Արայիկ Հարությունյանը գործակցում է կրիմինալի հետ եւ դրա միջոցով ճնշում է քաղաքացիներին. «Սասնա ծռեր»

Ս.թ. մարտի 23-ին, Սասնա Ծռեր համահայկական շարժման ներկայացուցիչների հետ ՀՀ Արցախի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տան դահլիճում նախատեսված հանդիպումը խափանելու նպատակով Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնող կրիմինալ շրջանակների հայտնի ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը, որն առավել հայտնի է «Ցավ» մականունով, իր մի խումբ ընկերների հետ միասին հերթապահում էր Մշակույթի տան բակում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նրանք փորձում էին իրենց սպառնալի ներկայությամբ մարդկանց վախ ներշնչել եւ հեռու պահել հանդիպմանը մասնակցելու մտքից։ Զուգահեռաբար՝ տարբեր ավտոմեքենաներ, որոնց մեջ նստած էին երիտասարդների խմբեր, պարբերաբար պտտվում էին հարակից փողոցներում, այնուհետեւ մոտենում էին Մշակույթի տանը, ապա՝ իրենց վրա ուշադրություն գրավելու նպատակով վիրաժներ կատարում եւ նորից հեռանում: Երբեմն էլ կանգնեցնում էին ավտոմեքենան, մոտենում Սամվել Աբրահամյանին, որը մշտապես գտնվում էր իր ավտոմեքենայի մեջ, ինչ որ ցուցումներ ստանում նրանից եւ հեռանում։ Մարտունի քաղաքում լուրեր էին շրջանառվում, որ իրավապահ մարմինները եւ կրիմինալ շրջանակները գրեթե բոլոր քաղաքացիներին տարբեր ձեւերով ճնշել են ու հորդորել չմասնակցել հանդիպմանը, եւ որ շատ շատերի վրա այդ ճնշումն ազդել է։ Սամվել Աբրահամյանը Մշակույթի տան մոտից իր ավտոմեքենայով հեռացել է միայն հանդիպման ավարտից հետո։ Տեղի ունեցածը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ Ստեփանակերտի հանցավոր ռեժիմը եւ նրա հենքը կազմող քրեաօլիգարխիկ շրջանակները, այդ թվում՝ 2020 թ. ընտրություններին Նախագահի թեկնածուի հավակնորդ Արայիկ Հարությունյանը, չեն փոխել եւ ի վիճակի էլ չեն փոխելու իրենց վարքագիծն ու մեթոդները։ Մարտի 1֊ի սպանդի ակտիվ դերակատարների եւ Բերձորի ջարդի կազմակերպիչների այդ խմբավորումը չարիք է ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ հայկական պետականության համար։ Հիշեցնում ենք, որ "Ցավ" մականունով Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ գործած խմբավորման անդամ, ինչպես նաեւ որպես Տիգրան Նաղդալյանի սպանության եւ Մարտի 1-ի ու Բերձորի ակտիվ մասնակից: Նախկին հանցավոր ռեժիմին մատուցած ծառայությունների համար Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվելուց կարճ ժամանակ անց հայտնվել է ազատության մեջ եւ մինչ օրս անպատիժ կերպով շարունակում է իր քրեական գործունեությունը։ Մարտունիում նախատեսված հանդիպումը, չնայած պաշտոնավոր եւ անպաշտոն հանցագործների համատեղ ջանքերին, կայացավ եւ բացահայտեց կեղեքման ու հայրենադավության նորանոր շերտեր, որոնց կանդրադառնանք առանձին հրապարակումներով։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am