Ճանաչել, թե՞ ոչ Արցախի անկախությունը

Այսօր առավել քան երբեւէ Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից դարձել է ամենաքննարկվող հարցերից մեկը: Նախագահ Սերժ Սարգսյանը եւս հայտարարել է, որ եթե Ադրբեջանը շարունակի ռազմական գործողությունները, ճանաչումն անխուսափելի է լինելու: Ու մինչ ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանի գնահատմամբ ԼՂ անկախությունն այսօր ոչ միայն Հայաստանը պետք է ճանաչի, այլեւ միջազգային հանրությունը, ՀՀ քաղաքական ուժերը դեռեւս միատար վերաբերմունք չունեն հարցի վերաբերյալ: Ժառանգություն խմբակցությայն պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերահաստատելով կուսակցության մոտեցումը այսօր կրկին խորհրդարանի դահլիճում Արցախի անկախության ճանաչման կոչով հանդես եկավ: «Շատ կարևոր է, որ Արցախի Հանրապետության օրինական իշխանությունները իրենք նստեն բանակցային սեղանի շուրջ, իրենց դիրքորոշումը հայտնեն այդ թվումՙ նաև տարբեր միջազգային ատյաններում», -հավելեց Փոստանջյանը: Նույնն արեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, քանի որ ըստ պատգամավորի՝ Ադրբեջանը դուրս է եկել բանակցային գործընթացից․ - «Արդեն բանակցային գործընթաց լինել չի կարող, որովհետև Ադրբեջանը չկա այդ գործընթացում, Ադրբեջանը իրեն գտել է պատերազմի մեջ»: «Ճիշտ ժամանակն է, որպեսզի ԱԺ այս քառօրյայի օրակարգ մտցվի և քննարկվի ՀՀ կողմից ԼՂՀ-ն ճանաչելու հարցը» նիստերի դահլիճում նկատեց նա: Ի պատասխան` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կիսում է բարձրացված հարցը, կա նման խնդիր: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել ԼՂՀ հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու աշխատանքերին: Այսօր աշխատանքերն ընթանում են այդ ուղղությամբ: Երբ այդ աշխատանքները ավարտվեն, կքնարկվի, միգուցե խորհրդարանում նաև այդ հարցը կբարձրացվի: Ըստ Շարմազանովի՝ բոլոր քայլերն արվում են հերթով: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, ԼՂ անկախության ճանաչումը նպաստավոր չի լինի և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի համար․ «Ճանաչման ակտը Հայաստանի կողմից կընկալվի միջազգային հանրության կողմից որպես մարտահրավեր միջազգային հանրությանը, ըստ էության հայտարարություն նրա մասին, որ Հայաստանը այլևս Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում բանակցությունները համարում է ավելորդ», Ազատություն ռադիոկայանին փոխանցել է նա: Ի պատասխան հարցին, թե արդյոք ռազմական գործողություններ սկսելով Ադրբեջանն իրեն արդեն դուրս չի դրել բանակցային գործընացից, Լևոն Զուրաբյանն ասաց, թե նախ և առաջ նման գնահատական պետք է տա Մինսկի խումբը: ԱԺ պատգամավոր, Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ նախ Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը պետք է ժամ առաջ ստորագրվի՝ հաշվի առնելով այն փաստը, որ ոչ մեկ չպետք է փորձի տարանջատել ԼՂՀ-ի անվտանգության խնդիրը ՀՀ-ի անվտանգության խնդրից: «Այն վտանգը, որ սպառնում է ԼՂ-ում մեր հայրենակիցներին զուտ անվտանգության առումով նաեւ ՀՀ քաղաքացիների խնդիրն է: Սա ինչու եմ նշում, որովհետեւ այն բոլոր պետություններն ու ռազմավարական գործընկերները՝ այս դեպքում ինչու ոչ նաեւ Ռուսաստանը՝ նկատի ունեմ ՀԱՊԿ-ը որպես անվտանգության համակարգ, պետք է նույն պարտավորությունն ունենան եւ պարտավորվածություն ունենան ԼՂ ազգաբնակչության անվտանգության խնդիրներով, ինչպիսին ունի ՀՀ-ն որպես պետություն»:Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը պետք է ճանաչել միայն ծայրահեղ դեպքում: «Որովհետեւ գաղտնիք չէ, որ բոլորիս նպատակը եւ այդպես է հռչակված նաեւ ԼՂ-ի անկախության հռչակագրում, որ ԼՂ-ի անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից, եւ մինչեւ այս պահը ՀՀ-ի կողմից ԼՂ-ի անկախության փաստը չի արձանագրվել, որովհետեւ շատ-շատ ատյաններում ուղղուկի չէր նպաստի թե՛ բանակցային գործընթացին, թե՛ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացին»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը հավելելով, եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ԼՂՀ-ի անվտանգության նկատմաբ սպառնալիք կա եւ բանակցային գործընթացը չի կարողանում այդ լուծմանը նպաստել Հայաստանին այլ տարբերակ չի մնում, քան ճանաչելը : Անի Սահակյան

դիտվել է 1422 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am