Աննա Հակոբյանը թաքցրել է ճշմարտությունը

Շաբաթներ առաջ Politik.am-ը հրապարակել էր մի հետաքննություն, որով բացահայտել էր վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիա, որի մասին հայտարարաված չի եղել, ավելին՝ Աննա Հակոբյանը չի եղել պաշտոնական պատվիրակության կազմում։ Մեր հրապարակումից միայն օրեր անց Աննա Հակոբյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարեց․«Իրականությունը հետևյալն է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա մասնակցել: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել»։ Իրականում Աննա Հակոբյանը այդ ասուլիսի ժամանակ կրկին մանիպուլյացիայի փորձ է արել։ Նա, իհարկե, մեկնել է Շվեյցարիա, բայց ոչ Դավոսի տնտեսական ֆորումի կազմակերպիչների կողմից հրավերով։ Այս մասին կարելի է  իմանալ շատ պարզ եղանակով։ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս ճշտել, թե որ երկրից քանի հրավիրված է եղել, նրանցից քանիսն են կին և քանիսը՝ տղամարդ (հղումը այստեղ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայաստանից հրավիրված է եղել մեկ անձ, և այդ անձը արական սեռի է եղել։ Այս դեպքում խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Աննա Հակոբյանը պաշտոնապես հրավիրված չի եղել Շվեյցարիա, և այդ մասին իր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Շվեյցարիա այցից հետո տեղի ունեցած մեկ այլ այց ավելորդ անգամ եկավ ապացուցելու Աննա Հակոբյանի այցերի իրական մոտիվացիան։ Ինչպես հայտնի է, Բրյուսել կատարած այցի ժամանակ Աննա Հակոբյանն ու իր դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ուղեկցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չնայած այն հանգամանքին, որ չեն եղել պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս այցի մասով Աննա Հակոբյանը հայտարարել էր․«Մեկնել եմ, որովհետև նման այցերը, երբ ես պատվիրակության կազմում չեմ, բայց կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, միակ հնարավորությունն են, որպեսզի մենք շփվենք միմյանց հետ։ Ինչո՞ւ է դա միակ հնարավորությունը, որովհետև ամուսինս աշխատանքի է գնում, տանից դուրս է գալիս ամեն օր առավոտյան 7։30, վերադառնում է  լավագույն դեպքում 9։30-10։30 կամ ավելի ուշ։ Եթե նույնիսկ 9։30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում ու շարունակում է աշխատել։ Ստացվում է՝ ուղղակի մենք շաբաթներով չենք շփվում, և դա փաստ է»։ Ստացվում է, որ Շվեյցարաի գնալիս ևս նա պաշտոնական հրավեր չի ունեցել, և միակ մոտիվացիան ամուսնու հետ ժամանակ անցկացնելն է եղել։ Միայն թե Աննա Հակոբյանը այդ անգամ այնքան քաջություն չի ունեցել, որպեսզի ասուլիսի ժամանակ խոսի իրական մոտիվացիայի մասին։ Հ․Գ․ Մեզ համար սա Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա կատարած այցի մասին վերջին հրապարակումն էր։ Մեր նպատակն էր ցույց տալ ֆեյք նյուզի դեմ «պայքարող» իշխանականններին, որ հենց  իրենք ենք ֆեյք նյուզի հիմնական աղբյուրը, ու չպետք է փորձել իրենց «մեղքերի» համար սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am