Կրեմլի հետ փայլուն հարաբերությունների  դրսևորո՞ւմ է, թե պատիժ՝ Ռոբերտ Քոչարյանին բանտախուց ուղարկելու դիմաց

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը 2019 թվականի հունվարից 10 տոկոսով թանկացել է: Նախորդ տարվա ամենավերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, հայտնի դարձավ, որ մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 2019 թվականից 1000 խմ դիմաց մեր երկիրը վաճարում է 165 դոլար, նախկին 150 դոլարի փոխարեն։  

Ու թեպետ կառավարության և անձամբ վարչապետի կողմից ի սկզբանե հայտարարվել էր, որ  սահմանագլխին գազի գնի թանկացումը բնակիչներին մատակարարվող սպառողական գնի վրա չի ազդելու, միևնույնն է, փաստը մնում է փաստ, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանը գազի դիմաց 15 դոլարով ավելի բարձր գին է վճարում: Առայժմ սպառողների համար երկնագույն վառելիքի գինը չի թանկացել և ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռարկություն «Գազպրոմ Արմենիան» էլ չի հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի գնի թանկացման հայտ ներկայացնելու մասին: Բայց դրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև անկախ սպառողական սակագնի փոփոխությունից գազի միջպետական գնի բարձրացումը բացասական է անդրադառնալու մեր երկրի տնտեսության վրա։ Մեծածախ գնի բարձրացումը կամ պետք է փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության  շահութաբերության նվազեցման հաշվին կամ էլ պետությունը պետք է սուբսիդիա տրամադրի: Երկու դեպքում էլ մենք գործ ունենք տնեսական էֆեկտի  վատթարացման և պետությանը պատճառած վնասի հետ:

Առաջին դեպքում, սակագնի թանկացումը հանգեցնելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության շրջանառության և շահույթի նվազեցմանը, որպես հետևանք՝ համպատասխանաբար նվազելու են նաև ընկերության կողմից պետությանը վճարված հարկերը։ Այսինքն` մեր երկրի ամենախոշոր հարկատուներից մեկը սկսելու է ավելի քիչ փող վճարել բյուջե` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Երկրորդ դեպքում, եթե պետությունը ինչ-որ պահից սկսած ստիպված լինի իր վրա վերցնել գազի գնի թանկացման ռիսկը, կնշանակի որ մենք բյուջեի սուղ  միջոցները, աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու փոխարեն, գազի գնի փոխհատուցմանն ենք հատկացնում: Կա նաև երրորդ տարբերակը` բարձրացնել գազի սպառողական գինը, որը կլինի ամենանցակալին, քանի որ կհարվածի հանրային լայն շերտերի ընտանեկան և տնտեսական շահերին:

Այս հարցերի մասին սակայն առայժմ և՛ կառավարությունը, և՛ «Գազպրոմ Արմենիան» լռում են։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում քաղաքական գնահատական տալ Հայաստան մատակարարվող գազի գնի թանկացման հարցին: Ի վերջո այդ ինչպես եղավ, որ Մոսկվա-Երևան հարաբերությունների աննախադեպ բարձր մակրադակի և կառուցողականության պայմաններում, Կրեմլը  հանկարծ թանկացրեց գազի գինը: Մոսկվան  Հայաստանի համար սահմանեց հետխորհրդային տարածքի երկրորդ ամենաբարձր գինը ՝Ուկրաինայից հետո։ Սա Կրեմլի հետ փայլուն հարաբերությունների  դրսևորո՞ւմ է, թե պատիժ՝ Ռոբերտ Քոչարյանին բանտախուց ուղարկելու դիմաց։  

Հայկ Դավթյան  

դիտվել է 458 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am