Ազգային ժողովի ղեկավարության շուրջ դժգոհությունը մեծանում է. հերթը հասավ մաքրուհիներին

ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարության գործողությունները դժգոհությունների տեղիք են տվել: «Ժողովուրդ» օրաթերթի մարտի 22-ի համարում «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ աշխատակազմից ոչ բոլորին է խրախուսական պարգեւավճար տրվել, եւ մարդիկ բողոքում են խտրական վերաբերմունքից: Ղեկավարությունը չէր բացատրել, թե ինչպես են ընտրվել պարգեւներ ստացածները: Բացի այդ, նրանք խստացրել են աշխատանքի կարգը, եւ աշխատավարձից կարող են պահումներ կատարվել անգամ հինգ րոպե ուշացման կամ շուտ աշխատանքից գնալու պարագայում: ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը սահմանափակել է նաեւ ԱԺ տարածք մեքենաների ելումուտը, ընդ որում` սահմանափակումները վերաբերում են նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամներին, քանի որ այդ կառույցի մի մասը տեղակայված է ԱԺ բակի հետնամասի շենքում: Եւ բացի ՀՊ նախագահ Լեւոն Յոլյանից, պալատի մյուս անդամների մեքենայի մուտքը արգելված է: Երեկ էլ Ազգային ժողովի մաքրուհիներն էին բողոքի ակցիա կազմակերպել` դժգոհելով իրենց առաջակվող նոր աշխատանքային պայմաններից: Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, թե 40 հազար աշխատավարձ են ստանալու, այնինչ պայմանագրով նախատեսված է 105 հազար դրամ: Բանն այն է, որ շենքի մաքրության ապահովումն իրականացնելու է մասնավոր «Քլիներս» ընկերությունը, որը հաղթող էր դարձել դեռեւս նախորդ գումարման խորհրդարանում հայտարարված մրցույթի ժամանակ եւ ապրիլի 1-ից պետք է անցնի պայմանագրային իր պարտավորությունների կատարմանը: Մինչ այդ մաքրուհիները համարվում էին ԱԺ աշխատակիցներ, սակայն տնտեսումների նպատակով որոշում կայացվեց մասնավոր ընկերության հետ պայմանագիր կնքել` հստակ աշխատանքային պայմաններով: Այսինքն, նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն, ըստ պայմանագրի, կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան ստանում էին մաքրուհիները: Աշխատանքային նոր պայմաններից դժգոհ մաքրուհիներին երեկ իր աշխատասենյակում ընդունել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, ինչպես նշեցին մաքրուհիները, նա պարզապես լսել է իրենց խնդիրները, բայց իրավասու չէ օգնել։ Իրավիճակը հասկանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանի եւ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի հետ: Նշենք, որ այսօր մաքրությունն իրականացնող ընկերության տնօրենը հանդիպել է ԱԺ աշխատակազմին եւ քննարկել ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ 60 մաքրուհիներից 40-ը աշխատում են 2 ժամ, եւ ընկերությունը հրաժարվում է նրանց էլ վճարել այնքան, որքան վճարում են 8 ժամ աշխատողներին, սակայն Արսեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե պայմանագրով նախատեսված չէ ժամավճար, եւ հետեւաբար պայմանագրային պարտավորությունները խախտվում են: Սամվել Մելիքսեթյանը զրույցում նշեց. «Պայմանագրում նշված բոլոր կետերը կատարվում են: Իրենք պայմանագրի մեջ չեն նշել, որ պետք է տան 105 հազար դրամ աշխատավարձ 2 ժամվա համար: Եթե աշխատող ես, աշխատավարձ ես ստանում մեկ դրույքի համար: Սակայն եթե աշխատող ես եւ աշխատում ես երկու ժամ, չես կարող ստանալ ամբողջ օրվա աշխատավարձ: 60 հոգուց 40-ը աշխատում են 2 ժամ եւ մինչեւ այս ստացել են ամբողջ դրույք, սակայն ընկերությունը, որն իրականացնում է մաքրությունը, չեն պատրաստվում ե՛ւ 2 ժամ աշխատողին, ե՛ւ 8 ժամ աշխատողին նույն աշխատավարձը ստանան», – նշեց Մելիքսեթյանը: Սակայն Արսեն Բաբայանն այլ ձեւ է մեկնաբանում իրավիճակը. «Պայմանագրի համաձայն` այդ ընկերությունը պետք է 60 հոգու ընդունի աշխատանքի եւ, պայմանագրի համաձայն, պարտավոր է տա 105 հազար դրամ աշխատավարձ: Դա է եղել մեր պայմանագրի հիմնական պայմանը, որի հիման վրա էլ կնքվել է պայմանագիր: Եթե իրենք ասում են` 40 հազար դրամ են մեզ տալիս, դա նշանակում է, որ պայմանագիր է խախտվում, հետեւաբար աշխատակազմի ղեկավարությունը պետք է կիրառի հետեւանքներ` կա՛մ լուծի պայմանագիրը, կա՛մ ասի` չէ, չհամաձայնի: Բայց, ամեն դեպքում, պետք է աշխատակազմը պահպանի աշխատողների իրավունքները: Իրենք ժամավճարով չեն աշխատում, իրենք աշխատում են դրույքով: Իրենք պարտավորություն ունեն, պայմանագրի համաձայն, աշխատել մեկ դրույքաչափ: Իրենք կարող են առաջարկել` աշխատի՛ր ավելի քիչ, եւ մենք քիչ վճարենք, հակառակ դեպքում պետք է կատարի պարտավորությունը: Եթե կազմակերպությունը փորձում է պայմանագրից ճողոպրել, պետք է լուծարվի պայմանագիրը»: Սակայն Մելիքսեթյանն էլ համաձայն չէ, որ պայմանագիրը խախտվում է. «Իհարկե չենք տեսնում: Բա եթե պայմանագրի խախտում լիներ, մենք կշարունակեի՞նք այն: Հարցն այն է, որ մարդիկ ուզում են աշխատել երկու ժամ եւ ստանալ ամբողջ դրույք: Պայմանագիրը նախկին իշխանությունների ժամանակ է եղել, եւ մենք իրավաբաններով քննարկել ենք եւ եկել այն եզրակացության, որ պայմանագիրը չի խախտվում», – նշեց Մելիքսեթյանը` ասելով, որ երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ընկերության տնօրենը մաքրուհիներին առաջարկել է այլ տեղ էլ աշխատել, որպեսզի աշխատավարձն ավելանա, սակայն վերջիններս հրաժարվել են: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել պայմանագիրը, որում նշված է. «Մաքրման ծառայություններն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին, բացի կիրակի օրվանից, եւ տարբեր հերթափոխերով: Տվյալ տարածքի մաքրությունը պետք է իրականացվի ԱԺ-ի սպասարկումն իրականացնող առնվազն 60 աշխատակիցների միջոցով: Ընկերությունը պարտավոր է նրանց ընդունել աշխատանքի` սահմանելով 105 հազար դրամ աշխատավարձ: Ծառայության մատուցման ժամերը` 06:00-ից 18:00 ընկած ժամանակահատվածում»: Եվ չնայած տարածքի մաքրությունն իրականացնում է մասնավոր ընկերություն, եւ ԱԺ աշխատակազմն այստեղ իրավասություն չունի, սակայն նշենք, որ վերջիններիս աշխատելաոճը հենց առաջին օրվանից հանգեցրել է դժգոհության աշխատակիցների շրջանում: Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խոստացել է երկուշաբթի օրն ընդունել դժգոհող մաքրուհիներին, իսկ վերջիններս էլ խնդրի չլուծման պարագայում պատրաստ են նստացույց անել: Հավելենք, որ մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, սակայն հաղթող է դարձել հենց «Քլիներս» ՍՊԸ-ն, որը, ըստ պետռեգիստրի, գրանցված է Պապիկյան Գարուշի եւ Սաֆարյան Խաչատուրի անուններով: Նշենք, որ այս ընկերությունն անցյալ տարվանից մաքրման ծառայություններ է մատուցում նաեւ ՊԵԿ-ում եւ, ըստ պայմանագրի, ունի 180 հավաքարար` 80 հազար դրամ աշխատավարձով:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am