«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և ԱԱԽ քարտուղար Պատրուշևի ադրբեջանական այցին զուգահեռ Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ինչը հայ փորձագետներն ամենևին էլ «պարիտետային» չեն համարում, որովհետև այցը պլանավորված էր շատ վաղուց։ Կլինե՞ն այլ այցեր` հայտնի չէ: Անգամ կասկածներ կային, որ այցը հետաձգվելու է, սակայն մեր աղբյուրները պնդեցին, որ «անպայման գալու է, պարզապես «տեխնիկական» խնդիրներ են առաջացել` Ադրբեջանի օդային տարածքի հետ, ինչը հաղթահարելի է»:
Ի դեպ, չի բացառվում, որ Ղարաբաղում պատերազմական վիճակը երկար տևի. «Բանն այն է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը փորձում են թույլ չտալ հետաքննող սարքերի և դիտորդների տեղակայում շփման գոտում, իսկ այս հարցում Հայաստանը բնական դաշնակիցներ չունի. կկարողանա՞ գտնել այդպիսիք, կպարզվի այս օրերին` Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ՄԽ «կոնսուլտացիաներից» և Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած այցից»: Երեկոյան տեղեկացանք, որ Մեդվեդևի անվտանգության աշխատակիցներն արդեն Հայաստանում են:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը