Մեկնարկ նոր էջից.Քոչարյանի ահը իշխանության գլխին

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Նյութերը նախապատրաստվում են Վահան Շիրխանյանի կողմից օրերս հրապարակված հայտնի նամակի դրվագներից մեկի հիման վրա: Հիշեցնենք,որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․ «1998թ. 30-ը մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»: Շիրխանյանը այսօր կրկին պնդել է, որ Ռոբերտ Քոչարյանը կեղծել է 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, և պատրաստ է այդ մասին ցուցմունք տալ ՀՔԾ-ում: Շիրխանյանը վստահ է, որ իր մյուս հայտարարությունների, այդ թվում Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող պնդումների վերաբերյալ նույնպես առաջիկայում գործեր կհարուցվեն: Փաստորեն ՀՔԾ արկածախնդիր պետ  Սասուն Խաչատրյանը որոշել է մինչեւ վերջ ոչնչացնել կառույցը եւ գործ հարուցել մի բաց նամակի հիմքով ու ընդամենը մեկ մարդու ցուցմունքով, որը ինչպես Գառնիկ Իսագուլյանն է ճշգրիտ բնորոշել բանսարկու է եւ կարող է մահացած մարդու ՝ Վազգեն Սարգսյանի վրա կառուցել մի երկարաշունչ բաց նամակ ու հերոսանալ դրանով: Մի կողմ թողնելով Շիրխանյանի՝ Քոչարյանին ուղղված մեղադրանքները, որոնք էպիկ ժանրից են, խոսենք բուն գործի մասին :Շիրխանյանը , փաստորեն Քոչարյանին մեղադրում է 1998 թվականի ընտրությունները կեղծելու հարցում: Սակայն ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Կարեն Դեմիրճյանը ո՛չ հետընտրական բողոքի հանրահավաքներ կազմակերպեց, ո՛չ դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ Շատ հետաքրքիր է, մի բաց նամակի հիման վրա ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում, իսկ երբ արդեն մի քանի ամիս է լրատվամիջոցներն ու որոշ օգտատերեր հիշեցնում են 1996 թվականի կեղծված ընտրությունների մասին, որոնց ժամանակ Վազգեն Սարգսյանի կողմնակիցները մինչեւ անգամ կոտրեցին ԱԺ դարպասները, իրավապահները ձկան պես լռում են, քանի որ չեն կարող պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հորը՝ Տեր-Պետրոսյանին: Սակայն Շիրխանյանի բաց նամակի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Հետաքրքիր է նաեւ, եթե Շիրխանյանը մեղադրում է Քոչարյանին ընտրություն կեղծելու հարցում, ապա ինչու է նրա պաշտոնավարման ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցրել, փաստորեն, հանցակցել ոչ լեգիտիմ Նախագահին իշխանությունը յուրացնելու հարցում: Հիշեցնենք, որ նա եղել է պաշտպանության փոխնախարար, իսկ 1999 - 2000 թվականներին եղել է ՀՀ Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար։ Իրականում պարզ է մեկ բան, իշխանությունն ի դեմս ՀՔԾ-ի ,Քոչարյանի դեմ Մարտի 1-ի դեպքերով չեն կարողանում մի հիմնավոր գործ կարել, հիմա կախվում են փրփուրներից:

Անի Սահակյան

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am