դատական հայց տալ, կարող եմ ամեն ինչ անել, բայց չեմ անում, ես գործ տվող չեմ, ես ընդամենը ուզել եմ իրենցից լսել»,- ասել է կինը: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Անի Սահակյան

դիտվել է 1108 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am