Մենք միայնակ ենք այս պատերազմում

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մնում է լարված: Վերջին չորս օրերին այստեղ մարտական ակտիվ գործողությունների զոհ են դարձել մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Թեժ մարտերը շարունակվում են: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր էլ ադրբեջանական կողմը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ադրբեջանական կողմից «Սմերչ»-ի կիրառման մասին հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան: Դա տեղի է ունեցել առաջնային գծի հարավային՝ Հադրութի ուղղությամբ: Պաշտպանության բանակը զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդում: Նախօրեին էլ ТОС (Тяжелая огнеметная система) ծանր հրանետային համակարգեր էին օգտագործել ադրբեջանական կողմից, որը նույնպես բավական հզոր զենք է: Ռուսաստանի արտգործնախարար և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ, վերահաստատելով ռազմական գործողությունների դադարեցման իրենց վճռական կոչը»: Լավրովն ու Քերրին դատապարտել են որոշ «արտաքին խաղացողների» փորձերը՝ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները վերահաստատել են Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը, և կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Թուրքիայի մասին է: Այսօր Վիեննայում պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպումը։ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահող պետության` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ ասել է, որ հանդիպմանը մասնակցելու են խմբում ընդգրկված երկրների դեսպանները։ Մինսկի խմբի կազմում 11 երկիր է` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չեխիան, Սլովակիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան և համանախագահող եռյակը` Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շտայնմայերը դեռ անցած շաբաթ օրը, երբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ծայրաստիճան սրվել է իրավիճակը, ասել է, որ խիստ անհանգստացած է բախումներով։ Նրա համոզմամբ, հակամարտության ռազմական լուծում չկա, և կողմերը պարտավոր են քաղաքական կամք դրսևորել ու վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ «Ես միանշանակ և ամբողջությամբ սատարում եմ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց աշխատանքը»,- ասել է Շտայնմայերը։ Մինչդեռ, Մինսկի խմբի անդամներից Թուրքիան հերթական անգամ դրսևորել է իր միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշումը։ Էրդողանը, երեկ ելույթ ունենալով Կարմիր մահիկի թուրքական բաժնի համագումարում, ասել է, թե հավատում է, որ «Լեռնային Ղարաբաղը մի օր կվերադառնա Ադրբեջանի կազմ», հավելելով, որ Թուրքիան ի սկզբանե Ղարաբաղի հարցում աջակցել է Ադրբեջանին։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան բախումներին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք տեղեկանում ենք, որ միջադեպերը չեն դադարել։ Մենք պնդում ենք, որ Բաքվում և Երևանում լսեն Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ստացվող ազդակները, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն են»,- հայտարարել է Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև Թուրքիայի կեցվածքի մասին։  «Չեմ կարող ասել՝ Անկարան ունի՞, թե՞ չունի որևէ դեր Լեռնային Ղարաբաղում, բայց համոզված եմ, և դա կարող եմ հստակ ու բարձրաձայն հայտարարել` բոլորի, այդ թվում Թուրքիայի ու թուրք ժողովրդի շահերից կբխի, եթե Անկարան կարողանա կենտրոնանալ ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը կրճատելու վրա»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Ապրիլի 11-ին Լավրովը կմասնակցի Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամեդ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը, Russia Today-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Զախարովայի փոխանցմամբ՝ Բաքվում կայանալիք հանդիպմանը կողմերը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում և կարգավորման ուղիները: Մինչ միջազգային հանրությունը, տարածաշրջանի պետությունները հետևում են, հայտարարություններ են անում, սթափության կոչեր են անում` Ղարաբաղում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան սահման է տեղափոխվել լարվածությունը: Ինչ է փոխվում միջազգային հանրության հայտարարություններից` ոչինչ: Արժե՞ ականջալուր լինել նրանց հայտարարություններին այսօր, երբ նրանց հայտարարությունները չեն ազդել տարիներ շարունակ Ադրբեջանի կեցվածքի վրա... Չարժե: Ուրեմն, մենք միայնակ ենք այս կռվում, հաղթելու ենք այս կռիվն էլ ու կրկին պարտադրելու ենք այդ հաղթանակը հակառակորդին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am