Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է

Times.am-ի թղթակցի հարցերին է պատասխանում Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Պարոն Աբրահամյան, վերջին օրերին պատգամավորների նախաձեռնությամբ քննարկման դրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են, որ զինվորական ծառայության մեկ տարին չլրացած պարտադիր ժամկետային զինծառայողները չիրականացնեն մարտական հերթապահություն: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը: Եթե խնդիրը նրանում է, որ ժամկետային զինծառայողները պետք է անհրաժեշտ պատրաստությունը լիարժեք ստանան 1 տարվա ընթացքում, ապա նշեմ, որ իմ կարծիքով, ժամկետային զինծառայողները 6 ամսյա հատուկ ուսումնական կուրսից հետո բոլոր առումներով պատրաստ են լինում մարտական հերթապահության կրման: Մյուս կողմից, այս ճանապարհով գնալու համար պետք է համալրենք պայմանագրային կազմը, սակայն այս փուլում, ներկայիս պայմաններում, դա բավականին բարդ առաջադրանք կլինի: Ամեն դեպքում կարծում եմ՝ պետք է քննարկումները շարունակել, որովհետև պաշտպանության նախարարի՝ այդ թեմայով հնչեցված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այս պահին նաև այլ սխեմաներ են քննարկվում: Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահության մեջ ընդգրկված ժամկետային զինծառայողների պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը: Գիտեք, այս հարցադրումները լրջագույն քննարկումների խնդիր ունեն, նաև հանրային քննարկումների: ՊՆ-ում իրականացվող քննարկումների մանրամասներին չեմ տիրապետում, բայց մեծ թվով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չունեմ և չեմ ցանկանում գնահատականներ հնչեցնել: Մի բան ակնհայտ է, որ այս առաջարկները պետք է մեծ՝ ընդհանուր փաթեթով քննարկել, հաշվարկել բոլոր ռիսկերը, հատկապես այս ուղղությամբ սխալվելու իրավունք չունենք: Կառավարության քննարկումների ժամանակ հղում կատարվեց նաև «Ես եմ» ծրագրին, ի դեպ այս, ինչպես նաև՝ «Պատիվ ունեմ» ծրագրերն արդեն կյանքի են կոչվել, ինչպիսին է՞ դրանց արդյոնավետությունը: «Ես եմ» ծրագիրը մասնակից զինծառայողների համար միանշանակ շահավետ է: Ծառայության բերումով բոլոր փուլերում հանդիպումներ եմ ունենում այս ծրագրով ծառայող զինծառայողների հետ: Ընթացքում հրաժարվողների թիվը շատ քիչ է, այն էլ՝ հիմնականում անձնական, ընտանեկան պատճառներով: Այս ծրագրով զորակոչված զինծառայողներ կան, ովքեր արդեն 10-12 անգամ՝ 7 օրով արձակուրդ են գնացել, կարծում եմ՝ գոհ են: Ուրիշ հարց է, որ զորամասային մակարդակում որոշակի կազմակերպչական հարցեր է առաջացնում, ժամանակի ընթացքում դա էլ կարծում եմ կկարգավորվի: Այս ծրագրի արդյունավետությունը պետք է դիտարկել նաև այլ հարթության մեջ, միգուցե արժե նաև խորքային ուսումնասիրություն սկսել այն իմաստով, թե արդյո՞ք նպատակահարմար չէ այս ծրագրի վրա դրվող գումարներն ուղղել պայմանագրային կազմի աշխատավարձերի բարձրացմանն ու ըստ այդմ՝ դրանով պայմանագրային կազմի ավելացմանը: Կարծում եմ՝ սա էլ պետք է ընդհանուր փաթեթում քննարկման օրակարգում լինի: «Պատիվ ունեմ» ծրագրի հետ կապված պետք է նշեմ, որ հայտեր ներկայացրած ուսանողների հարցում պետք է խիստ ընտրություն իրականացնել: Պետք է հաշվի առնել, թե այդ ծրագրի հայտ ներկայացրած քաղաքացին, առաջին հերթին, արդյո՞ք հրամանատարական ձիրք ունի: Մի շարք գործոններ կան, որոնք պետք է պատշաճ դիտարկվեն, չէ որ նրանք մեր ապագա սպաներն են, որոնց վրա ծառայության ժամանակ բավականին մեծ պատասխանատվություն է դրված: Եվ վերջին հարցը, ինչպիսին է՞ իրավիճակն առաջնագծում: Վերջին շրջանում անընդհատ հայտարարվում է, որ աննախադեպ հանգիստ է: 2018 թվականի վերջին բավականին հանգիստ էր, սակայն տարեսկզբից «աննախադեպ հանգիստ» որակումը կարծում եմ այլևս տեղին չէ: times.am

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am