Մոսկվայից Փաշինյանին սթափեցնում են, շուտով կթելադրեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է ԼՂ հակամարտության կարգավորմանը Արցախի ներկայացուցիչներին ներգրավելու մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, դեմ է արտահայտվում գործող ձևաչափի փոփոխությանը։ ՌԴ պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Ադալբի Շխագոշևի կարծիքով՝ դեռ վաղաժամ է խոսել բանակցային գործընթացին Արցախին ներգրավելու մասին։ «Արցախին բանակցային գործընթացում ներառելն անժամանակ է։ Այդպիսի տարբերակը բացառել չի կարելի, բայց տվյալ պահին Հայաստանի կողմից դա շատ կտրուկ առաջարկ է։ Նախ՝ Փաշինյանը և Ալիևը Երևան-Բաքու բանակցությունների մի շարք փուլեր պետք է անցկացնեն և փորձեն տարբերակներ մշակել Ղարաբաղի մասնակցությամբ բանակցությունների վերաբերյալ»,-ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի հետ հարցազրույցում ասել է Շխագոշևը։ «Անհրաժեշտ է խոսել։ Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք չունեն։ Ամեն ինչ կախված է բանակցություններ վարելուց և շփման կետ գտնելու կարողությունից»,-ասել է խորհրդարանականը։ Շխագոշևը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և Մոսկվան նպատակ ունի զարգացնել համագործակցությունը երկու կողմերի հետ միասին։ Հիշեցնենք, օրերս էլ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նշել էր. «Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս ասել է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։ Եթե Բաքուն և Երևանը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, մենք կողջունենք այդ որոշումը»: «ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 9-ին տարածեց հայտարարություն, որտեղ հստակ նշված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին այս հարցում», - հավելել էր Զախարովան: Ճիշտ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաև ԵՄ-ն որոշ հայտարարություններով արդեն ակնարկել են, որ գործող ձևաչափը չպետք է փոխել, սակայն Մոսկվան կարող է դառնալ, ավելի ճիշտ ստանձնել Հայաստանին «սթափեցնողի» դերը: Նկատենք, որ անցած օրերին զրուցել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները ու թեև, պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ Արցախի թեման չի քննարկվել, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ոչ պաշտոնական զրույցներում այդ թեման չի քննարկվում: Երբ Ադրբեջանի իշխանություններն են բողոքում Հայաստանի դիրքորոշումից, դա ինչ-որ առումով, անակնկալ չէ, բայց ինչ է նշանակում Ռուսաստանից՝ «Հայաստանի կողմից դա շատ կտրուկ առաջարկ է» գնահատականը: Չէ՞ որ Արցախը դեռ 90-ականներին եղել է բանակցությունների կողմ, անգամ զինադադարի համաձայնագրի փաստաթուղթ է ստորագրել, և առհասարակ, համարվում է բանակցային կողմ: Միթե դա չգիտի ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետության՝ Ռուսաստանի ներկայացուցիչը: Բնականաբար, գիտեն, բայց նրանք, թերևս, ստանձնում են պատասխանատվություն՝ Բաքվի «ջրաղացին» ջուր լցնելու հարցում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 109 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am