Պրն. վարչապետ, ի՞նչ անելիք ունեն նոր Հայաստանում Անդրանիկ Քոչարյանները, Ջհանգիրյանները, Շիրխանյանները. Ինչո՞ւ եք մեր հաղթանակը հանձնում նրանց. բաց նամակ

Հարգարժան պրն. Վարչապետ Անցյալ տարի ապրիլին մենք մեր ընկերների, համակուրսեցիների հետ  դուրս եկանք  փողոց եւ մենք միասին Ձեր առաջնորդությամբ արեցինք հեղափոխություն։ Մենք ուզում էինք փոփոխություններ, մենք հավատում էինք ձեզ եւ հավատում էինք մեր գաղափարներին։ Եվ մայիսի 8-ին մենք վստահ էինք, որ  մենք հաղթել ենք։ Եվ դա, իրոք, այդպես էր։

Անցյալ տարի ապրիլին Դուք Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարեցիք, որ թույլ չեք տա որեւէ մեկին՝ խլելու ժողովրդի հաղթանակը։ Մենք պաշտպանեցինք Ձեր կոչը, թեեւ մինչեւ վերջ այդ պահին չհասկանալով, թե խոսքն ինչի մասին է։ Իհարկե, դա առաջին հերթին Ձեր, բայց նաեւ իմ, իմ ընկերների ու տասնյակ հազարավոր երիտասարդների հաղթանակն էր։ Այսօր հանկարծ մենք տեսնում ենք, որ առաջին պլանում են հայտնվում մարդիկ, որոնցից անկախության շրջանի Հայաստանում դժվար է որեւէ դրական հետք գտնելը։ Պրն վարչապետ, ի՞նչ անելիք ունեն նոր Հայաստանում Անդրանիկ Քոչարյանները, Ջհանգիրյանները, Շիրխանյանները։ Ինչո՞ւ եք մեր հաղթանակը հանձնում նրանց։ Կա՛մ Դուք ազնիվ չէիք անցյալ ապրիլին, կա՛մ Դուք թույլ եք այս ապրիլին։
Մի՛ հանձնեք մեր հաղթանակը այլոց, մանավանդ՝ նրանց, ովքեր Ձեզ դիտում են որպես ժամանակավոր փուլ՝  իրենց  իշխանության հասնելու ճանապարհին։ Ամեն ինչից զատ՝ Դուք չունեք այդ իրավունքը։ Մենք հազիվ էինք ազատվել մարդկանցից, որոնց կենսագրությունները ծայրից ծայր պարուրված են մութ պատմություններով։ Ի՞նչ եք ուզում ասել սրանով։ Ինչո՞ւ հեղափոխական «Իմ քայլի» ցուցակում պետք է լինի Անդրանիկ Քոչարյանը, ո՞ր արժանիքի համար, իսկ Ջհանգիրյանը վերահսկի քննչական մարմիններին, իսկ տեռորիստական բանդա կազմավորելու մեջ մեղադրվող Շիրխանյանը կատարի սրանց կամ այլոց հրահանգները։ Ի՞նչ խնդիր եք լուծում Դուք։ Կարո՞ղ եք անկեղծ ասել, հեղափոխության ո՞ր նպատակներն եք լուծում պետությունը կեղեքած այս մարդկանց միջոցով։ Երիտասարդության արած հեղափոխությունից մեկ տարի անց Դուք այսօր հենվում եք ոչ թե մեր, այլ անկախության բոլոր ժամանակների ամենավարկաբեկված անձանց վրա։ Գուցե դրանով Դուք ինչ որ մասնավոր հարցեր եք լուծում, բաց հաստատ զիջում եք շատ ավելի կարեւոր մի բան՝ մեր վստահությունը։ Ընտրությունը Ձերն է։
Հովակիմ Կյուրեղյան «Ազատ խոսք եւ ազատ միտք» ՀԿ

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am