Ոստիկանը գնդակոծել է իր պահանջով չկանգնած «07»-ը, որի մեջ 10-րդ դասարանցի 3 տղաներ էին, նրանցից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել. 1992 թ. ինչպես եղել է

1in.am-ը գրում է. 1992 թվականի հունիսի 5-ին Երևանում կազմակերպված ստուգայցային միջոցառմանը մասնակցելու համար ոստիկանության տեսուչ, 28-ամյա Ռազմիկ Դ.-ն ընդգրկվեց 5 հոգուց բաղկացած խմբի մեջ: Ժամը 19-ին խումբը մեկնեց ծառայության իրականացման տեղամաս: Ստուգայցի ընթացքում երևանյան խաչմերուկներից մեկում ոստիկանների խումբը փորձեց կանգնեցնել և ստուգել խաչմերուկին մոտեցած «Ժիգուլին», որի ապակիները մգացված էին, իսկ հետևի պետհամարանիշը չկար: «07»-ի վարորդը չկատարեց ոստիկանների պահանջը, մեքենան չկանգնեցրեց, այլ դիմեց փախուստի: Սկսվեց հետապնդում: Մեծ արագությամբ ընթացող «Ժիգուլուն» հետապնդում էր ազդանշանները միացրած ոստիկանական մեքենան: Վախեցած անցորդները նայում էին սլացող մեքենաների հետևից՝ տեսնես ի՞նչ հանցագործների են ոստիկաններն այդպես խելակորույս հետապնդում… Հետապնդողներից՝ տեսուչ Ռազմիկ Դ.-ն փախչող մեքենան կանգնեցնելու նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելով՝ «Կալաշնիկովից» նախազգուշական կրակոցներ արձակեց, բայց «Ժիգուլին» չկանգնեց: Սրընթաց հետապնդումը շարունակվեց քաղաքի փողոցներում: Երևանյան լճի և Էջմիածնի խճուղու միջև ընկած տարածքում հետապնդող մեքենան ձախ կողմից մոտեցավ փախչող մեքենային: Ռազմիկ Դ.-ն կրկին գործադրեց հրազենը՝ գնդակոծեց «Ժիգուլին», բայց գնդակոծված մեքենան շարունակեց առաջ սլանալ: Հետապնդումը շարունակվեց: «Ժիգուլիի» մեջ արդեն մահացու վիրավոր կար, նա մահանալու էր հիվանդանոցում… Սեբաստիա և Շահումյան փողոցների խաչմերուկում կանգառին մոտեցող տրոլեյբուսը հայտնվեց «Ժիգուլու» առաջ: Վարորդը չկարողացավ կողմնորոշվել, թե ինչպես շրջանցի տրոլեյբուսը, և վերջապես արգելակեց: Հենց այդ պահին հետապնդող ոստիկանական մեքենան շրջանցեց «Ժիգուլին» ու փակեց փախուստի ճանապարհը: Տեսուչ Ռազմիկ Դ.-ն դուրս ցատկեց մեքենայից ու շարունակեց գնդակոծել արդեն կանգնած «Ժիգուլին»: Հետագայում՝ դատարանում, Ռազմիկ Դ.-ն ասելու էր՝ իրեն թվացել է, թե «Ժիգուլին» գալիս է իր վրա, ինքը կրակահերթ է արձակել «ինքնապահպանության բնազդից»… Սակայն տեսուչի առաջ քաշած վարկածը հերքվեց վկաների՝ կանգառում կանգնած տասնյակ քաղաքացիների, շրջակայքի կրպակավարների ու դրանց հաճախորդների ցուցմունքներով: Նույն վկաների ցուցմունքներով հերքվեց նաև Ռազմիկ Դ.-ի այն վարկածը, թե «Ժիգուլուց» փորձել են ատրճանակով կրակել իր ուղղությամբ, հետո, իբր, ատրճանակը նետել են տրամվայի գծերի վրա՝ Սեբաստիայի փողոցում: Նման բան չէր եղել, Ռազմիկ Դ.-ի այս վարկածը հերքեցին նաև նրա հետ նույն մեքենայում գտնված ծառայակիցները… Վերջիններս պնդեցին, թե Ռազմիկ Դ.-ն գործել էր սեփական նախաձեռնությամբ, նա ինքնակամ էր ստանձնել խմբի ավագի պարտականությունները: Երբ առաջին՝ նախազգուշական կրակոցներն էր արձակել, ծառայակիցները պահանջել էին, որ այլևս չկրակի, բայց Ռազմիկ Դ.-ն կարծես «ազարտի» մեջ էր ընկել, նա սկսել էր կրակել փախչող մեքենայի վրա… Ովքե՞ր էին հետապնդվողները, ի՞նչ էին արել, որ ոստիկաններից այդպես գլխապատառ փախչում էին՝ իրենց կյանքի գնով. «07»-ի մեջ երեք հոգի կար, նրանցից երկուսը սպանվեցին, երրորդը՝ ծանր վնասվածքներ ստացած լինելով, հրաշքով փրկվեց… Այն, ինչ պարզվեց՝ սարսափելի էր… Փախչող «07»-ի մեջ… 16-17 տարեկան 3 պատանիներ էին՝ 10-րդ դասարանցիներ. նրանք որոշել էին քաղաքում շրջել մեքենայով ու զվարճանալ: Առանց զգուշացնելու վերցրել էին իրենցից մեկի՝ հետագայում ղեկին նստած տղայի հոր մեքենան: Տղան սեղմել էր արագության ոտնակը… Իսկ երբ ոստիկանները փորձել էին կանգնեցնել մեքենան, տղաները վախեցել էին, թե մեքենան տուգանային հրապարակ կտանեն, ծնողները կբարկանան, կպատժեն… Մտածել էին՝ կարող են փախչելով գլուխներն ազատել, բայց… Տղաներից երկուսը սպանվեցին պաշտոնեական լիազորություններն անցած ոստիկանի կողմից, մեկը ծանր վնասվածքներ ստացավ, բայց փրկվեց… 1993 թվականի մայիսի 27-ին ՀՀ գերագույն դատարանում այս գործի դատաքննության ժամանակ 28-ամյա ամբաստանյալ, ոստիկանության նախկին տեսուչ Ռազմիկ Դ.-ն, ում մեղադրանք էր առաջադրված իշխանազանցության, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձի դիտավորյալ սպանության համար, փորձում էր առաջ քաշել վարկածներ, որոնք, իր կարծիքով, իր գործողությունների իրավաչափությունը պիտի հիմնավորեին: Նա ասաց, թե «07»-ի հետևի համարանիշը բացակայում էր, ապակիները մգացված էին, մեքենան չէր կանգնում, չէր ենթարկվում իրենց օրինական պահանջին, այլ մեծ արագությամբ փախչում էր իրենցից, ահա թե ինչու ինքը, ենթադրելով, թե այդ մեքենայի մեջ հանցագործներ են, ցանկացել է նրանց վնասազերծել: Ոչ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, փախչող մեքենայի վրա կրակել է՝ անվադողերը վնասելու, մեքենան կանգնեցնելու նպատակով, իսկ վերջում, երբ ինքը դուրս էր թռել իրենց մեքենայից ու իր մարմնով էր փակել փախչող մեքենայի ճանապարհը, թվացել է, թե «07»-ը իր վրա են քշում, «ինքնապահպանության բնազդով ավտոմատային կրակահերթով գնդակոծել է» այդ մեքենան… Դատական ակտի մեջ արձանագրվել է. «Ամբաստանյալն անցել է իր լիազորությունների սահմանը՝ առանց անհրաժեշտության զենք գործադրելով արգելված վայրում՝ բազմամարդ փողոցում, գործել է անուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ կանխատեսել է իր գործողությունների հանրորեն վտանգավոր հետևանքները՝ տուժողների մահը: Չի ցանկացել դա, բայց գիտակցաբար թույլ է տվել…»: Ռազմիկ Դ.-ն դատապարտվեց 15 տարի ազատազրկման:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am